Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Ազնավուր» քոլեջի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Դեկտեմբեր 20,2023 12:04

Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում կայացավ «Ազնավուրականների տեսախցիկից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ` «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ։ Ներկայացված բոլոր աշխատանքները խորհրդավոր ու ինքնատիպ էին։

«Նկարներն ընտրելիս մի քիչ դժվարության առաջ էինք կանգնած, քանի որ ներկայացված աշխատանքները հիմնականում հավասար էին։ Ամեն դեպքում եկանք որոշման և ընտրեցինք լավագույններին»,-ասաց ցուցահանդես մրցույթի ժյուրիի նախագահ, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ղեկավար Մելիք Բաղդասարյանը:

«Լավագույն դիմանկար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արթուր Հարությունյանի աշխատանքը, «Լավագույն բնանկար»` Լիա Լազարյանի աշխատանքը, իսկ «Լավագույն մտահղացումը» տրվեց Սոնա Մատինյանին։

«Շարունակեք լուսանկարել։ Որքան շատ լուսանկարեք, այնքան ավելի շատ կբացվեն ձեր աչքը, միտքը և ձեռքը։ Ինչն էլ կօգնի կայանալ` որպես լուսանկարիչ»,-ասաց «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031