Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Միլանի» հետ հանդիպման հերոսը

Սեպտեմբեր 16,2023 22:22

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալեց իր ամենասկզբունքային մրցակցին՝ «Միլանին» եւ ջախջախեց 5։1 հաշվով։ Հանդիպման  հերոս, անկասկած, դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ եւ կատարեց մեկ գոլային փոխանցում։

«Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր, 100 տոկոսանոց արդյունքով շրջանցեց «Յուվենտուսին» եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հինգերորդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 24-ին մրցակցի դաշտում կհանդիպի ետնապահ «Էմպոլիի» հետ, որն անցկացրած երեք խաղերում միայն պարտություններ է կրել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930