Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան Նիկոլն ասում էր՝ պետք լինի, կյանքս կտամ ԱԺ ամբիոնից. հազար անգամ պետք եկավ, արա՛, էդ կյանքդ ինչի՞ ես պահել». Խաչիկ Մանուկյան

Փետրվար 20,2024 22:20

Այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ մենք միասին շարունակում ենք խարխափել ստի կայսրությունում ու ակամա զոհ ենք դառնում շառլատանների կեղծիքին. «Նայեք ինչ է կատարվում մեզանում, միայն իրենք են բարգավաճում, ծաղկում, կանաչում»:

Անդրադառնալով մեր մարզիկների հաղթանակին՝ նա ասաց. «Աշխարհին ասեցին՝ մենք հայ ենք, մենք հաղթական ենք: Նրանցից մեկը հաղթանակը նվիրեց իր եղբորը՝ պատերազմի հերոսին՝ այս դուխով «տրյապկեքին» ցույց տալով, որ արա, հարկ մուծողները պարտականություն է, անում են, հերոսականությունը այլ բան է, ա՛յ փալասներ, չի՛ կարելի այդպես չափվել հերոսի հետ:

Հերոսականությունը այլ կատեգորիա է, որի մասին գաղափար անգամ չունեք: Մորթապաշտ, նյութապաշտ գոյանքը, որի անունը Փաշինյան Նիկոլ է, ասում էր՝ պետք լինի, կյանքս կտամ Ազգային ժողովի ամբիոնից: Հազար անգամ պետք եկավ, արա՛, էդ կյանքդ ինչի՞ ես պահել, որ ի՞նչ անես, որ մի սուտ ավե՞լ հորինես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829