Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կառավարել սթրեսի մակարդակը

Հոկտեմբեր 10,2024 13:43 Share

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա վերաբերյալ Առողջապահության նախարարության հաղորդագրությունը

Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը:

Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար:

Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի հոգեկան առողջության և կյանքի ընդհանուր որակի վրա` նվազեցնելով աշխատունակությունը, արտադրողականությունը և աշխատանքից բավարարվածությունը:

Սթրեսի մակարդակը կառավարելու և հոգեկան բարեկեցության վիճակ ապահովելու նպատակով.

Խորհուրդներ գործատուներին`

1.ստեղծե՛ք բարենպաստ պայմաններ ձեր աշխատակիցների համար,

2.պահպանե՛ք աշխատանքային ժամերի օպտիմալ տևողությունը,

3.ստեղծե՛ք պայմաններ աշխատողների հանգստի և լիցքաթափման համար։

Խորհուրդներ աշխատողներին`

1.պահպանե՛ք ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ աշխատանքային ժամերին. ֆիզիկական վարժությունների ընթացքում գլխուղեղում արտադրվում են էնդորֆիններ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը, բարելավում տրամադրությունը,

2.պահպանե՛ք քնի հիգիենան և սնվե՛ք առողջ, մի՛ աշխատեք քնի և հանգստի հաշվին,

3.նվազեցրե՛ք սննդակարգում շաքարի և կոֆեինի քանակը. այս խթանիչների բարձր քանակը կարող է նպաստել սթրեսի հորմոնների արտադրմանը` հանգեցնելով նյարդայնության կամ տրամադրության փոփոխության,

4.ակտիվացրե՛ք շփումները` ընկերների հետ զրույցը, ընտանիքի հետ բավարար ժամանակ անցկացնելը կարևոր են սթրեսի դեմ պայքարում,

5.ճիշտ կառավարե՛ք ժամանակը. խորհուրդ է տրվում նախապես կազմել օրվա ծրագիրը, սահմանել առաջնահերթություններ, դժվար խնդիրը բաժանել փոքր մասերի, արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ազատ րոպեն, աշխատել ավելի արդյունավետ, ոչ թե ավելի շատ:

Ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունը հաստատել է  «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագիր», որի միջոցառումները շարունակաբար իրականացվում են:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար: Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031