Օրվա լրահոսը
«Վարում եմ «BMW X3», գնել եմ 11.000 դոլարով». պատգամավոր Հայկ Բաբուխանյան
ՀՀԿ-ական պատգամավորն անթույլատրելի է համարում պաշտոնյաների` մի քանի ծառայողական մեքենայից օգտվելու եւ մի քանի վարորդ ու քարտուղարուհի ունենալու հանգամանքը
Ռիչարդ Հովհաննիսյանը՝ չարամիտ մարդկանց մասին (Տեսանյութ)
Պատմաբանը պնդում է, որ համատեքստից դուրս մեջբերված իր մեկ ու կես նախադասությունը շահարկում են այլ նպատակներով
Որակյալ աշխատողը «գլուխ պահողի» հետ նույն աշխատավարձն է ստանում. Մանվել Բադալյանի մտահոգությունը
Երբ որեւէ ստորաբաժանման ներսում կան մարդիկ, ովքեր ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում, այստեղ առաջ է գալիս բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն: Երբ բարեխիղճ մարդն ամբողջովին տքնում է եւ կողքինը չի անում, ինձ մտահոգում է այդ երեւույթը:
Վլադիմիր Բարխուդարյանը՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին. «Նա հավատարիմ է իր՝ խարբերդցու արմատներին եւ գիտությանը»
Թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին խորհրդահայ ու ամերիկահայ պատմաբանները
«1992թ. որոշ պաշտոնյաներ ստորագրել էին Արցախն Ադրբեջանի մաս ներկայացնող փաստաթղթի տակ». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավորը մեկնաբանում է, թե ինչու էր 1992թ. պատերազմական իրավիճակում պահանջում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը
Կամո Արեյանի եւ Նիկոլ Փաշինյանի ավանդական վեճը չկայացավ
Խորհրդարանում քննարկվում է 2015 թվականի բյուջեի կատարողականը
Արամ Գ. Սարգսյան.Կառավարությունն ասում է՝ «մամայիս արեւ, պապայիս արեւ, էլ չեմ անի» (Տեսանյութ)
Ըստ Արամ Սարգսյանի՝ մի տարօրինակ, աբսուրդ իրավիճակ է ստեղծվում, երբ հայտարարվում է, որ հավասար պայմաններ են ստեղծվել
«Կոնսենսուսը, ցավոք սրտի, դեռեւս չի կայացել». Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին
Դավիթ Հարությունյանն ասաց՝ 3 թվի վերանայման հետ կապված դիրքորոշումը չի փոխվել՝ չպետք է վերանայվի: Ինչ վերաբերում է կոնսենսուսին, նա ասաց՝ ցավոք սրտի, դեռեւս չի կայացել: Մեր քննարկումները դեռ շարունակվում են: Թե ինչ ձեւաչափով կշարունակվեն քննարկումները ընդդիմադիրների հետ՝ առայժմ հայտնի չէ:
Սուքիաս Ավետիսյան. Ինչքան ուզում է Ալիեւը ՄԱԿ-ում ինչ-որ բաներ հայտարարի, մենք հստակ ծրագիր ունենք (Տեսանյութ)
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, պետությունը եւ կառավարությունը իրենց գործն անում են
«Ես չեմ նկարվել, ոչ մեկին հաշվետու չեմ, երեխե՛ք». Սուրիկ Խաչատրյանը՝ առաջնագծում նկարվելու մասին
Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց, թե ինչ էր անում առաջնագծում: Նա ասաց՝ ես զորքը տարել եմ էնտեղ տեղադրել, եկել, ժամանակ առ ժամանակ գնացել: Ես հո ամբողջ մարզը չէի՞ թողելու գնայի:
«Բջջային հեռախոս կամ ծածկագիր ունեցող դիմորդները չեն մասնակցի նաև մյուս քննություններին». Գագիկ Մելիքյան
Այն դիմորդները, որոնց մոտ ընդունելության քննությունների ժամանակ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ կամ ծածկագրեր, առանց որևէ զգուշացման կհեռացվեն քննական կենտրոնից և այս տարի այլևս հնարավորություն չեն ունենա մասնակցելու մյուս քննություններին: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: «Նրանց նկատմամբ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու: Այնպես որ, խնդրում
Ռիչարդ Հովհաննիսյան. «Այսօր էլ կգտնվեն տգետ մարդիկ, որ կուզենան խայթել» (Տեսանյութ)
Մատենադարանում կայացավ անվանի պատմաբանի պատմական աշխատությունների շնորհանդեսը
«Ջհանգիր աղան մերժել է Անդրանիկ զորավարի` երկրից հեռանալու առաջարկը». Զեմֆիրա Խատիեւա
Եզդի հրամանատարի թոռը` պապի եւ Անդրանիկ զորավարի ընկերության մասին
«Ո՞վ ա չափել 800 հեկտար, Սերժ Սարգսյանը հարաբերական է ասել». Սուրիկ Խաչատրյանը՝ կորցրած տարածքների մասին (Տեսանյութ)
«Ո՞վ ա չափել, էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել»,- քիչ առաջ ԱԺ-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի հետ կապված: Լրագրողները պատասխանեցին նրան՝ Սերժ Սարգսյանն է ասել՝ Սուրիկ Խաչատրյանն էլ հակադարձեց, թե՝ «Հարաբերական է ասել: Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել 800»:
«Դուք ի՞նչ եք ուզում, որ փոքրամասնությո՞ւնը որոշի ամեն ինչ». Հրայր Թովմասյան
Ընդդիմության բոլոր առաջարկները չընդունվեցին՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված, եւ Դուք համարում եք սա կոնսենսուսայի՞ն տարբերակ: Այսօր այս հարցին լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ հակադարձելով. «Դուք ասում եք՝ չընդունվեցին, ես էլ ասում եմ՝ ընդունվեցին: Դուք կարող եք ասել՝ 50 տոկոսը չընդունվեց, ես էլ ասում եմ՝ 50 տոկոսն ընդունվեց»: Ինչ
Հորդառատ անձրեւի տակ, հրապարակի շատրվաններում՝ խաղաղ բողոքի ակցիա (Տեսանյութ)
Ակտիվիստ Աննա Շահնազարյանը Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանում բողոքի ակցիա էր անում
«Կրճատված ծառայողական մեքենաների մի զգալի մասն օգտագործման ենթակա չէ». Դավիթ Հարությունյանը՝ աճուրդի մասին
Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե մենք որոշենք վաճառել մեքենաները, աճուրդի հանենք, դա պետք է լինի դասական աճուրդային տարբերակ, այսինքն, ով ցանկություն ունի՝ կգնի:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայրիկը շքանշանի կարիք չունի» (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կարծում է, որ Ռիչարդ Հովհաննիսյանի արածը ըստ արժանվույն չի գնահատվել իր քաղաքական հայացքների պատճառով:
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված
Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ:
«Հաղթողի ինտելեկտը բավարարում է սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելուն». Նաիրա Զոհրաբյանի բողոքը՝ կառավարությանը (Տեսանյութ)
ԾԻԳ-երում, որտեղ աշխատավարձերը սկսում են 500 հազարից մինչեւ անսահմանություն, մենք եթե այդտեղ կգտնենք պատահական մարդիկ, պատրաստ եմ բանավիճել: Բոլորս էլ գիտենք ինչպես են մրցույթները անցնում, 3-4 Օքսֆորդ, Հարվարդ ավարտած երեխա, եթե չունի հովանավոր, չի կարող անցնել:
Արթուր Բաղդասարյան. «Կոռուպցիայի դեմ պայքարի և կրճատումների միջև չի կարող լինել որևէ եզր»
Եթե կրճատումների պահը հասունացել է, ինչին ես խիստ վերապահումով եմ մոտենում, ապա գտնում եմ, որ այդ ալիքի տակ պետք է ընկնեն հիմնականում նրանք, ովքեր ինչ-ինչ հնարավորություններով (խնամի, բարեկամ, սանիկ, քավոր) են հայտնվել տվյալ ոլորտում, կամ էլ թե չէ ներթափանցել են զուտ քաղաքական նկատառումներով (պորտֆելներ և այլն):
Պլանային ջրանջատում Բաղրամյան 25 և Պռոշյան 2 շենքերում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Բաղրամյան պող. 25 և Պռոշյան փող. 2 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Որոշ պաշտոնյաներ օգտագործել են ծառայողական սպասարկման մեքենաները, որոնք իրենց կցված չեն եղել». Դավիթ Հարությունյան
