Օրվա լրահոսը

Բաքուն հերքում է, որ առաջնագծում կորուստներ է ունեցել

«Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կրած զոհերի մասին լուրը ապատեղեկատվություն է»,- այս հայտարարությունը «Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը։ Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշած էր, որ հանգստյան օրերին ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, ըստ հավաստի աղբյուրների,

Հայկական մետալ՝ ռոմանտիկ, դեպրեսիվ եւ ցինիզմի հասնող տեքստերով

UNAESTHETIC խմբի կիթառահար Ռուբեն Արեւշատյանը՝ մետալ ուղղության հայաստանյան դժվարությունների մասին Հայաստանում մետալ երաժշտության խմբեր սկսեցին կազմավորվել 1970-ականներին։ Իսկ միջազգային փառատոներ անցկացվում են 2000-ականների կեսերից՝ «ZHESHT» կազմակերպության շնորհիվ։ Հայաստանում մեզ հայտնի է տարբեր ուղղվածության 5 մետալ խումբ` INFECTED CINEMA, որը ներկայացնում է պրոգրեսիվ մետալ, AYAS՝ սիմֆո մետալ, DIVAHAR՝ բլեք մետալ, UNAESTHETIC՝ դարք մետալ  եւ DOGMA՝ ֆոլք

Սահմանադրական բարեփոխումները չեն սպառնում ԼՂՀ հարցին (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավորը ներքին հարցերում է խնդիր տեսնում

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել և բաժին տեղափոխվել 1993 թ. ծնված Աշոտ Պ.-ն, ով 2012 թ. հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լեւոն Մարտիրոսյան. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա»

Սահմանադրական բարեփոխումները պետք են, որպեսզի Թուրքիայի օրը չընկնենք

«Այդ մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել, հիմա էլ նախագահի պաշտոնը վերացել է». Ռուստամյան

«Ինչու էինք մենք լռում՝ որովհետեւ աշխատում էինք: Այս ամբողջ ընթացքում մենք վերլուծական, ուսումնասիրական գործ ենք արել, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, ՀՀ նախագահի հետ: Երբ հրապարակվեց նախագիծը երկու փուլով, դարձյալ աշխատանքները շարունակել ենք: Հրապարակելուց հետո մենք մոտ 20 կետով առաջարկներ ենք ներկայացրել աշխատանքային խմբին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

«Միցուբիշի Մոնտերո»-ն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գլորվել է ձորը. 2 զոհ

Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը` 1964 թ. ծնված Հնձար Լևոնյանը, և ուղևորը` 1974 թ. ծնված Գարիկ Արմենակյանը, տեղում մահացել են, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ռեկտորը, որ չխաղաց «վերեւների» կանոններով

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգին հեռացրել են աշխատանքից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր, ճանաչված ջութակահար, Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Միխայիլ Գանտվարգը օրերս հեռացվել է աշխատանքից՝ ՌԴ մշակույթի նախարարի հրամանով: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011-ի հուլիսից, իսկ նախորդ ռեկտորը՝ դարձյալ ճանաչված ջութակահար Սերգեյ Ստադլերը, ողջ ռեկտորատի հետ միասին հեռացվել էր աշխատանքից, քանի որ խառնված

Արամ Մանուկյանին հարվածողը մեկ ամիս կանցկացնի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչ բողոքը մերժվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Դատաքննության ավարտից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Քիչ անց դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց մերժման որոշում՝ ուժի մեջ թողնելով

Ամստերդամ գնացքում զինված տղամարդուն դիմադրողը դասախոս Մարկ Մուգալյանն է. The Telegraph

Անցած ուրբաթ օրն Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Այուբ Էլ-Խազանին դիմադրել է Փարիզի Սորբորնի համալսարանի աշխատակից Մարկ Մուգալյանը։ Այս տեղեկությունը հրապարակել է «The Telegraph»-ը։ Մուգալյանը փորձել է Էլ-Խազանի ձեռքից խլել ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը։ Նա օգնության է հասել ֆրանսիացի 28-ամյա բանկի մի աշխատակցի, որը նույնպես փորձում էր դիմադրել Էլ-Խազանիին։ Դասախոսը ցանկացել է այդպիսով պաշտպանել կնոջը՝

