Օրվա լրահոսը
Պետտուրք եւ հսկայական տուգանք՝ ծանր բեռ տեղափոխելու համար. կառավարության նոր նախագիծը (Տեսանյութ)
Կառավարությունը պետտուրք է ուզում սահմանել ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխելու համար: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այսուհետեւ ավտոմոբիլային ճանապարհներով արգելվելու է ծանր բեռների տեղափոխումը, միայն բացառություն կկազմեն չմասնատվող բեռները եւ փոխադրվող տրանսպորտային
Կարպիս Փաշոյան. «Տևական ժամանակ այլևս չեմ կարողանա դասավանդել»
Եթե վերստին դպրոց վերադառնալու ցանկություն ունենամ, ապա գնալու եմ քաղաքապետարանի կամ էլ նախարարության վերահսկողության տակ գտնվող դպրոցներից մեկը, քանզի այդ դպրոցներն են, որ բարեփոխվելու կարիք են զգում
«Չեմ հրաժարվել Գյումրիում երաժշտական դպրոց հիմնելու մտքից»
Հավաստիացնում է ռուսաստանաբնակ դաշնակահար, կոմպոզիտոր Սոֆիա Միքայելյանը Օրերս Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի տաճարում կայացավ ծնունդով գյումրեցի, ռուսաստանաբնակ կոմպոզիտոր Սոֆիա Միքայելյանի «Ի խորոց սրտի» սիմֆոնիկ կանտատի պրեմիերան՝ գրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 40-րդ գլխի հիման վրա: Ստեղծագործությունը ներկայացվեց տեղի ուժերով, մասնակցությամբ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի (ղեկավար՝ Միհրան Աղաջանյան), Կամերային երգչախմբի (ղեկավար՝ Նիկոլայ Կորնեւ), իգական «Quellen» երգչախմբի (ղեկավար՝ Ելենա
Գագիկ Մելիքյան. Միգուցե ՀԱԿ-ից են արջի ծառայություն մատուցածները հրահանգները ստացել. «ՉԻ»
«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ – Վերադառնանք արջի ծառայություն մատուցածներին. եթե այդ մարդկանց որեւէ մեկը ՀՀԿ-ից հրահանգ չի տվել, ինչպե՞ս եղավ, որ նրանց այդպես միահամուռ որոշեցին այդ օրը ընտրակեղծիք անել, արջի ծառայություն մատուցել։ – Որեւէ մեկը ՀՀԿ-ից հրահանգ չի տվել։ Միգուցե ՀԱԿ-ից են հրահանգները ստացել, որ գնան նման քայլերի եւ հակառակ էֆեկտը
Կրակոցներ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. shamshyan.com
Կրակոցներ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 3 կրակողներին և հրազենները SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հոգի ինչ-որ
Իսկ գուցե երկու հազար «ահեղ մարդ» ունենալու փոխարեն պետք է ունենալ երկու հազար լուրջ մասնագետնե՞ր. «Չորրորդ իշխանություն»
Ցանկացած ընդդիմադիր ուժ, որն անընդհատ մասնակցում է քաղաքական գործընթացներին, բայց չի կարողանում իրավաբանորեն ֆիքսել իր հաղթանակը, կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ փոխել ռազմավարությունը, կամ պարզապես վնաս տալ իշխանություններին ու «հարամել» նրանց հաղթանակը (օրինակ՝ անընդհատ միտինգներ անել, բողոքի ակցիաներ կազմակերպել, իշխանությունների դեմ ագրեսիվ քարոզչություն իրականացնել, դիմել միջազգային կառույցներին եւ այլն): Իշխանություններն, իհարկե, դրանից իրենց վատ են
Ազատազրկվածները՝ քրեական հեղինակությունների մասին. «Նախագահի դեմ գնանք, բայց գողի դեմ չենք գնա»
Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրողների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում նաև քրեական հեղինակությունները: «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՔԿՀ-ներում. 2015-ի ամփոփում» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» փորձագետները խոսեցին ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին: Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ամենախոշոր առաջընթացը Արմավիրի քրեակատարողական հիմնարկի շահագործումն էր: Բայց շարունակվում են գոյություն ունեցող հիմնախնդիրները: Որպես հիմնական
Սնահավատությո՞ւն, թե՞ պակաս տեղեկացվածություն
Զգուշանալ ուրբաթ 13-ից, սատանայի թիվ համարվող 666-ից, երբ սեւ կատուն հատում է ճանապարհը, ապա անպայման այն փոխել, դռան շեմին չկանգնել, աղբը չթափել գիշերով… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, կամ այնքան, ինչքան թույլ կտա մարդու սնահավատության սահմանը: Սնահավատությունը դատարկ հավատ է, վախի դրսեւորման յուրահատուկ ձեւ: Այս համոզման է նաեւ մեր զրուցակիցը՝ մշակութաբան Սիրանույշ Խաչկալյանը: «Սնահավատությունը
Նախարարները մյուս տարվանից բիզնես դասով չեն թռչի
Կառավարությունը մտադիր է պետական որոշ պաշտոնյաների գործուղումների ուղարկել էկոնոմ դասով: Այսօր կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ արտասահմանյան գործուղումների համար կառավարությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից ավիատոմսերի կենտրոնացված համակարգ է ներդնելու: Հ արությունյանի խոսքերով՝ կառավարությունը ուսումնասիրում է այլ երկրների փորձը, ըստ որի՝ հիմնականում կա 3 տարբերակ: Ինչպես ասաց Դավիթ Հարությունյանը, պետական գերատեսչությունների բոլոր
