Ավագանու ՔՊ-ական անդամ Աշոտ Սարգսյանի համոզմամբ՝ Երևանում տրանսպորտային միջոցների նոր խմբաքանակի անհրաժեշտություն կա։ Բայց որ հնարավոր լինի նոր խմբաքանակը ձեռք բերել, ըստ Սարգսյանի, էական է քաղաքացիների՝ ուղեվարձերի վճարների հավաքագրումը։
«Մենք մի վայրկյան չենք ուշացնի, եթե նորմալ վճարումները կատարվեն»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ գուցե պարգևավճարների մի մասն ուղղեք հանրային տրանսպորտի ձեռքբերմանը, Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Պարգևավճարը հնչեղ է հնչում, բայց եկեք ֆիքսենք՝ քաղաքապետարանի բոլոր կառույցներում մոտ 33.000 մարդ է աշխատում։ Այդ պարգևավճարը բաշխվում է, չէ՞, մարդկանց միջև։ 235 միլիոն դրամի պարգևավճարը, ֆինանսականից հարցրեք՝ քանի հոգու միջև է բաշխվել։ Կարող է շատ մեծ անակնկալի գաք ու հասկանաք՝ նորմալ ու տրամաբանական է»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































