«Էս ո՞վա, սրան հավաքեք ստեղից տարեք»,- Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունից առաջ եկեղեցու բակում ՊՊԾ աշխատակիցների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասելիս լրագրողների հարցերից խուսափեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու նրանց այսպես արձագանքեց։
Լրագրողներն ի պատասխան նշեցին՝ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչ-որ մեկին հավաքեն, թե ոչ, նա էլ արձագանքեց․ «Օգոստոսի 2-ից հետո ես ազատ մարդ եմ լինելու, դուք բանտում փտելու եք»։
Այնուհետև «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանին անբարոյական անվանեց ու ասաց․ «Բոլորը գիտեն, որ դու անբարոյական ես, սուրբ տեղն ինչի՞ ես եկել, անբարոյականություն անում»։ Վրդովված և վիրավորված լրագրողն ասաց․ «Սուրբ տեղը Ձեր նմանը չպիտի գա։ Դուք Ձեր տղայի շիրիմն եք պղծում։ Ձեր տղայի հուշաքարն է այստեղ»։ Գեղամ Նազարյանն էլ, նայելով տեսախցիկներին, ասաց․ «Դուք ինձ հունից հանել չեք կարող։ Սիրելի ժողովուրդ, սա անբարոյական, լրագրության հետ կապ չունեցող․․․ անձնավորություն է»։ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողին՝ հայհոյանք օգտագործելով։ Հետո էլ նշեց, թե սա է լրագրության մակարդակը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Իզուր եք սրան այսքան տեղ հատկացնում: Սա մեր իրականության Պավլիկ Մորոզովն է: