Լրահոս
Օրվա լրահոսը

Արծնի. սահմանամերձ գյուղերում եռագույնը տեղադրելու հերթական հանգրվանը

Մայիս 08,2023 11:39

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «Սահմանք Քաջաց Դրոշն Յուրյանց» Հայաստանի սահմանամերձ գյուղերի մէջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնությունը շարունակվում է:

Նախաձեռնության երրորդ միջոցառման կապակցությամբ Հայոց եռագույնի տեղադրման հերթը Լոռու մարզի Արծնի սահմանամերձ գյուղինն էր:

Ազնիվ համագործակցությամբ գյուղի վարչական ղեկավար պարոն Խաչիկ Էգնատոսյանի, եւ օրհնությամբ Տաշիր համայնքի հոգեվոր հովիվ՝ Գերապատիւ Հայր Ներսես Գալստյանի, մեր Հայրենիքի դրոշը բարձրացաւ գյուղի մուտքին, Արցախյան ազատամարտերի ընթացքում զոհված քաջարի հայորդիների հիշատակը հավերժացնող Հուշարձան-խաչքարի հարևանությամբ:

Դրոշի տեղադրման արարողությունը, նախատեսված էր անցկացնել ապրիլի 30-ին, սակայն ստիպված կլիմայական անբարենպաստ պայմաններից հետաձգվել էր մեկ շաբաթով, տեղի ունեցավ մայիսի 7-ին ժամը 13։00-ին: Միջոցառումը ուղեկցվեց մշակութային համարներով, որի ընթացքին ելոյթ ունեցաւ երիտասարդ արվեստագետ՝ Վարուժան Գալտակյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Արարողության սիրով հրավիրված էին յուրաքանչյուր հայրենատեր հայորդի, որոնց առջեւ «Վասն Հայրենյաց» շարժումին անունով ելույթ ունեցավ Վահագն Չախալյանը:

Պարոն Չախալյանը ներկաների առջեւ մեկ անգամ եւս շեշտեց շարժումին «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության նպատակները, այն է՝ Սահմանամերձ գյուղերում՝ բարձունքի վրա, տեսանելի վայերում Հայոց Եռագույնը տեղադրելու նպատակը ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջը համախմբելը։

Ներկաներից սրտաբուխ խոսքով ելույթ ունեցավ Արսեն Միրիջանյանը:

Պետք է նշել, որ Արծնի գյուղին մէջ ՀՀ դրոշը տեղադրվեց ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, Ալեքս և Դորալիսիա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է սույն թվականի մարտի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղում։

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031