Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ կոպեկ արժեն ՔՊ խոստումները

Մայիս 13,2026 10:00 Share

19 քաղաքական ուժերը խոստումներ են տալիս: Մասնագետները տարբեր գործիքներ են առաջարկում՝ որոշելու, թե որքանով են այդ խոստումներն իրատեսական, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, որքանով են քաղաքական ուժերը, իշխանություն ունենալու դեպքում, պատրաստվում այդ խոստումները կատարել:

Բայց կա հին, փորձված գործիք, որը շատ հստակ շարադրված է Ավետարանում եւ անմիջականորեն վերաբերում է սուտ մարգարեներին. «Իրենց գործերից կճանաչեք նրանց» (Մատթ., 7:16): Այսօրվա համատեքստում չափանիշը վերաբերում է ոչ բոլոր քաղաքական ուժերին, այլ նրանց, որոնք երբեւէ եղել են իշխանության ղեկին. «գործերն» արվում են իշխանական լծակներ ունենալու դեպքում: Բայց այդ չափանիշը նախեւառաջ կիրառելի է գործո՛ղ իշխանության հանդեպ: Եվ, մասնավորապես, հնարավորություն կա համեմատելու այն, ինչ ասվում էր 2021 թվականի ընտրարշավի ժամանակ եւ ինչ է ասվում այսօր:

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Եվ մենք տեսնում ենք հնարավորություն՝ այդ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու»: Սա հատված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանակներում հանրահավաքի ժամանակ ասածից:

Ընտրություններից հետո, երբ Փաշինյանը մնաց իր աթոռին, Ադրբեջանի զինված ուժերը դո՞ւրս եկան Հայաստանի տարածքից: Ոչ, նրանք ավելի խորն են ներխուժել Հայաստանի տարածք եւ առայսօր դուրս չեն եկել: Այսպես, 2022 թվականին հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ, երբ Ադրբեջանը զավթել էր ՀՀ ինքնիշխան տարածքը, զոհվել է Հայաստանի ավելի քան 200 զինծառայող: Այսպիսի «խաղաղություն» է ՔՊ-ն բերել:

Ի դեպ, Փաշինյանը դիվոտվում է, երբ քաղաքացիներն իրեն հիշեցնում են 5000 զոհերի մասին: Ուզում է ասել, թիվն ուռճացված է՝ մահացել է «ընդամենը» 3833 հոգի: Եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա ինչո՞ւ չեն խոսում դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների թվի մասին: Ինչո՞ւ են մոռացել 2023 թվականի սեպտեմբերի զոհերը, երբ Ադրբեջանը հարձակել էր միայնակ մնացած Արցախի վրա: Թե՞ այդ զոհերը «խաղաղություն բերած» Փաշինյանի օրոք չէին:

2021 թվականի նախընտրական խոստումների ճակատագիրը պետք է հաշվի առնել, երբ հիմա ՔՊ-ն խոստանում է 300 հազար ադրբեջանցի չբերել, անկլավները չտալ կամ «սահմանազատման» միջոցով ադրբեջանական զորքը հեռացնել ՀՀ ինքնիշխան տարածքից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Իշխանություններն անցել են անշրջելիության կետը ոչ միայն խոստումները չկատարելու կամ դրանց տրամագծորեն հակառակ գործելու առումով (բարոյական սահմանը), այլ նաև օրենքները խախտելու առումով (օրինականության սահմանը)։ Բյուջեից տրվող ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի համատարած օգտագործում, դատական համակարգի, ուժայինների ծառայեցում անհատական շահերին․․․ Նշվածը ոչ թե նախընտրական խոստումներ չկատարել է, այլ հանցագործություն՝ այդ բառի ամենաուղղակի իմաստով։ Բանը հասել է այնտեղ, որ տեղական իշխանիկներն անթաքույց մրցակցում են, թե ով ավելի ցուցադրաբար կոտնահարի օրենքները՝ վարչապետի աչքը մտնելու համար։
    Ասվածից եզրակացնում եմ, որ ընտրությունները, եթե դրանք կայանան, կեղծվելու են այնպես, ինչպես դեռ չեն կեղծվել Հայաստանում երբեք։ Այլ տարբերակ իշխանությունները չունեն։ Այլ տարբերակի դեպքում շատ-շատերը՝ առաջին հերթին Նիկոլը, հայտնվելու են բանտում։

  2. Եթե նիկոլը վերարտադրվի…
    300000 ազրբզանցիները գալու են (ԵՄ-ի պահանջներից է), անկլավները տրվելու են ու ազրբժանական զորքը դուրս չի բերվելու (Թուրքիայի պահանջն է):
    Երբ նիկոլը ասում է մի բան “չ”-ով` դա հայտարարություն է հակառակը անելու ‘քաղաքական կամք ունենալու’ մասին: Այն օգտագործել է այս ձևը 2018-ին: Հայաստանցիները կմարսեն:

    Եթե նիկոլը վերարտադրվի…
    Ապագան` 300000 ազրբցանցիները տեղակայվում են Հայաստանում: Ունեն անձնական ‘բադիգարդ’: Ապրում են լավագույն տեղերում` Արարատի տեսարանը պատուհանից: Քշում են լավագույն մեքենաները ու պարկովկա անում որտեք սիրտը ուզում է` ունեն հատուկ նիշ կպցրած: Հագուստին ամրացրած են ազրբժանի քարտեզի ոսկե մակետը, կողքը ժեշտից սարքած Հայաստանինը: Ցերեկը, եթե սոշիալայզ անելու պահանջ ունեն (կապուչինո ըմպելու), քշում են Կասկադ: Այնտեղ արդեն կատարում են տարածքը ոչքպականներից ազատելու ռազմական գործողություններ: Ալենը իր շքախմբով ժամանում է որ ստեղծի ‘ժողովրդի ներկայություն’ պատրանք: Եթե մի խիզախ երիտասարդ հաջողացնում է մնալ տարածքում ու բարձրաձայնում է, որ ազրբժանցին չի ողջունվում Հայաստանում մինչև Արցախը չանկախանա, ապա տեղի է ունենում deja vu-ն: Ալենի բադիգարդը ոլորում է երիտասարդի ձեռքերը (չեն ‘տանում զուգարան ու սպանում’): Պարզապես, այս անգամ ազրբժանցին է թքում հայ երիտասարդի երեսին:
    Հիշեցի 2018-ի ‘Հայաստանի Հպարտ Քաղաքացի’-ն:

Պատասխանել