Օրվա լրահոսը
Մեղադրանք է առաջադրվել սեփականության կեղծ վկայականներ տրամադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ Ս.Կարապետյանը, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին չտրվել սպառնալիքների, ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ
Հարգելի հայրենակիցներ, այս անգամ ևս իշխանություններն անցնում են հերթական անօրինական և կեղտոտ գործողություններին: Վերջին օրերին անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որոնց համաձայն ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավաքում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով, և սպառնում չվճարելու դեպքում հոսանքազրկել: Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ
Գագիկ Սարուխանյան. «Ոստիկան չի նշանակում царь и бог»
Գագիկ Սարուխանյանը զուգահեռներ է տեսնում ոստիկանի ապտակի եւ սահմանադրական փոփոխությունների միջեւ
Օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը վարում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը
Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը,
Ո՞ր երկրի տարածքով կանցնի Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը
Վրաստանն ու Իրանը քննարկում են Իրանից Վրաստան և ապա Եվրոպա գազ մատակարարելու նախագիծը: Սակայն դեռևս որոշված չէ, թե Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը որ երկրի տարածքով կանցնի՝ Հայաստանի՞, Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի: «Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից ինչպես Իրանին, այնպես էլ Վրաստանին ավելի ձեռնտու է, որ այն անցնի Հայաստանի տարածքով.- համոզված է վրացագետ Ալիկ Էրոյանցը,- իրանա-ադրբեջանական
Կարկուտը հողին է հավասարեցրել Շենիկի ցանքատարածությունները
Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները: Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով` մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը: Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի
Գիշերը անծանոթ կնոջ հետ հյուրանոցում՝ հետևանքներով
Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, 1978 թ. ծնված Գրիգոր Թ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակներից մեկում գիշերել է իրեն անծանոթ ոմն Զառայի հետ, վերջինս օգտվելով իր քնած լինելու հանգամանքից` տաբատի գրպանից գողացել է 390.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է
«Հայցում եմ հանրության ներողամտությունը, գիտակցում եմ սխալս և զղջում». Տարեց ցուցարարին ապտակած ոստիկան. 1in.am
Ոստիկանի ագրեսիվ վարքը տեսանկարահանված է, և բոլորն են տեսնում, թե ինչպես է հարվածում ակտիվիստին։ Իսկ ակտիվիստի կողմից որևէ պատասխան չկա։ Սակայն Արթուր Վարդգեսյանը տեղափոխվել է հիվանդանոց, «Առաջին լրատվական»-ի հարցերին նա պատասխանեց հիվանդասենյակում՝ հույժ գաղտնի պահելով իր առողջական խնդիրները։ Նրա հիվանդանոց հայտնվելը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ ոչ մեկը չի նկատել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն
Արկանման առարկա՝ ցորենի արտում
Օգոստոսի 24-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում՝ ցորենի արտում, նկատվում է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ Լուսանկարը` արխիվային
«Բարի եկաք CASINOLAND». Հայկ Դեմոյանը քննադատում է խաղատների գովազդը
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, քննադատելով «Զվարթնոց» օդանավակայանում խաղատները գովազդելու քաղաքականությունը: «Ընդունված է համարել, որ տարբեր երկրներում օդանավակայանի ժամանման սրահը հանդիսանում է տվյալ երկրի այցեքարտն ու առաջին ցուցադրական-գովազդային տարածքը, որտեղ այցելուների մոտ առաջին տպավորություններն են ձևավորվում այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի ու թողած մշակութային ժառանգության մասին: Օրինակ, Վիեննա ժամանելուց
Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվում
Օգոստոսի 24-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Օգոստոսի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Կայացել է Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
Ս. թ. օգոստոսի 23-ին 88 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը: Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև 1949-51 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն
Հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում շարունակվում են նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ուսումնական բոլոր հաստատությունների հարակից տարածքներում, ՃՈ հետ համատեղ, կատարվել են համապատասխան գծանշումներ: Դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև շաբաթօրյակներ, որոնք շարունակվում են: ՃՈ հետ աշխատանքներ են տարվում նաև սեպտեմբերի 1-ից ուղևորափողադրումները պատշաճ
Հայաստանի հարկադիր կատարողները Ռուսաստանի Նովգորոդի մարզում մասնակցում են «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառմանը
Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած “Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական հավաքին: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը: Միջոցառման բացմանն ընթերցվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվել է.
ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին. Հր. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում վերլուծել է տնտեսական իրավիճակն աշխարհում. Համաշխարհային տնտեսությունը ցնցումներ է ապրում։ Դեռևս 2008-ից հետո ասել էինք՝ ոչինչ չի արվել ֆինանսական շուկաների հավասարակշռության համար, ու կանխատեսել էինք նոր ցնցումներ։ Նկատի ունեցեք, ոչ թե ընդհանրապես աշխարհի համար, այլ առանձին ռեգիոնների համար։ Հերթը Չինաստանինն է, որը մինչ այժմ շահում էր ցածր
Մաքրվում են հեղեղատար համակարգերը
Շարունակվում են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո և աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում: Վարչական շրջաններում շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման
«ԶԻԼ» բեռնատարի բախվելու հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մահացել է
Օգոստոսի 23-ին, ժամը 03.20-ին, Աշտարակի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» բեռնատարի: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը` 1980 թ. ծնված Արման Դավթյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հանձնարարվել է խստացնել հսկողությունը չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 6 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև քաղաքաշինական նորմերի խախտման 8 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին,
Նախատեսվում են Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր: Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 25 դեպք է արձանագրվել: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մասնավորապես գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկաների հարակից տարածքներում, նաև Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր և հերթապահություն իրականացնել՝ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը վերացնելու նպատակով: «Պետք է ավելի
Օծվեց Սուրբ Խաչ եկեղեցին
Օգոստոսի 23-ին Սպիտակի տարածաշրջանի Շիրկամուտ գյուղում տեղի ունեցավ Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը: Բազմաթիվ ուխտավորների հետ հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք: 7-րդ դար թվագրվող Չիչխանավանքը, որ մեզ հասել էր խոնարհված վիճակում, հնագույն սրբավայրերից է: Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից: Քանի որ պատմական աղբյուրները լռում են
Այս տարի մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է 1175 երեխա
Ընթացքի մեջ են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացմանը զուգահեռ տեղերում կազմակերպել նաև համակարգի կառավարմանը տիրապետելու դասընթացներ, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ամառային
Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նահանջ ունի անգամ գործող Սահմանադրությունից
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագծով առնվազն ժողովրդավարության մեկ մակարդակ պակաս ունենք
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ՀՀ նախարարին կից ստեղծվելիք հանրային խորհրդի աշխատակարգը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը օգոստոսի 21-ին հասարակական կազակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ
Այվազյանը վրդովված է. «Հերի՛ք ա, թող ցույց տան թուղթը, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել» (Տեսանյութ)
Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ Տաբածղուրի լճի խնդրում եւ առհասարակ ինքն անմեղ է
Բլոգերային ճանաչողական ճամփորդություն՝ «Պատմություններ հարևաններից»
Օգոստոսի 25-ին «Պատմություններ հարևաններից» խորագրով բլոգերային ճանաչողական ճամփորդության մասնակիցները կհանդիպեն Երևանում: Օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը 20 երիտասարդ մասնակիցներ՝ տասը Հայաստանից, տասը Թուրքիայից, հավաքվել են միասին ճամփորդելու Թուրքիայով և Հայաստանով: Իրենց տպավորությունների մասին նրանք գրում են https://nachbarschaft.orient-netzwerk.de/ բլոգում: Նրանց հաղորդակցման լեզուն գերմաներենն է: Առաջին օրվա տպավորությունների մասին թուրք մասնակից Իպեկը ոգևորված գրում է. «Երբ էլ
ԿԲ-ն ու փոխանակման կետերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի սպեկուլյատիվ խաղ չսկսվի
Հանգիստ եղեք. Կենտրոնական բանկը 1 միլիարդ 702 միլիոն դոլար ունի
«Կարմիր գծերը» սկսել են ավտոշուկայի ծառայություն մատուցել
«Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը: Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը: Լուսանկարում Մաշտոցի
Կարող ենք Գերմանիայից առաջ անցնել (տեսանյութ). a1plus.am
«Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը 25 տարի է՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ուսումնասիրմամբ է զբաղվում։ Առաջարկում է, որպեսզի մեր երկիրը վերջապես օգտվի դրանցից, քանի որ այլ պետություններ վաղուց արդեն անցել են արևային էներգիայի սպառմանը։ «Այսօր արդեն մատչելի է արևային էներգիան»,-ասում է նա։ Բայց, չնայած սրան, պետությունը, նրա համոզմամբ՝ ոչ մի քայլ չի ուզում


















































