Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը` Վահան Մարտիրոսյանի գործով հակասական պնդումների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, տեղեկացնում է. Օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում,

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 190, 194,  Մարգարյան փող. 2-րդ նրբանցքի  7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3  համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

«Մինչեւ հիմա որ ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյո՞ւնք է եղել». Մելքումյան (Տեսանյութ)

ԲՀԿ պատգամավորը հեգնում է՝ ասենք թե գնացիր հրապարակում միտինգներդ արեցիր, վրաններդ խփեցիր, մի ամիս էլ նստած ես, դրանից ի՞նչ օգուտ

Հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ

Բժշկական ծառայությունների որակը եւ անվտանգությունը բարելավելու, բնակչության առողջությունը պահպանելու նպատակով՝ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, բացի արդեն գործող չափորոշիչներից, հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Ըստ նրա, այս ամենով փորձ է արվում կարգավորել դաշտը. «Բուժօգնության որակն, ինքնին, շատ բարդ հասկացություն

ՀՅԴ-ն պատասխանում է Շարմազանովին. 2018-ին ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու (Տեսանյութ) 

«Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ, աղջի՛կս»,- ասաց պարոն Վարդանյանը:

Հիմնադիր խորհրդարանը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ

Քննչական կոմիտեի քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ: Բացի այդ, նույն հարցաքննության արձանագրության մեջ առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ

Գերման Ստերլիգովն Ադրբեջանի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ. Lifenews

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբաններն Ադրբեջանի դեմ հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեղեկությունը «Lifenews»-ին հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը։ Թեեւ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը, Ադրբեջանում հարուցված քրեական գործը չի կարճվել։ Սակայն Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկրի տարածք եւ դրանով վերջինիս զրկել են պաշտպանվելու հնարավորությունից։ «Մեր կողմից

Ավետիք Իշխանյան. «Հուսահատությունից մենք եկել ենք ասուլիսի»

Նա կարծում է, որ Սողոմոն Քոչարյանի գործում խախտվել են բոլոր նորմերը

Համահայկական խաղերը՝ մրցասպարեզներից դուրս

Գրեթե տասն օր է, ինչ Համահայկական 6-րդ ամառային խաղերն ավարտվել են, սակայն այդ առիթով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը չեն շտապում իրենց երկրներ վերադառնալ: «Առավոտի» տեղեկություններով, պատվիրակություններ կան, որոնց մի մասը դեռ Հայաստանում է: Նրանք մնացել են, որպեսզի ավելի մոտիկից ու ավելի լավ ճանաչեն Մայր Հայրենիքը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարուն համընկած Համահայկական համաշխարհային խաղերը բոլոր

Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագծում իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատման խնդիրը լուծված չէ (Տեսանյութ)

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առաջարկված նախագծում ընդամենը ունենք ուժային կենտրոնի տեղափոխություն:

Ավագանու ՀՀԿ անդամի փոխարեն լիներ մի անպաշտպան քաղաքացի, կպատժվեր օրենքի ողջ խստությամբ. Անահիտ Բախշյան

Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն: Պարոն Ասատրյանը համառորեն պնդում է, որ հողազավթման դեպք առկա չէ այն դեպքում, երբ Քաղաքապետի բառերով որակված «անօրինական» փոսն անմիջապես իմ պատուհանի տակ է գտնվում և

Վարազդատ Խոցանյանի գործով առայժմ ձերբակալվածներ չկան

 Այսօր ոստիկանությունից գործը պիտի ուղարկեն կամ դատախազություն, կամ քննչական կոմիտե

Բաքուն հերքում է, որ առաջնագծում կորուստներ է ունեցել

«Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կրած զոհերի մասին լուրը ապատեղեկատվություն է»,- այս հայտարարությունը «Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը։ Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշած էր, որ հանգստյան օրերին ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, ըստ հավաստի աղբյուրների,

Հայկական մետալ՝ ռոմանտիկ, դեպրեսիվ եւ ցինիզմի հասնող տեքստերով

UNAESTHETIC խմբի կիթառահար Ռուբեն Արեւշատյանը՝ մետալ ուղղության հայաստանյան դժվարությունների մասին Հայաստանում մետալ երաժշտության խմբեր սկսեցին կազմավորվել 1970-ականներին։ Իսկ միջազգային փառատոներ անցկացվում են 2000-ականների կեսերից՝ «ZHESHT» կազմակերպության շնորհիվ։ Հայաստանում մեզ հայտնի է տարբեր ուղղվածության 5 մետալ խումբ` INFECTED CINEMA, որը ներկայացնում է պրոգրեսիվ մետալ, AYAS՝ սիմֆո մետալ, DIVAHAR՝ բլեք մետալ, UNAESTHETIC՝ դարք մետալ  եւ DOGMA՝ ֆոլք

