Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում»․ Սամվել Կարապետյան

Մայիս 07,2026 18:00 Share

Այսօր հրավիրած ասուլիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ նախկինում Հայաստանի համար կենսական նշանակության հարցերում կարծիք չէր հայտնում։

Սամվել Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Ես վստահ հայտարարում եմ՝ չկա աշխարհում հայ, որն ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, որն ավելի շատ նպաստել է, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի։ Ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցերն ուղղեք թե Փաշինյանին, թե վերջին տարիների պաշտպանության նախարարներին, թե Արցախի իշխանություններին, երբ կվերադառնան։ Եվ դուք բոլոր հարցերի պատասխանը կստանաք իրենցից, քանի որ ես չեմ կարող այդ հարցերին բացված պատասխան տալ։ Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ոչ Փաշինյանին, ոչ իր խմբակի գոնե մեկ անդամի»։

Հարցին, թե ինչպե՞ս է իր կապերն օգտագործել, որպեսզի ՌԴ-ն զենք չվաճառեր Ադրբեջանին կամ գումարը վերցնելուց հետո Հայաստանին զենք մատակարարեր, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես օքեյ չեմ, որ Հայաստանը ղեկավարում է թույլ իշխանություն, ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձեւը չգիտի։ Երբ զենք գնում ես, զենքը ստանում ես, հիմա դուք ի՞նչ եք ուզում՝ իրենց ձախողումներին ես բացատրությո՞ւն տամ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանը նաեւ ասաց, որ հարցեր ունի ՀԱՊԿ-ին․ «Բայց քանի որ իշխանություն չեմ եղել, ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվորվածություններ են եղել։ Միգուցե Փաշինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ը խի գործունեություն չի ծավալե՞լ։ Հենց ունենանք իշխանություն, բոլոր հարցերի պատասխանը դուք կունենանք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031