«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Գիտե՞ք որն է նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի հիմնական տարբերություններից մեկը:
Նախահեղափոխական Հայաստանում իշխանությունն էր ընտրակաշառք բաժանում ու ընտրություններ կեղծում, հիմա՝ ընդդիմությունը (ոչ բոլորը, իհարկե):
Նախկինում ընդդիմությունը պայքարում էր, որ ընտրությունները չկեղծվեն, հիմա իշխանությունն է ամենաշահագրգիռ կողմը, որ ընտրությունները լինեն արդար և թափանցիկ, իսկ ընդդիմությունը պայքարում է, որ կարողանան կեղծել:
Կարդացեք նաև
Սա այնքան պարզ ու տեսանելի իրողություն է, որ հակառակը պնդելը ուղղակի վիրավորում է ինտելեկտը՝ անգամ արհեստական:

















































