Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մենք տեսանք, որ հարցերը, որոնց մասին հայրապետը բարձրաձայնում էր, տեղին էր բարձրաձայնում. Տեր Փառեն քահանա Առաքելյան. «Հրապարակ»

Ապրիլ 24,2026 11:23 Share

Օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ներառված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգին եւ որդեգրած ճանապարհային քարտեզին։ Նա նշել էր, որ Հայաստանի իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում արցախցիների հարցով միջազգային համաժողով նախաձեռնեց, ինչը զայրացրեց Հայաստանի կառավարությանը:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Փառեն քահանա Առաքելյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ ուղիղ եթերում արած հայտարարություններին, նշեց․ «Ինչքան կեղծ թեզեր կան, շրջանառվեցին՝ ե՛ւ Վեհափառ հայրապետի մասով, ե՛ւ տարբեր եպիսկոպոսների, եղան ձերբակալություններ, ու հիմա արդեն խաղաքարտեր են բացում։ Կարծում եմ, դա փորձում են ներկայացնել որպես քաղաքականությամբ զբաղվել, բայց դա բնավ քաղաքականությամբ զբաղվել չէ։ Երբ Վեհափառ հայրապետը մասնակցեց այդ համաժողովին, դրանից հետո նույնիսկ գրառումներ եղան, կարծեմ՝ առաջին տիկինն էլ է գրառում արել դրա վերաբերյալ՝ հենց շեշտադրելով, որ գնացել են, հարցեր են բարձրացնում եւ այլն։ Հիմա մենք տեսանք, որ այն հարցերը, որոնք հայրապետը բարձրացնում էր, տեղին էր բարձրացնում, ու տեղին էր Վեհափառ հայրապետի մտահոգությունը։ Մենք տեսանք, որ Ստեփանակերտի մայր եկեղեցին ավերել են, բացի Ստեփանակերտի եկեղեցուց, այլ եկեղեցիներ, խաչքարեր քանդվեցին, ավերվեցին, եւ սրա նկատմամբ բոլորը լուռ են։ Այս մասին էր նա բարձրաձայնում, որ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։ Կրոնական կառույց քանդելը, մեղմ ասած, բարբարոսություն է»։

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա ընտրություններից, քանի որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներառված է նաեւ եկեղեցու, կաթողիկոսին փոխելու հարցը, Տեր Փառենը արձագանքեց․ «Մենք ասել ենք, եւ հիմա էլ դատապարտում եմ նախընտրական ծրագրի մեջ Եկեղեցուն վերաբերող այդ կետը։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչի համար է դա ծրագրի մեջ, իսկ ձեր հարցին ի պատասխան կասեմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անկախ նրանից, թե իշխանություն ով կլինի, շարունակելու է իր քրիստոսավանդ առաքելությունը՝ ինչպես միշտ, անկախ նրանից՝ դժվար կլինի, թե՝ դյուրին»։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930