Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Հայտնի երգիչ-դերասանի ավտոմեքենայում «կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել․ Shamshyan.com

Փետրվար 02,2025 13:35 Share

Հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728