Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո սատանայի հետ էլ կհամագործակցեմ, հասկանո՞ւմ եք, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի». Պապիկյան

Մարտ 15,2023 17:45

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Մենք քաղաքական պատասխանատվությունից չենք խուսափում, ճշմարտությունը ներկայացնել չենք խուսափում: Եթե կան խնդիրներ, մանավանդ, որոնք վերաբերում են բանակին, դրանք բոլորինս են եւ օր առաջ լուծելու կարիք ունեն: Այլ հարց է, թե ինչ ժամանակամիջոցում է հնարավոր ու ինչ ժամանակամիջոցում, ում խանգարելու պայմաններում է հաջողվում իրականացնել: Երբ բարձրաձայնվում է 2020-ի 44-օրյայի պատճառների մասին, հետպատերազմյան շրջանում ունեցած պրոբլեմների, դավաճանության մասին, դա ազգային խայտառակություն է, սրանով մենք որակազրկո՞ւմ ենք բանակը: Խնդրում եմ գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել ԶՈՒ-ի վրա: Գեղ կա՞, որ շուն չլինի: Ասել՝ ամբողջ բանակին ասում են դավաճան ու ոչ մեկը չի ուզում զինվորական դառնա, ժողովուրդ ջան, ձեր տեսակետներով հեռու մնացեք բանակից, մի փչացրեք առկա մթնոլորտը…Մի՛ համարձակվեք մեզ մեր բանակից հեռացնել, մենք մեր բանակի առաջամարտիկն ենք: Չկա այսօր ԶՈՒ-ում մեկը, ով կարող է հակառակը պնդի, գնացեք հարցրեք՝ ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերում ԶՈւ-ում խնդիրներին, բամբասելով հո չի՞, սաղի բամբասանքը տեսնում են»:

Նա, դիմելով ընդդիմության պատգամավորներին, ասաց. «Ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ համագործակցել: Տո սատանայի հետ էլ կհամագործակցեմ, հասկանո՞ւմ եք, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031