Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցք չի լինելու», «Պատերազմ չի լինելու…». ՔՊ-ականները գրառումներ են կատարում վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին

Օգոստոս 08,2025 19:15 Share

Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ, Ապագան,

որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա!

ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ,

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

 

ՔՊ-ականներն ակտիվորեն գրառումներ են կատարում Փաշինյան-Ալիեւ-Թրամփ հանդիպման նախաշեմին:

«Միջանցք չի լինելու, լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության հիման վրա ապաշրջափակում։

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան

 

«Խաղաղություն լինելու՛ է։

Պատերազմ չի’ լինելու։

Ապաշրջափակում լինելու’ է։

Տնտեսական հզորացում լինելու’ է։

Տրանսպորտային կապերը բացվելու’ են։

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու’ է։

Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

 

«Միջանցք չի լինելու։

Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները գործելու են ՀՀ օրենսդրության համաձայն, մեր ինքնիշխանության և իրավազորության ներքո, մեր տարածքային ամբողջականության շրջանակում։

Այսինքն` լինելու է ապաշրջափակում` ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ Ապաշրջափակումը լինելու է փոխադարձության սկզբունքով։

Սա մեծ հաջողություն է, մեծ քայլ դեպի խաղաղություն, դեպի ապաշրջափակում։ Վայրահաչին չհավատաք, դրանք Հայաստանի լինելը չեն ուզում։

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031