Լրահոս
Օրվա լրահոսը

«Մովսես Հակոբյանն ամպագորգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով ու ներկայացնի ամբողջ տեղեկատվությունը»․ Անդրանիկ Քոչարյան

Հունիս 27,2023 18:45

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա անդրադարձավ Մովսես Հակոբյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, անհիմն համարելով նրա հայտարարությունը։

«Պարոն Հակոբյանը ամպագորգոռ հայտարարություններ անելու փոխարեն, այս էլ որերորդ անգամ քննիչ հանձնաժողովը հրապարակային հրավիրում է, թող գա ու պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին ինքը տիրապետում է։ Հիմա ուշադիր հետեւել է, արձագանքել է այն հատվածներին, որը վարչապետը հրապարակայնացրեց, բայց չէ՞ որ այդ դրվագների հետ կապված ինքն ասելիք ունի։ Եվ քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար իրեն լսել։ Մենք բոլոր հրավերներն ուղարկել ենք այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն, դա եւ Վարդան Օսկանյանն է, եւ Տիրան Խաչատրյանն է, եւ Մովսես Հակոբյանն է, էլի կլինեն պաշտոնյաներ, որոնք անպայման հրավիրվելու են։ Կարծում եմ՝ քննիչ հանձնաժողով չգալը չի բխում ոչ մեր երկրի շահերից, ոչ էլ տվյալ պաշտոնյաների պաշտոնավարման ընթացքում տեղեկությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից»,- ասաց Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930