Ադրբեջանցի երեք ծանրորդներ դոպինգի համար հեռացվել են IWF մրցումներից
Հյուսթոնում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության չորս մասնակիցներ դոպինգ օգտագործած լինելու համար որակազրկվել են: IWF մրցումներից հեռացվածների մեջ է նաեւ Ադրբեջանը ներկայացնող 48 կգ քաշային Սիլվիա Անգելովան: Մյուս երեքը ներկայացնում են Մոլդովան, Թուրքմենստանը եւ Սաուդյան Արաբիան: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ դոպինգի վրա բռնվել եւ որակազրկվել են Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող եւս երկու ծանրորդներ՝ Վալենտին
«Ռուբի՛կ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, լավ լինես, առողջ եւ երջանիկ ապրես, եղբա՛յր». Շնորհավորում են ԱԺ-ում
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ծննդյան օրն է՝ 60-ամյակը, եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց գործընկերոջը: Պատգամավորներից ոմանք՝ ձեռքսեղմումով, ոմանք՝ ամբիոնի մոտից բարեմաղթանքներով՝ շնորհավորեցին նրան: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագծի մասին ելույթ ունենալուց առաջ նախ հայտարարեց. «Ուզում եմ շնորհավորել մեր լավ ընկերոջը, Ռուբի՛կ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, լավ լինես, առողջ եւ
Ո՞վ կդառնա 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ
Կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) գործկոմի նիստը Օրակարգի հարցերն էին՝ ա). մրցաշրջան 2015-ի ընթացքում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճած մեդալներով, ինչպես նաեւ համաշխարհային սպորտում Հայաստանի մարզական հեղինակությունը բարձր պահած մարզիկներին լավագույն տասնյակի հավակնորդների եւ լավագույն թիմերի ցուցակի հաստատում: բ). քվեարկության պայմաններն ու կարգը: Գործկոմը քվեարկությամբ հաստատեց լավագույն 10-նյակի հավակնորդ մարզիկների ցուցակը, որի
Գերման Ավագյան. «Ընտրել եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքում հետք են թողել». «168 ժամ»
Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ իր արվեստանոցում հանդիպել էինք զրուցելու համար վերջին՝ «Դիմակ» ցուցահանդեսի թեմայով, որտեղ նա իր սեփական դիմակի հետ լուսանկարել էր վաղեմի ընկեր-ծանոթներին: – Իսկ քո դիմակը շա՞ է տարբերվում քո դեմքից։ – Չէ, իմ դեմքը միշտ նույնն է, չի փոխվում, բայց ես կուզենայի, որ այս հարցին ուրիշները պատասխանեին, որովհետև ես չեմ ուզում ինքս
Հայտնի փեսայի ստեղծվածը. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի՝ Չերեմուշկայի տարածքում։ Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է։ Նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս»
Janes Intelligence-ի վերլուծաբան. «Նման արդյունքների դեպքում միայն կարող ենք խոսել նոր Սահմանադրության դրական ազդեցության մասին». «168 ժամ»
«Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվեցին ՀՀ ներկայիս իշխանությունների երկարակեցության համար»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասաց Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին և դրա արդյունքներին։ Նա նշեց, որ առերևույթ դրական թվացող սահմանադրական փոփոխություններն իրականում վնասաբեր են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛
Բողկ ուտելու 10-ից ավելի պատճառ
Բողկը մեր սննդակարգում անհրաժեշտ բանջարեղեն է, որը բարելավում է նյութափոխանակությունը եւ մարսողությունը: Այս բանջարեղենը իր մեջ պարունակում է վիտամիններ C, B, կալիումի, կալցիումի, երկաթի եւ ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ այլն։ Հիպոկրատը բողկն օգտագործել է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, Դիոսկորիդը` տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար։ Պլինիոսը համարում է, որ բողկը հալեցնում
Գործատու-աշխատող հարաբերությունները կսրվեն. «Հայոց աշխարհ»
Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով կառավարությունն առաջարկում է սոցիալական վճարները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնին թույլատրել գանձել այդ գումարը գործատուից՝ նախապես վերջինիս գույքի վրա արգելանք դնելով: Չնայած օրենքի նախագիծն արժանացավ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությանն ու քննադատությանը, այնուհանդերձ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց եւ
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վահան Բաբայան. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ավելի լավ է՝ զբաղվի իր խնդիրներով». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցեց սահմանադրական փոփոխությունների համար այո-ի քարոզչությունն իրականացրած ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանի հետ։ – ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ բոլոր այո քվե հավաքած ու ընտրակեղծիքների մեջ կասկածվող պաշտոնյաներին սեւ ցուցակում են գցելու։ Ի՞նչ եք անելու, եթե Դուք էլ հայտնվեք այդ սեւ ցուցակում։ – ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լուրջ ընկալելու համար կամ
Սեյրան Օհանյան. «Թուրքիան անգամ Հայաստանի օդային սահմանն է խախտել». «Հայկական ժամանակ»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ի վերջո պաշտոնապես խոստովանեց, որ Թուրքիան խախտել է Հայաստանի օդային սահմանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի սկզբին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում լուրջ քննարկման առարկա էր դարձել Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու հարցը։ Մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ հոկտեմբերի 6-ին և 7- ին թուրքական ռազմական ուղեւորատար ինքնաթիռները Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ
Որքան ֆինանսական կարողություն են հայտարարագրել ՀՀ մարզպետները. «Հրապարակ»
Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը՝ փորձեցինք պարզել, թե որքան ֆինանսական կարողություն են հայտարարագրել ՀՀ մարզպետները։ Ըստ հայտարարագրերի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Նրա դրամական միջոցները 2014թ.-ին կազմել են 1 մլրդ. 352 մլն. դրամ եւ 94 հազար դոլար, մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո 2015թ. հայտարարագրում 1 մլրդ.
ԱՄՆ-ը փաստի առաջ է դնում ԼՂ անկայունության շահառուներին. «Ժամանակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ պաշտոնապես ողջունել է Ներկայացուցիչների պալատի 80 կոնգրեսականների առաջարկը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում միջոցառումների ձեռնարկմանն ու տեխնիկական սարքերի տեղադրմանը, որով պետք է նպաստեն հրադադարի պահպանմանն ու խախտման դեպքում պատասխանատու կողմի հայտնաբերմանը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումը փաստացի նշանակում է, որ գաղափարը ներառված է ամերիկյան քաղաքականության օրակարգում: Իհարկե, կասկածից վեր է, որ այն
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ
Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետերից, “Մուխա” /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի
Վարույթ է ընդունվել թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևանի թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել, իր վարքագծով խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին և մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։ Թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների
Սուրիկ Խաչատրյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Թեթեւ տար, շատ մի հուզվի՝ իրան իրա պատասխանն են տվել». «Հրապարակ»
Բայց ինքն իրա արժանի պատասխանն ավելի վատ ձեւով ստացավ՝ ժողովրդից, նրան քշեցին, թքել են վրեն:
Խոսքից՝ գործ. Հանրային իրազեկման միջազգային համաժողովն ավարտեց աշխատանքը
Դեկտեմբերի 16-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքում իր աշխատանքը շարունակեց «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3-րդ միջազգային համաժողովը: Արդեն երկրորդ օրն է, որ միջազգային այս համաժողովը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի լրատվամիջոցների, միջազգային, հասարակական ու լրագրողական կազմակերպությունների համար քննարկելու աղետների ռիսկի նվազեցման բնագավառում լրատվական դաշտի ներգրավման
Հանրաքվեի միջազգային արձագանքը
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի ընթացքն ու արդյունքները տարաբնույթ քննարկումների առիթ են դարձել Հայաստանում եւ կարելի է փաստել, որ հասարակությունը, մեղմ ասած, թերահավատորեն է վերաբերվում դրա անցկացման թափանցիկությանն ու հրապարակված պաշտոնական արդյունքների ճշմարտացիությանը: Հանրաքվեի անցկացման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ սկսած դիտորդների ու լրագրողների նկատմամբ ճնշումներից, մինչեւ լցոնումներ եւ բազմակի քվեարկություններ: Այս իրավախախտումները եղել
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկում է անցնելու. «Ամերիկայի Ձայն»
2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը: «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում


















































