Գործարար Սամվել Կարապետյանի տան առաջ նրա կողմնակիցները ծափահարություններով դիմավորեցին նրա եղբորը` Կարեն Կարապետյանին։ «Իրենց պատկերացմամբ եկեղեցուն պաշտպանելը հանցագործություն է։ Այստեղ կանգնած ենք, եկեք վերցրեք»,-հայտարարեց նա։
Այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ «չուլանից դուրս արի՝ պաշտպանի», Կարեն Կարապետյանը ասաց․ «Ես ամեն մեկի մակարդակի չեմ իջնի։ Յոթ անգամ այսօր ասել եմ։ Ես ասացի այն, ինչ ուզում էի։ Մնացածը, ինչպես ասել է մեծերից մեկը՝ հաջորդ դասին»,-նշեց Կարեն Կարապետյանը։
Հավաքվածները այս միտքն էլ հավանության արժանացրին ծափահարություններով։
«Եթե եկեղեցին կորավ, մեր երկիրը գոյություն չի ունենա, հասկացեք ժողովուրդ»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
Իսկ Կարեն Կարապետյանի որդին պատասխանելով լրագրողներին՝ ասաց, որ Սամվել Կարապետյանը տանն է, ու կխոսի այն ժամանակ, երբ պահը կգա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