«Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր խոստումները չկատարելու հետ, ինքը խնդիր ունի Ալիեւին տված իր խոստումները չկատարելու հետ։ Երբ մենք խոսում ենք այս ամենի մասին, իշխող ուժն ուզում է ասել, թե այստեղ ոչ մի գաղափարական բան չկա, ընդամենն ունեցվածքի ու դիրքի պահպանության հարց է։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին ասեմ՝ ՔՊ-ի իշխանության ժամանակ որեւէ ունեցվածք պահելու լավագույն ձեւը ՔՊ-ի հետ պայմանավորվելն ու քաղաքականությամբ չզբաղվելն է կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հավելեց․ «Ուզո՞ւմ եք՝ քրեական գործը փակվի, համագործակցեք ՔՊ-ի հետ, ուզո՞ւմ եք՝ որեւէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցեք ՔՊ-ի հետ։ Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազա»-ն գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա, ինչո՞ւ, Սուքիասյանն իրենց թիմի անդամն է։ Այստեղ նստած մարդկանց, ում ընտանիքի անդամներն անցնում են քրեական գործերով, կյանքում չեն գա ասեն՝ հանցագործ, թալանչի, որովհետեւ իրենց հետ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Այսինքն՝ խնդիրն ընդամենն այն է, որ ՔՊ-ն մեզ չի ներում իր հետ չպայմանավորվելը եւ իր դեմ պայքարելը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































