Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխման մասին դեռ վաղ է խոսել։ Հայտարարությունը շուտով կանենք, երբ հստակ որոշենք թեկնածուներին»

Հոկտեմբեր 13,2023 12:38

«Սա 2018 թվականից հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է, եւ ես վստահ եմ, որ հաջողությամբ կպսակվի։ Խորհրդարանական երկրում ապագայում նման պատկեր մենք տեսնելու ենք գուցե ԱԺ-ում, գուցե այլ խոշոր քաղաքներում, սա արդեն բնական մոդել է լինելու»,-այս մասին երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխմանը, եւ «Հանրապետություն» խմբակցության հետ համագործակցությանը, Ավինյանն ասաց․«Փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխման մասին դեռ վաղ է խոսել։ Հայտարարությունը շուտով կանենք, երբ հստակ որոշենք թեկնածուներին։ Ուղղակի պաշտոն ստանձնելը աթոռների բաժանում չէ, այստեղ կարեւոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվությունը, ունենան համապատասխան կարողություններ՝ լինի դա փոխքաղաքապետ, թե թաղապետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031