Այս միտքը Արցախի 9 ամիս տեւած ողբերգական շրջափակման մասին պատմող «Բլոկադա» ներկայացման ամբողջ ներքին ցաւն ու լարուածութիւնն է ամփոփում: Այս բեմադրութիւնը, որն առաջին անգամ ներկայացուեց Լոս Անջելեսի հանդիսատեսին` Մայիսի 17ին, ՀԲԸՄի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մշակութային կենտրոնում, միայն մեկուսացման, սովի, պատերազմի ու կորստի մասին չէ: Սա նաեւ սիրոյ պատմութիւն է` միմեանց, ընտանիքի, հայրենիքի հանդէպ, կեանքի ամենածանր պայմաններում:
Ներկայացման կիզակէտում արցախցի մի ընտանիք է, որի տունը ճակատագրի բերումով Երեւանից հիւր է գալիս երիտասարդ մի զոյգ: Առաջին հայեացքից նրանք տարբեր աշխարհներից են` տարբեր մտածողութեամբ, սովորութիւններով եւ կենսափորձով, նաեւ տարբեր ընկալումներով` հայաստանցի-ղարաբաղցի արատաւոր կարծրատիպերով: Տարաձայնութիւնները, սակայն, հետզհետէ վերանում են, երբ փակւում է Արցախի կեանքի ճանապարհը: Լաչինի միջանցքի շուրջ օղակը սեղմուելուն զուգահեռ սաստկանում է գոյատեւման պայքարը, խորանում անորոշութիւնը նոյն յարկի տակ ապրող ընտանիքների մօտ: Այժմ բոլորը բախուել են նոյն ճակատագրին եւ ամէն մէկը իւրովի փորձում է պայքարել իրեն պարտադրուած պայմանների դէմ` անցեալի կորուստներից յետոյ կառչել հարազատներից եւ ամէն կերպ փորձել պաշտպանել նրանց:
Երկխօսութիւնների շուրջ կառուցուող բեմականացման մէջ հնչող արցախցու խօսքը պարզ է, երբեմն կոշտ, յաճախ հումորով, բայց միշտ ուղիղ` առանց տողատակերի:
Լուսինէ ՄՈՒՍԱՅԵԼԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ»–ում


















































