Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը. Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակին

Հունիս 07,2023 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը:

Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, մտքեր փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքի ակտիվացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: