Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մայիս 12,2026 19:30 Share

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա):

Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։

Թաոլու ոճում

Արտաշես Ալավերդյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:

Սիրանուշ Ավագյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:

Արտաշես Ավագյանը – Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:

Սանդա ոճում

Գրիշա Ալիխանյան – պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:

Սարգիս Երիցյան – պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Ֆելիկս Տերզիկյան – պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Ալեքս Խաչատրյան – պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:

Պավել Մանգասարյան – պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:

Միքայել Ալավերդյան – պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն:

Կարոլինա Համբարձումյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Մանե Եգանյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Ասպրամ Խոսրովյան – երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Դավիթ Հովհաննիսյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:

Կարեն Սահակյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:

Էրիկ Վիրաբյան – երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Դավիթ Բաղդասարյան – երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Տիգրան Թովմասյան – երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:

Գևորգ Բաղսասարյան – մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Ավանես Զաքարյանը – մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:

Ժիրայր Պետրոսյան – մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:

Հրանտ Թադևոսյան – մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Դավիթ Վարդանյան – մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:

Տիգրան Գևորգյան – մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Գրիգոր Տոնիկյան – մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Գառնիկ Գալստյանը – մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Վազգեն Մուրադյան – մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031