Ցմահ դատապարտված վատառողջ Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը սկսվել է

Զարուհի Մեջլումյանը կարծում է, որ այդ գործընթացը շատ ավելի շուտ պետք է սկսվեր

ՀԱՊԿ պաշտոնյա. Պսկովի զորավարժությունները պատասխան չեն ՆԱՏՕ-ին. TASS

ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման համատեղ ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները պատասխան չեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Ըստ «TASS»-ի՝ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ «Ես չէի ցանկանա, որ մեր զորավարժությունները դիտարկվեն որպես հակակշիռ արեւմտյան երկրներում ՆԱՏՕ-ի կողմից այժմ անցկացվող զորավարժություններին։ Մեր զորավարժությունները ծրագրային են, դրանք հաստատվել են դեռ անցած տարի

«ՈՉ-ի շարժմանը ԲՀԿ-ն չի միանալու, մասնակցելու ենք նախագահի կոնսուլտացիաներին». Միքայել Մելքումյան

Ըստ Վարդան Այվազյանի, հանրությանը ներկայացրել են, որ իրենք բոբո են, բայց դա այդպես չէ

Բարեւ ձեզ, նկարներ

Վաստակաշատ նկարիչ Սերգեյ Մալցեւն ասում է, երբ ամեն առավոտ բացում է արվեստանոցի դուռը, նայում է իր նկարներին, ներկերին, կտավներին, մոլբեթներին, մտովի ողջունում է՝ բարեւ ձեզ, նկարներ: Նա իրեն համարում է այն երջանիկ արվեստագետներից մեկը, որը զբաղվում է իր սիրած գործով: Սերգեյ Մալցեւը պատրաստվում է ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվելիք աշնանային անհատական ցուցահանդեսին: Այն նվիրված է լինելու

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Արամ Մանուկյանին ապտակողի վերաքննիչ բողոքի պատասխանը՝ այսօր

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Դատական նիստին ներկա չէին մեղադրող դատախազը, տուժողն ու նրա ներկայացուցիչը: Նշենք, որ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Մանուկյանին

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Օգոստոսի 25-26-ին ժամանակ առ

Կերեք դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղներ՝ նախապահպանելով ձեզ սրտային հիվանդություններից եւ քաղցկեղի որոշ տեսակներից

Պղպեղի հայրենիքը համարվում է Մեքսիկան եւ Գվատեմալան, որտեղ նրա մշակմամբ դեռեւս շատ վաղուց զբաղվել են հնդկական ցեղերը: 11-րդ դարում պղպեղը ունեցել է արծաթին հավասար արժեք եւ առեւտրի մեջ շրջանառություն է կատարել որպես դրամ: Այժմ կան պղպեղի բազմաթիվ տեսակներ, որոնցից քաղցրն ունի իր հատուկ տեղը, քանի որ այն C վիտամինի մի անսպառ պահեստ է եւ թող

Կարինե Աճեմյան. Սահմանադրական փոփոխություններով կարող է դաշտը առողջանալ (Տեսանյութ)

Կարինե Աճեմյանի խոսքերով՝ այդ փոփոխությանը սպասում էր ամբողջ հայ հասարակությունը

Արեւմուտք, թե՝ Ռուսաստան

Վերնագրիցս անմիջապես գլխի եք ընկնում, որ խոսքը վերաբերում է Հայաստանին: Որովհետեւ ուրիշները վաղուց իրենց դիրքորոշումը պարզել են: Ճիշտ թե սխալ՝ իրենց դիրքորոշումը ճշտել են: Մանավանդ՝ Վրաստանը: Եվ մանավանդ՝ Ուկրաինան: Դժվար է միանշանակ ու սպառիչ պատասխան տալ հետեւյալ հարցին. Վրաստանն ու մանավանդ Ուկրաինան արեւմտյան կողմնորոշումն ընտրելով՝ շահե՞լ, թե, ընդհակառակը, տուժել են, եւ եթե հակառակ դիրքորոշումն ու

