Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հիքմեթ Հաջիև

Հունիս 14,2025 16:28

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում այսօր դարձյալ խոսել է Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»՝ պատասխանելով Երևանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին։

Հաջիևը համաձայնել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

«Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք… Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարաշաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է (խմբ.- «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը)։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք»,- մասնավորապես ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30