Ցանկացած երկրում ընտրությունները որոշակի առումով քաղաքական ճգնաժամ են առաջացնում: Բայց կայացած երկրներում դա կառավարելի ճգնաժամ է, որը հարթվում է, լուծվում է քվեարկությունից հետո: Հետընտրական գործընթացներ, իհարկե, կարող են լինել ամեն տեղ: Հիշենք, օրինակ, որ 2020 թվականին Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը: Բայց նույնիսկ այդ դեպքում ցավալի իրադարձություններից հետո քաղաքական կյանքը վերադարձավ նորմալ հուն:
Զարգացած երկրներում կա որոշակի մեխանիզմ, որով իշխանական եւ ընդդիմադիր էլիտաները գալիս են փոխհամաձայնության՝ շարունակելով, բնականաբար, իրար անխնա քննադատել: Նրանք համապատասխան ազդանշան են ուղարկում իրենց ընտրազանգվածներին, որի իմաստը հետեւյալն է՝ «մենք քաղաքական մրցակիցներ ենք, պետության զարգացման հարցերում երբեք համաձայնության չենք գա, բայց մենք բոլորս մի պետության քաղաքացիներ ենք»:
Ի՞նչ ազդանշան են ուղարկում իրենց ընտրողներին Փաշինյանը, ՔՊ-ն եւ նրանց քարոզիչները՝ որ իրենց քաղաքական մրցակիցները պետության թշնամի են, Ռուսաստանի գործակալ են, թալանչի են: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի, նույնպես ինչ-որ կրիմինալ հակումներ ունեն, նույնպես թշնամի են կամ էլ նյութական շահագրգռվածություն ունեն: Այդ տասնյակ հազարավոր քաղաքացիները դառնում են «մերժված», իշխանության կողմից լուսանցք ուղարկված: Այս գործընթացի նախաձեռնողն, անշուշտ, Փաշինյանն է: Եվ որպես պատասխան՝ ընդդիմության կողմից նույնպես փորձ է արվում նսեմացնել, որակումներ տալ ՔՊ ընտրողներին:
Այսպիսի մթնոլորտում, անկախ ընտրությունների արդյունքներից, քաղաքական ճգնաժամը չի լուծվի, հասարակական լարվածությունը, բեւեռացվածությունը պահպանվելու է: Կայունությունը, ներքին խաղաղությունը ձեւավորվում է այն ժամանակ, երբ էլիտաներն ի վիճակի են պայմանավորվել: Պարզ է, որ Փաշինյանի օրոք դա հնարավոր չէ՝ եթե հանկարծ ինչ-որ հրաշքով ներկայիս վարչապետը որոշի հրաժարվել ընդդիմախոսներին հետապնդելուց, սպառնալուց եւ վիրավորելուց, նա կկորցնի իր ընտրազանգվածի առնվազն կեսը: Եղած ընտրազանգվածով էլ նա ակնհայտորեն չի կարող հաղթել արդար ընտրություններում, եւ հիստերիկ զեղումները, որոնց մենք ականատես ենք, ինչպես նաեւ՝ իրավապահ-ուժային համակարգի քաղաքական մոբիլիզացիան խոսում է հենց դրա մասին:
Կարդացեք նաև
Բայց հաջորդ իշխանությունը, եթե իսկապես մտածում է պետության մասին, պետք է համակերպվի այն մտքի հետ, որ մի օր պարտվելու է ընտրություններում, եւ դրանից հետո պարտավոր է շնորհավորել իրեն հաղթած ընդդիմությանը: Երբ նման բան տեղի ունենա երկու անգամ իրար հետեւից, իմացեք, որ մեր պետությունը շրջել է անկայունության էջը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Արուս Տիգրանյանը քսան համարով է մասնակցում ընտրություններին, ես էլ իր օրինակին հետեւելով մասնակցում եմ քսանմեկ համարով՝ այսօր քսանմեկերրորդ դարն է, որ չխառնենք:
Ուրեմն, ինձ երեք միլիոն ընտրողը քիչ է, երեսուն միլիոնը հայ սփյուռքով, ծպտյալ հայերով պլյուս երեք միլիոնը սկզբի համար շատ լավ է: Իմ գաղափարախոսության հիմքում Տեսակի պաշտպանությունն է եւ զարգացումը կամ Հայք օվկիանոսից օվկիանոս:
Ա Դրա համար առաջին հերթին, արյան կարգի հետ պարտադիր պարզում ենք ԴՆԹ, որ իրար նմանները իրար գտնեն ու իրենց տեսակը պաշտպանեն ու զարգացնեն՝ միայն ինքնաճանաչվածը կարող է արդյունավետ պաշտպանել ու զարգացնել իր տեսակը եւ հզոր ինքնաճանաչվածը կարող է օգնել մյուս տեսակներին պաշտպանվել ու զարգանալ:
Բ Ֆինանսների հարցում՝ մեր քաղաքացիների միջեւ գործում է միայն մի վալյուտա՝ դա ժամանակն է: Ցանկացած արժեք ձեռք բերելու համար ծախսվում է ժամանակահատված, ժամանակից ավելի լիկվիդ վալյուտա չկա:
Գ Տնտեսական հարցում՝ ոչ մի վարձու աշխատանք, բոլորն անխտիր դառնում են մասնավոր գործարար կամ պետական ծառայող: Մասնավոր սեփականությունը կարող է լինել ոչ միայն անձնական, այլեւ ընտանեկան, համայնքային, պետական, վերպետական:
Դ Մոնոպոլիայի մենաշնորհության իրավունք ունի միայն կենտրոնացված համակարգը, ում ընտրում են մի աստիճան ցածր կենտրոնացված համակարգերը, ասենք, ընտանիքների ներկայացուցիչները ընտրում եւ հետ են կանչում համայնքի ղեկավարներին:
Ե Բոլոր մակարդակներում ընտրությունները գնում են ընտրողների դիսկուսիաների արդյունքում, երբ ասենք, ընտանիքի ներկայացուցիչները համայնքի ընտրություններում պաշտպանում են կամ իրենց կամ այլ ընտանիքի ներկայացուցչի թեկնածությունը, ընտրողնե՛րը պետք է ներկայացնեն իրենց թեկնածուներին, այլ ոչ թե այլ երկրների հատուկ ծառայությունները:
Զ Քոչվորները գրավելով մեր հողերը, կորցնելով քոչվորի կենսակերպը եւ դառնալով նստակյաց, գենետիկորեն ասիմիլացվեցին եւ կորցրեցին իրենց տեսակը: Մենք էլ կտրվելով մեր հողից հազիվ ենք պահում մեր հայ գենետիկան. սիմբիոզ քոչվորի ու տեղաբնիկի միջեւ հնարավոր է, երբ ամեն մեկս վերադառնա իր բնական կենսակերպին:
Է Մենք բոլորս Արարչի ստեղծածն ենք եւ վատ վերաբերվել Արարչի ստեղծածի հանդեպ՝ դա սատանայություն է, եթե նույնիսկ դու ինքդ քեզ ես վնասում: Ամենամեծ սպառողները պետք է լինեն երեխաներն ու մեծահասակները, իսկ մնացածները արարչագործ ստեղծագործ ժողովուրդն է, ով պետք է ապահովի երեխաների եւ մեծահասակների երջանիկ մանկությունն ու երջանիկ ծերությունը:
ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ: