Օրվա լրահոսը

Նախարար Երիցյանը ներկայացրեց Ներսես Նազարյանին, որը նշանակվել է Երևանի փրկարարական վարչության պետ

Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Երիցյանը ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը: Ա. Երիցյանը ներկայացրեց նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է

Վերին Լարսը երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. o    միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում

Թուրք գիտնական. Գյուլենականները նման են հայերին. «Հաբերլեր»

Թուրքիայի Էրզրում քաղաքի Աթաթյուրքի անվան համալսարանի պատմության բաժնի դոկտոր Սավաշ Էիլմեզը 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո, խոսել է գյուլենականների մարտավարության մասին՝ այն համեմատելով հայերի գործելաոճի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունները տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում ԱՄՆ-ում բնակվող

Ովքեր են արտագաղթել Հայաստանից

Հայաստանում արտագաղթը ոչ մի կերպ չի դադարում: Այն դարձել է մեր երկրի ու մեր ժողովրդի անլուծելի խնդիրներից մեկը: Հայաստանում արտագաղթի խնդիրը գնալով ավելի ու ավելի տագնապալի է դառնում: Տեր-Պետրոսյանի նախագահության հատկապես առաջին տարիներին մեր արտագաղթողների հիմնական ապաստան ԱՄՆ-ն անհամեմատ հեշտությամբ էր ընդունում Հայաստանից արտագաղթողներին: Հետագայում եւ առ այսօր Միացյալ Նահանգներն անհամեմատ դժվարացրել է մեր երկրից

Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Քաշաթաղի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի եւ Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին: Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին: Այնուհետեւ Բակո Սահակյանը Ծիծեռնավանք

Վրաստանի վարչապետ. Տարածաշրջանում Վրաստանը որոշակի կայունության կղզյակ է. Грузия Online

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Փոթիում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» ուժից պատգամավորության թեկնածու առաջադրված անձին ներկայացնելիս խոսել է մեր տարածաշրջանի և Վրաստանի արտաքին քաղաքականության մասին, տեղեկացնում է Грузия Online-ը։ Վրաստանի վարչապետն իր խոսքում ասել է, որ տարածաշրջանում Վրաստանը շարունակում է որոշակի կայունության կղզյակ լինել. «Այսօր Վրաստանում շատ ավելի մեծ կայունություն է, քան թեկուզ 4 տարի առաջ։ Ես

Կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.33 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 0.95 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 753.75հզ.դրամի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձը ՀՀ օլիմպիական հավաքականի անդամներին

Սիրելի´ օլիմպիականներ, շնորհավորում եմ ձեզ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատվին արժանանալու կապակցությամբ: Այսօր ձեզ՝ որպես հայրենիքի արժանավոր զավակների, հնարավորություն է ընձեռվել մեր երկիրը ներկայացնելու քառամյակի ամենահեղինակավոր մարզական ստուգատեսում: Դուք հայկական մարզաշխարհի այն 33 ներկայացուցիչներն եք, որոնց յուրաքանչյուր հաղթանակն այս խաղերում ողջ հայ ազգի հաղթանակն է լինելու, որոնց ձեռքբերումներից ազգովին ենք ուրախանալու և

Օտարերկրացի աշխատողի համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն

Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման: Այս տարվա հունիսի 4-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է

Հայ աշակերտների օլիմպիական նոր հաջողությունները

Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը քննարկում է մայր օրենքի փոփոխության հարցը. «ՌԻԱ»

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը սկսել է այդ երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները, որով նախատեսվում է երկրի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի ժամկետից բարձրացնել 7-ի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանում Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին խոսել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը։ Նրա խոսքերով՝ Սահմանադրության փոփոխության մասին հանրաքվեն նախատեսվում է

«Դա շատ անհեթեթ է». Աշոտ Ահարոնյանը հերքում է, որ ականազերծողներ են բերել ՊՊԾ գնդի համար

Մենք տեղեկություն էինք ստացել, որ ոստիկանությունը Էջմիածնից ական փնտրող սարքեր է բերել եւ մտադիր են ՊՊԾ գունդ գրոհի ժամանակ ականազերծել ու անցումներ բացել գրոհողների համար: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Նա հերքեց դա՝ ասելով. «Դա շատ անհեթեթ է»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Վերջին մեկուկես տարում Տավուշի սահմանագոտում 7 խաղաղ բնակիչ է զոհվել

Վտանգի տակ են նաեւ դպրոցներն ու մանկապարտեզները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ. Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, եթե մահապատիժը վերականգնվի. Protothema

2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիա-ԵՄ բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է Protothema-ն։ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո հասարակության որոշակի շերտ պահանջում է մահապատժի ենթարկել զինվորական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին։ Այս պահանջը, կարծես, դուր է գալիս Թուրքիայի իշխանություններին և հատկապես Էրդողանին, որը ոչ

