Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվեց կաշառքի գործով կալանավորված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի խափանման միջոցը

Մայիս 21,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Պետրոս Պետրոսյանը գրում է. «Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց։

Հ.Գ. Հուսով եմ՝ շատ շուտով կդադարեցվի նաեւ քրեական հետապնդումը»:

Կարոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, 500 հազար դրամ գրավը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնավարման կասեցումը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը մարտի 4-ին կալանավորվել էր կաշառքի գործով ։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։

Մասնավորապես, մեղադրյալների թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը, նախկին տեղակալ Արամ Այվազյանը։ Վերոնշյալ չորս անձինք էլ կալանավորված են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031