Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք, անենք» Ավինյանը ձեզ ասե՞լ էր, որ գույքահարկը թանկանալու է. Հակոբյանը՝ քաղաքացիներին

Մայիս 12,2026 21:40 Share

«Սկզբունքներ չունեն, միայն ուզում են վերարտադրվել, որովհետև ուզում են հարստանալ, հասկանում են, որ իշխանափոխության դեպքում հերթով գնալու են բերդ»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը։

Հետո Հակոբյանը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ 2023 թվականի քարոզարշավի ժամանակ «ասեք, անենք» Ավինյանը ձեզ ասե՞լ էր, որ գույքահարկը թանկանալու է, որ աղբահանության վճարն է բարձրանալու. «Իրենք մինչև 2018 թվականը ամբողջ օրը խոսում ու լացում էին, որ կոռուպցիան լավ բան չէ, ես ու ինձ նման միամիտ շատ մարդիկ ուրախացանք՝ ասացինք՝ արատավոր բարքերը գնալու են, ծանոթ-բարեկամ չենք ունենալու:

Այսօր ունենք մի վիճակ, որ օրենքը չի գործում, դատարաններում էլ հայտնվում են միայն ընդդիմադիրները: Այս ամենը ունի մեկ լուծում. եթե մնաք տանը՝ ոչ մեկի չմեղադրեք, որ Նիկոլը մնաց վարչապետ… ժողովուրդ ջան, մի մանիպուլյատիվ սուտ կա, որ 2023-ին ՔՊ-ն արդար կերպով քաղաքապետ է ստացել Երևանում: Սուտ է, միակ պատճառը, որ այսօր քաղաքապետ ունեն, այն է, որ մանդատ գողացան մի քաղաքական միավորից, որը իր քաղաքական կապիտալը ստեղծել էր ՔՊ-ի մեր ու մանուկ հայհոյելով»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել