Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզուհիները լքել են БРИКС խաղերը ադրբեջանցի մրցավարի պատճառով

Հունիս 18,2024 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը լքել է  Կազանում ընթացող БРИКС խաղերը մրցաշարի գլխավոր մրցավարին փոխելու պատճառով: «Новости»-ի փոխանցմամբ այս մասին ռուսական լրատվամիջոցներին  հայտարարել է մեր հավաքականի անդամ, մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը:

«Սկզբնապես գլխավոր մրցավար նշանակված էր Հայաստանի ներկայացուցիչը: Հետո նրան փոխել են: Եւ այժմ գլխավոր մրցավարը Ադրբեջանից է»,-ասել է մարզուհին՝ մեկնաբանելով մրցումներից հրաժարվելու պատճառը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: