Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում ընտրակաշառքներով ձևավորված խորհրդարանում ընտրվել վարչապետ և որքանո՞վ է դա համարում լեգիտիմ. Մարուքյան

Հունիս 11,2026 15:52 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

«Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը՝ բարի պտուղ»
(Մատթեոս 7:18)

Այսօր իր ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդունեց իմ երեկվա արտահայտած միտքը, որ խորհրդարանը ձևավորվել է ընտրակաշառքներով։ Նա ասաց. «Առանց ընտրակաշառքի՝ նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»։

Հիմա հարց․ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ընտրակաշառքներով ձևավորված խորհրդարանում ընտրվել վարչապետ և որքանո՞վ է դա համարում լեգիտիմ։

Ցրե՛ք այդ ոչ լեգիտիմ խորհրդարանը։ Այն չի կարող ծառայել հայ ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել