«Իմ մտքով անցնում էր Ռուբեն Վարդանյանի ծրագիրը, որ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացվեն՝ մեկը Էրեբունիում, մեկը Կասկադում, մեկը Նորքում։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս հնարավորություն կլինի այդ ծրագիրը կյանքի կոչելու»,- այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների եւ բնակիչների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակը գլխավորող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ նման նախագծերը կարող են նպաստել Երևանի ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքի բեռնաթափմանը։
Գագիկ Ծառուկյանը հավատում է՝ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել․ «Իմ մեջ այդ մոտեցումն ու զգացումը կա, հուսով եմ՝ Աստծու կամոք, որ իր խոստացած ծրագիրը Երևանում կյանքի կկոչվի»։
Իր քարոզարշավը Գագիկ Ծառուկյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում։ Կարեւոր է համարում, որ հանդիպումները ձևական բնույթ չեն կրում․ «Շատ լավ է անցնում քարոզարշավը։ Անմիջական շփում է, անմիջական հարց ու պատասխան։ Ձևական բան չկա։ Մարդկանց աչքերի մեջ նայելով՝ խոսում ենք իրենց խնդիրների, պրոբլեմների և լուծումների մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































