«ՀՀ-ՌԴ հարաբերությունները լայն օրակարգ ունեն։ Որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ հարաբերությունների ամբողջ սպեկտորը հաշվի առնելով՝ ճգնաժամ չեմ տեսնում»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները հիշեցրին՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելեսկուն ՀՀ-ում հարթակ տրամադրելը չէր բխում բարեկամական և դաշնակցային հարաբերություններից, նա արձագանքեց․ «Մենք եվրոպական քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք և ձևաչափն ենք պահպանել։ Որևէ խնդիր չենք տեսնում, որ մենք միջազգային մակարդակի համաժողով ենք ՀՀ-ում կազմակերպում և հետևում այդ համաժողովի ձևաչափին համապատասխան բոլոր գործընթացներին»։
Փաստմանը՝ Զելենսկին Երևանում հայտարարեց, որ Մոսկվայի շքերթի վրայով դրոններ կթռչեն և այդ հայտարարությունները ՀՀ-ում պատասխան չստացան, Արմեն Գրիգորյանը զարմացավ․ «Այդ հայտարարությունները որտե՞ղ են հնչել, ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների։ Մենք չենք կարող հետևել՝ ով ինչ հայտարարություն է անում։ Կարևոր է, թե ՀՀ-ն ինչ հայտարարություն է անում և ինչպիսի դիրքորոշում հայտնում»։
Լրագրողների փաստմանը՝ տասնամյակներ մայիսի 9-ին Եռատոն էր նշվում՝ նաև Շուշիի ազատագրման օրը, և երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է, մի՞թե դա չի նշանակում մոռանալ արցախյան հաղթանակները, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Այն իրականությունը, որ ունենք, ցույց է տալիս հենց վարչապետի հայտարարությունների տրամաբանությունը։ Այն ճանապարհը, որը մենք ընտրել էինք, եթե արդյունավետ լիներ, այս արդյունքը չէինք ունենա։ Տեսել ենք այն իրականությունը, որ ունենք և ըստ դրա՝ կատարել ենք եզրահանգումներ»։
Կարդացեք նաև
Հաղթանակի զբոսայգուց ուղիղ միացում՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային



















































սույն երիտասարդի հետ բազմաթիվ շփումներն ու այսօրվա դուրս տվածը մի բան են ապացուցում, ինչքան էլ պնդի որ կարդացած տղա է, միևնույնն է արժեքներ չունի․․․ ու նաև պաշտոնի համար ամեն ինչ տվող, բայց որ ամենացավալին է կատաստրոֆիկ ոչ կոմպետենտ, բա սա ասելու կամ զարմանալու բան է, երբ արդեն 6 օր անցել է Զելենսկու ասածից ու համաշխարհային մամուլը դրա մասին այդքան խոսել է․․․․․ սա նշանակում է լճացում ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում նման կարևոր պաշտոն զբաղեցնողի կողմից