Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մարդակերի սիրո կարիքը չունենք. Քոչարյանը՝ Փաշինյանի սրտիկների մասին

Մայիս 12,2026 21:21 Share

«Այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ամենուր սրտիկներ են։ Մի քիչ էլ, ու կհայտնվեն այլ օրգաններ՝ երիկամներ, էլի ինչ-որ բան։ Կարծում եմ՝ դա արվում է ցույց տալու համար, թե իբր իշխանությունները ձեզ սիրում են։ Դա ուղերձ է։ Իբր թե սիրում է երկիրն ու ժողովրդին։ Նորմալ մարդն ի՞նչ նկատի ունի՝ ասելով սիրել երկիրը և սիրել ժողովրդին։

Ենթադրվում է, որ սիրել երկիրը՝ նշանակում է երկրի դարպասները փակ պահել։ Այդպե՞ս է։ Ո՛չ։ Ուրեմն՝ չի սիրում։ Ի՞նչ է նշանակում սիրել ժողովրդին։ Առաջին հերթին՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ի՞նչ արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին այդ պատերազմում, տվեցին 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ կան մարդակեր ցեղեր, որոնք նույնպես սիրում են մարդկանց, բայց այլ նպատակներով, ավելի շատ սիրում են մարդկանց մարմնի տարբեր մասերը՝ ինչ-որ բան ավելի շատ, ինչ-որ բան՝ ավելի քիչ. «Մենք մարդակերի սիրո կարիք չունենք։ Այդ սերն ուղղեք մեկ այլ ուղղությամբ, այդ սերն ուղղիր դեպի Ադրբեջան»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031