Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով պատմական հայրենիք չէր գնում». Աննա Գրիգորյան

Ապրիլ 11,2024 17:08

Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում ասաց. «Հայրենիքը չի կարող չլինել նյութական, քանի որ չի կարող չլինել կոնկրետ: Մեր քաղաքացիներին մանկուց սովորեցնում ենք, որ լավ քաղաքացին պետք է պատրաստ լինի զոհվել հանուն հայրենիքի, բայց չենք պատասխանում այս պարզ հարցին՝ իսկ ո՞րն է հայրենիքը: Կա՞ն կոնկրետ սահմաններ, որի համար մարդուց ակնկալվում է զոհել ամենաթանկ բանը՝ կյանքը, թե՞ ունենք ուղերձ, որ հայրենիքն առաձգական է եւ ըստ նպատակահարմարության, հաճախ այլ երկրների նպատակահարմարությամբ կարող է լոճվել, ընդարձակվել, կամ մտնել, կրճատվել, մի օր էլ առհասարակ վերանալ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթում արձագանքեց նրան. «Տիկի՛ն Ջուլհակյան, եթե ձեր հայրենիքը միայն եւ միայն ՀՀ-ի սահմանը ձեր նշած Ալմա Աթայի հռչակագրով 29.800 քկմ-ն է, հազարավոր տղաներ ո՞ր հայրենիքի համար են զոհվել, ո՞ւմ հայրենիքի համար են զոհվել: Եվ եթե հիմա պատասխանը հնչում է՝ հանուն ՀՀ-ի, ուղիղ մեկ տարի առաջ ասում էինք՝ հանուն ՀՀ-ի եւ հանուն Արցախի Հանրապետության: Արցախի Հանրապետության մասը ինչո՞ւ եք հանում:

2023-ը հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր: Իմ ընկալմամբ, 1915-ից հետո ամենաողբերգականը, որովհետեւ իրական հայրենիքը դարձրեցիք պատմական: Դո՛ւք եք դարձրել պատմական:

Ես անկախության սերնդի ներկայացուցիչ եմ, 91-ին եմ ծնվել: Եթե դուք անկախության տարիներին դպրոց եք գնացել, ես անկախության ժամանակ նոր ծնվել եմ եւ իրական հայրենիք եմ տեսել այստեղ էլ, Արցախում էլ: Դուք եք պատմական դարձրել:

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում եւ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր տեղափոխվում, իրական հայրենիքից իրական հայրենիք էր տեղափոխվում, հերիք է սա մանիպուլացնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930