Նիկոլ Փաշինյանին հաջողվում է պահպանել իշխանությունը պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հասկացությունների նշանակության հիմնարար նենգափոխմամբ:
Մասնավորապես՝ նա ամբողջությամբ փոխել է ներքին և արտաքին թշնամիների տեղերը և պետությունն արտաքին թշնամիների ոտքերի տակ դնելով՝ սեփական իշխանությունն ատամներով պաշտպանում է իր կողմից թշնամի հռչակված քաղաքական հակառակորդներից:
«Սատկացնելու եմ», «կզզցնելու եմ»… և նման հիստերիկ այլ պոռթկումները, որոնցով նա սպառնում է քաղաքական հակառակորդներին, իրականում նրա ենթագիտակցությունից դուրս մղվող այն բարդույթներն են, որոնք առաջացել են այլևս «խաղաղության երաշխավոր» արտաքին թշնամիներից իրեն հասցված նվաստացումներից: Այլ խոսքերով, նա «սատկացվելով», «կզացվելով» Ադրբեջանի կողմից, բայց դրա դիմաց պահպանելով իշխանությունը, սուբլիմացնում է սեփական ստորացումը:
Բայց պետության տեսանկյունից խնդիրը ո՛չ էսթետիկան է, ո՛չ էլ Փաշինյանի հոգեբանական վիճակը: Ավելի կարևոր է, որ այս իրականությունն արտահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի, ընտրական գործընթացի ու որպես հետևանք՝ պետականության խեղված վիճակը:
Կարդացեք նաև
Ներքին ու արտաքին թշնամիների տեղերի փոփոխությունը վկայում է, որ իրական արտաքին թշնամին Փաշինյանի իշխանության կողքին ու նրա համար պայքարում է Հայաստանի ընտրություններին մասնակցող ոչ իշխանական կուսակցությունների դեմ: Պայքարում է ոչ թե Փաշինյանի անջինջ աչքերի, այլ սեփական շահերի համար, իսկ սեփական շահը ենթադրում է ամեն գնով պահպանել նրա իշխանությունը:
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում
Նկարը մշակված է արհեստական բանականության միջոցով


















