Ծեծկռտուք ավտոշուկա տանող ճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոշուկա տանող ճանապարհին տեղի է ունենում ծեծկռտուք: Մեկնած օպերատիվ խումբը ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների հետ միասին Խ. Դաշտեց և Նուբարաշենի խճուղի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կառլեն Ս.-ին և հրավիրել 1984 թ. ծնված Մարիաննա Մ.-ին: Պարզվել է, որ նրանք նշված

Ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվեցին

Օգոստոսի 21-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սունդուկյան փողոցի բնակչուհի Հռիփսիմե Բ.-ն և հայտնել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի բակում մարդ են ծեծում: Ժամը 21.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Հռիփսիմե Բ.-ի ամուսինը` 1985 թ.

Դեղամիջոց՝ զանազան հիվանդությունների համար

Ժողովրդական բժշկությունը տարբեր պարզ դեղատոմսեր է առաջարկում այն տարածված հիվանդությունները բուժելու համար, որոնցից ազատվելու համար շատերը մեծ քանակության դեղահաբեր են օգտագործում: Օրինակ, ստամոքսաղիքային տրակտի ցավերի ժամանակ՝ վերցնել 2 ճաշի գդալ անանուխի թարմ հումք, կես ժամ թրմել 1 բաժակ ջրում, քամել եւ գոլ վիճակում ընդունել կումերով՝ 1 օրվա ընթացքում։ Կարող եք նաեւ 15 գրամ հովտաշուշանի չորացրած

Հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ից փետրվարի 14-ի միջակայքում

Եվ այսպես, օգոստոսի 21-ին Հանրապետության Նախագահը Ազգային ժողով ուղարկեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակվել և նույն օրն իսկ իրեն էր ներկայացվել Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի կողմից (նկատենք, որ Նախագահն այս դեպքում անգամ մեկ օր չսպասեց և իսկույնևեթ սկիզբ դրեց Սահմանադրության փոփոխությունների գործընթացին արդեն իրավական տեսակետից)։ Արդ՝ փորձենք հասկանալ, թե ինչ բաղադրիչներ ունի այդ

Պայթյուն գազալցակայանում

Օգոստոսի 23-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԳԱԶ-52» մակնիշի 34 AT 638 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորման ժամանակ պայթել է: ԱԳԼՃԿ-ի աշխատակից՝ 1966 թ. ծնված Հ. Ե.-ը տարբեր աստիճանի

Վլադիմիր Հակոբյանը հաղթեց ռուսաստանցի իր հայրենակցին

ՄԱԷ-ում մեկնարկել է շախմատի Աբու Դաբիի 22-րդ փառատոնը, որտեղ ուժեղագույնների մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը: Առաջին տուրում վաստակաշատ Հակոբյանը պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող հայ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուսլան Հովհաննիսյանին: Հաղթանակ տարավ նաեւ Տիգրանը: Իսկ ահա Դավթի համար մեկնարկն անհաջող ստացվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի

ՀՅԴ-ն բացատրություն կտա

«Իհարկե, մենք գոհ են նրանից, ինչը որ հրապարակվում է եւ կատարվում է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով. «Հետո ավելի մանրամասն կբացատրենք, քանի որ դա երկար խոսակցության թեմա է»: «Առավոտը» Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել էր՝ սահմանադրական բարեփոխումների նախագծում ներկայացված կառավարման պառլամենտական համակարգն ա՞յն պառլամենտական համակարգն է, որի մասին տարիներ շարունակ

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 2.08 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար

Ինչո՞ւ է լռում ՀՅԴ-ն

Ստեփան Գրիգորյանի հարցը ՀՅԴ-ին եւ խնդրանքը՝ քաղաքական գործիչներին «Չգիտեմ, ընդդիմությունը կարո՞ղ է միավորվել, թե՞ ոչ: Փորձը ցույց է տալիս, որ ավելի հաճախ ընդդիմությունը չի կարողանում միավորվել, քան միավորվում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ կհաջողվի՞ ընդդիմադիրներին միավորվել ու սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության վերածել:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930