Առավել տարածված, բայց արատավոր դեպք կա, երբ պետական բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները ծառայողական մեքենաներից են օգտվել: Վարչապետն այս առնչությամբ ասել է՝ ուղղակի արգելվում է: Եթե կրկնվի՝ կլինեն հետեւանքներ: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումներն են: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ վերաիմաստավորելու են կառավարության առաքելությունը, մեխանիկական կրճատման չեն գնալու: Էդմոն Մարուքյանի
Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի եզրափակիչ հայտարարությունը
Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը, Ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը, Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը, Կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, Քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը
Հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը. «Հաբերլեր»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել Թուրքիայի նոր կառավարության կազմը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Չնայած նախորդ կառավարության համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կառավարության նախկին անդամները հիմնականում պահպանել են իրենց պաշտոնները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կշարունակի
«Օրենքի աշխատողն եկավ ու հասավ կալանավորների վրա». Մանրամասներ՝ դատարանում տեղի ունեցած ծեծկռտուքից (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստին ներկա ամբաստանյալների հարազատները իրավիճակից չհասկանալով՝ տարբեր մեկնաբանություններ էին անում արդեն նիստերի դահլիճից դուրս: «Դատի ժամանակ երեխեքը նստած էին, օրենքի աշխատողն եկավ ու հասավ կալանավորների վրա: Հասավ էն քաչալի վրա ու սկսեց խփել: Էս ինչ խուլիգանություն է:
Գառնիի ջրագծի կառուցման ծրագրի հարցը` օդից կախված. ծրագիրը դեռ միայն չեղարկվել է
Ազատի կիրճում են գտնվում բավականին արժեքավոր բնապահպանական և մշակութային արժեքներ` քարե սիմֆոնիան, 11-րդ դարի կամուրջը: Այնտեղ չորս բնապահպանական հուշարձան է հաշվառված: Երբ կառավարությունը այդ ծրագիրը ներկայացնում էր, չէր հիմնավորում, չէր կարողանում հավաստիացնել, որ չեն վնասում հուշարձանները
Վիկ Դարչինյանը Ստեփանակերտից կոչ է անում հայերին արձակուրդներն անցկացնել Արցախում. Artsakhpress.am
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այս օրերին գտնվում է Արցախում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԽՍՀՄ-ի կեղտոտ ժառանգությունն է. bne Intellinews
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ծավալուն անդրադարձ է տպագրվել bne Intellinews կայքում։ Հոդվածի սկզբում պատմական անդրադարձ է կատարվում հակամարտության ընթացքին, խոսք է գնում 1990-ականների սկզբի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասին, նշվում է, որ դրա հետևանքով զոհվեց 30.000 մարդ և հակամարտությունն ընդհանրապես Խորհրդային միությունից ժառանգություն մնացած կնճիռ է, որը չի հաջողվում լուծել արդեն մի քանի տասնամյակ։ Դրանից հետո անդրադարձ
«Ինձ համար դժվար է անգամ մեկ այգեպան, հավաքարար գործից ազատելը». Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ում կրճատումների մասին
Հրայր Թովմասյանն ասաց, որ առաջիկայում ատեստացիան աշխատողների համար կխստացնեն եւ նրանք, ովքեր չեն անցնի, հաստիքները կկրճատեն:


















