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աղջիկ է լույս աշխարհ բերել

Հայաստանի շախմատիստուհիների առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն աղջիկ է ունեցել: Ծնողները՝ Էլինան եւ Հայկ Զաքարյանը, Երեւանում ծնված իրենց առաջնեկի անունը դրել են Էլիզա: Տասը օր առաջ Aravot.am-ի հարցին, թե Զինվո՞ր է ծնվելու, Էլինան պատասխանել էր. «Ոչ: Թագուհի»: Էլիզայի հայրը՝ Հայկը, իր ֆեյսբուքյան էջում գրառել է ծնողական իր զգացմունքները եւ առաջին բարեմաղթանքը իր թագուհուն: Բաց նամակ Էլիզային

«Եթե անմարդկային գործունեությունը շարունակեն, թող չփոշմանեն». Դավիթ Սանասարյանը՝ իշխանություններին

Խորենացի փողոցում քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ: «Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են եւ բխում են ՀՀ ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու,  ՀՀ քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, ՀՀ-ն օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից… Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու

Քննիչը բերման ենթարկված Անիի հագուստն էր պահանջում

Անի Ադիգոզալյանը 15 ժամ պահվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: Եթե նկատի ունենանք, որ նա եղել է վկայի կարգավիճակում, ապա պարզ կդառնա, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվել մինչ իր փաստաբանի հետ տեսակցվելը: «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանն «Առավոտին» ասաց, թե իրեն զանգել են Անիի հարազատները եւ ասել, թե բոլորի պես առավոտյան

Հրթիռակոծուեցաւ Դամասկոսի Պապ Թումա հայաշատ շրջանը

Կիրակի, 24 Յուլիսին զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին Դամասկոսի զանազան շրջաններ, որոնց կարգին Պապ Թումա հայաշատ շրջանը, կը հաղորդէ “Գանձասար”-ը։ «ՍԱՆԱ»-ի տուեալներուն համաձայն, արձանագրուած են 5 զոհեր, տասնեակ վիրաւորներ։

Շախմատի Հայաստանի հավաքականը չի մեկնի Բաքու

Հունաստանը նույնպես այդպիսի մտադրություն ունի

ԼՂՀ ՊՆ. կիրառվել են դիպուկահար հրացաններ (20 կրակոց)

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում:

«Տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին». Հրատապ ասուլիս Խորենացի փողոցից

«Արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է: Անջատված են բոլոր կապի միջոցները. Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են՝ չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- քիչ

Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպման ընթացքում

Հուլիսի 21-24-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը` «Միգրացիոն հոսքեր. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, որը միաժամանակ հանդիսանում է նաև DEMYC-ի փոխնախագահ: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու

Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 2։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական (Մ-2) ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապանից դեպի Քաջարան գնացող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով  ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի: Կապանի ճանապարհաշինարարների կողմից գիշերվա ընթացքում կատարված  ճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 9։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր

Պատվերը կատարված է՝ սպասենք մանդատներին

Վերջապես հնգօրյա լռությունից հետո¸ հուլիսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը երևաց հեռուստաէկրանին: Երևաց, բայց ոչ թե ժողովրդի, հասարակության հետ խոսելու, այլ իր անվտանգության խորհրդի անդամներին հրապարակային հանձնարարականներ տալու համար, «ձեռի հետ էլ» լարված իրավիճակին գնահատական տալու համար՝ «Այս ուղերձը հանրություն, քեզ բավական է»: Սրան հետևեցին ՀՅԴ-Հայաստանի ԳՄ-ի հայտարարությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական քաղաքական վերլուծությունը: Արդյոք մենք

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը

Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը

Հերթական չհիմնավորված ահազանգը. գրոհ չեղավ

Կեսգիշերն անց՝ 1.30-ի սահմաններում նախ «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն տարածեց. «Տեղեկություն կա, որ ոստիկանությունը այս պահին ետևի կողմից պատ է քանդում, որպեսզի ներխուժի գնդի տարածք», հետո էլ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը մաս է կազմում «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցող նախաձեռնող խմբին. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»: Եվ չնայած այս ահազանգերին՝ դարձյալ

Դիտորդական խմբի հայտարարությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ԱՆ ՔԿՎ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պարզաբանումը դիտորդական խմբի հայտարարության առնչությամբ.   ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, խախտելով խմբի գործունեությունը կանոնակարգող ՀՀ ԱՆ 18.22.2005թ. թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգը և հենվելով բացառապես հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու միջոցով խմբի հեղինակությունը բարձրացնելու դատապարտելի գործելաոճով, առանց արդարադատության նախարարության պաշտոնական դիրքորոշման, համացանցում տարածել է

«Սասնա ծռերի» ամբողջական ցանկը. 31-ից 10-ն են կռված տղաներ

Հավելենք, որ խմբավորման մասնակիցներից մեկն էլ, ինչպես ասուլիսի ընթացքում ասել էր լրագրողներին՝ եկել է Բարսելոնայից, ու մասնագիտությամբ մերսող է:

Զինված խումբն այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930