Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել, ուղևորներն անվտանգ տարհանվել են

Օգոստոս 27,2026 10:32 Share

Ժամը 8:30-ի սահմաններում՝ Կիևյան կամրջի վրա, թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։

Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։

Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը:

«Երևանի ավտոբուս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել