«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ՝ հայցելով հարուցել վարույթ և արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը:
Դիմումի մեջ ներկայացված են իրավական հիմքերը, որոնց համաձայն հանրային, պետական, համայնքային պաշտոններում նշանակված անձինք պարտավոր են ի պաշտոնե ցանկացած իրավիճակում ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն` դրսևորելով պաշտոնին վայել վարքագիծ:
Նամակում մանրամասնում եմ նաև այն դրվագները, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերոնշյալում թույլ է տվել կոպտագույն խախտումներ, ավելին զանցել է իր լիազորությունները և նսեմացրել թե քաղաքական ընդդիմադիրներին, թե Արցախից տեղահանված ՀՀ քաղաքացուն, ով փորձում էր շատ հանգիստ ու կոնստրուկտիվ տոնով հիմնավոր հարցել տալ ու ստանալ պատասխաններ: Փոխարենն ստացավ անհամաչափ արձագանք իրավապահ համակարգից:
Կարդացեք նաև
Հանձնաժողովից պահանջել եմ.
– hարուցել վարքագծի կանոնների խախտման վարույթ,
– արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում։
Սպասում եմ ՀՀ քաղաքացիների համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հոդաբաշխ պատասխան և համապատասխան քայլեր:


















































