Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անձը թույլ է տվել մի արտահայտություն, իբրեւ մի հավաքարար իր վրա ջուր է լցրել, ուշադրություն դարձրեք այդ անձի շրթունքներին ու բերանին». Սոնա Աղեկյան

Նոյեմբեր 22,2023 14:24

Երեւանի քաղաքապետարանում երեկվա ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ չե՞ն պատրաստվում ներողություն խնդրել հայհոյանքների համար՝ պատասխանեց. «Ես հայհոյանք հնչեցրե՞լ եմ: Ես մեր ընտրողներին առանձին խոսքով, մամուլի ասուլիսով կանդրադառնամ: Երեկվա արձագանքներից եւ այսօր ստացած հեռախոսազանգերից արդեն պարզ է, որ մեր ընտրողները կիսում են այն իրավիճակը, որը տիրել է երեկ, բացի ՔՊԿ-ի նշանակովի պաշտոններ ստանձնած անձանց խուլիգանական արարքներից»:

Նա ասաց, որ ծեծկռտուքի ժամանակ նիստում չի եղել, ուշ է եկել ու անձամբ չի տեսել, պահանջելու են, որ տեսաձայնագրությունները վերցնեն, ուսումնասիրեն, հասկանան՝ կդիմե՞ն իրավապահներին, թե՞ ոչ. «Մենք չէինք պլանավորել, որ սկսելու են վիրավորանքներ տեղալ մեր խմբակցության առաջնորդի, դաշինքի առաջնորդի հասցեին եւ դրան համարժեք ստացել են պատասխաններ»:

Հարցին՝ Անի Խաչատրյանն ասաց, որ քաղաքական ելույթ էր ունենում, հնարավոր չէ՞ր դուք էլ ելույթով պատասխանեիք, տեղից չարձագանքեիք ու չստեղծվեր երեկվա ծեծկռտուքը՝ նա պատասխանեց. «Եթե ձեր մատնանշած ավագանու անդամը լիներ այն անձը, ում ելույթին արժեր արտահերթ ելույթով պատասխանել…. գիտեք, ես վաղուց ճանաչում եմ այդ անձին եւ հստակ գիտեմ՝ արժե՞ր առանձին ելույթի արժանացնելով պատասխանել նրան, ընդամենը փոքր ռեպլիկով հիշեցրեցի, որ ինքը կրծքավանդակով պաշտպանում է այն թիմին, այն թիմի ներկայացուցիչներին, ում պատճառով Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում անարգել է թուրքը»:

Փոխանցեցինք, որ Խաչատրյանն արձագանքում է, որ իրենք ժամանակին Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխելու առաջարկով էին հանդես գալիս, հետեւաբար իրենք Վազգենի անունը տալու իրավունք չունեն: Սոնա Աղեկյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանի փողոցն ունի երկու մաս եւ մի փողոցը լոկ, Վազգեն Սարգսյանի անունը պահպանելով՝ փորձել ենք ուղղակի արժանին մատուցել այն անձին, ում անվամբ պետք է անվանափոխվեր: Նշված անձը (նկատի ունի Անի Խաչատրյանին,-Հ.Ջ.) իր հանրային խոսքում թույլ է տվել մի արտահայտություն, իբրեւ մի հավաքարար իր վրա ջուր է լցրել, այս պարագայում խնդրում եմ ուշադրություն դարձնեք այդ անձի շրթունքներին ու բերանին, դրանից հետո որակումների մասին այլեւս չենք խոսի, դա լավագույն որակավորումն է իր մասին»:

Նա նաեւ ասաց, որ Անդրանիկ Թեւանյանը չի խախտում որեւէ նախընտրական խոստում, նա իր պատգամավորական մանդատը վայր է դրել, որ հասնի իշխանափոխության. «Ավագանու մանդատին մենք ենք լծված՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, որ հասնենք հայկական իշխանություն ունենալուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930