Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել». Միխայիլ Գալուզին

Մայիս 20,2026 22:44 Share

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:

«Նարեկ Կարապետյանը (գլխավորում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը-խմբ.) երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել, բայց պնդում են, որ նա եղել է և կա»։

ՌԴ-ն չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության այն գիծը` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, նշել է Գալուզինը։

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը։ Պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը: Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ հետագա զարգացման մասին փաստաթղթերը՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը: Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես և Միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կվտանգեն Եվրասիական տնտեսական ինտեգրումը»:

«Միաժամանակ երկու միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքների ժամանակ պարել Հայաստանի մոտ չի ստացվի», – ասել է նա։

 

«Սպուտնիկ Արմենիա»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031