Սահմանադրական բարեփոխումները չեն սպառնում ԼՂՀ հարցին (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավորը ներքին հարցերում է խնդիր տեսնում

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել և բաժին տեղափոխվել 1993 թ. ծնված Աշոտ Պ.-ն, ով 2012 թ. հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լեւոն Մարտիրոսյան. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա»

Սահմանադրական բարեփոխումները պետք են, որպեսզի Թուրքիայի օրը չընկնենք

«Այդ մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել, հիմա էլ նախագահի պաշտոնը վերացել է». Ռուստամյան

«Ինչու էինք մենք լռում՝ որովհետեւ աշխատում էինք: Այս ամբողջ ընթացքում մենք վերլուծական, ուսումնասիրական գործ ենք արել, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, ՀՀ նախագահի հետ: Երբ հրապարակվեց նախագիծը երկու փուլով, դարձյալ աշխատանքները շարունակել ենք: Հրապարակելուց հետո մենք մոտ 20 կետով առաջարկներ ենք ներկայացրել աշխատանքային խմբին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

«Միցուբիշի Մոնտերո»-ն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գլորվել է ձորը. 2 զոհ

Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը` 1964 թ. ծնված Հնձար Լևոնյանը, և ուղևորը` 1974 թ. ծնված Գարիկ Արմենակյանը, տեղում մահացել են, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ռեկտորը, որ չխաղաց «վերեւների» կանոններով

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգին հեռացրել են աշխատանքից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր, ճանաչված ջութակահար, Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Միխայիլ Գանտվարգը օրերս հեռացվել է աշխատանքից՝ ՌԴ մշակույթի նախարարի հրամանով: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011-ի հուլիսից, իսկ նախորդ ռեկտորը՝ դարձյալ ճանաչված ջութակահար Սերգեյ Ստադլերը, ողջ ռեկտորատի հետ միասին հեռացվել էր աշխատանքից, քանի որ խառնված

Արամ Մանուկյանին հարվածողը մեկ ամիս կանցկացնի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչ բողոքը մերժվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Դատաքննության ավարտից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Քիչ անց դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց մերժման որոշում՝ ուժի մեջ թողնելով

Ամստերդամ գնացքում զինված տղամարդուն դիմադրողը դասախոս Մարկ Մուգալյանն է. The Telegraph

Անցած ուրբաթ օրն Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Այուբ Էլ-Խազանին դիմադրել է Փարիզի Սորբորնի համալսարանի աշխատակից Մարկ Մուգալյանը։ Այս տեղեկությունը հրապարակել է «The Telegraph»-ը։ Մուգալյանը փորձել է Էլ-Խազանի ձեռքից խլել ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը։ Նա օգնության է հասել ֆրանսիացի 28-ամյա բանկի մի աշխատակցի, որը նույնպես փորձում էր դիմադրել Էլ-Խազանիին։ Դասախոսը ցանկացել է այդպիսով պաշտպանել կնոջը՝

Ցմահ դատապարտված վատառողջ Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը սկսվել է

Զարուհի Մեջլումյանը կարծում է, որ այդ գործընթացը շատ ավելի շուտ պետք է սկսվեր

ՀԱՊԿ պաշտոնյա. Պսկովի զորավարժությունները պատասխան չեն ՆԱՏՕ-ին. TASS

ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման համատեղ ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները պատասխան չեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Ըստ «TASS»-ի՝ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ «Ես չէի ցանկանա, որ մեր զորավարժությունները դիտարկվեն որպես հակակշիռ արեւմտյան երկրներում ՆԱՏՕ-ի կողմից այժմ անցկացվող զորավարժություններին։ Մեր զորավարժությունները ծրագրային են, դրանք հաստատվել են դեռ անցած տարի

«ՈՉ-ի շարժմանը ԲՀԿ-ն չի միանալու, մասնակցելու ենք նախագահի կոնսուլտացիաներին». Միքայել Մելքումյան

Ըստ Վարդան Այվազյանի, հանրությանը ներկայացրել են, որ իրենք բոբո են, բայց դա այդպես չէ

Բարեւ ձեզ, նկարներ

Վաստակաշատ նկարիչ Սերգեյ Մալցեւն ասում է, երբ ամեն առավոտ բացում է արվեստանոցի դուռը, նայում է իր նկարներին, ներկերին, կտավներին, մոլբեթներին, մտովի ողջունում է՝ բարեւ ձեզ, նկարներ: Նա իրեն համարում է այն երջանիկ արվեստագետներից մեկը, որը զբաղվում է իր սիրած գործով: Սերգեյ Մալցեւը պատրաստվում է ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվելիք աշնանային անհատական ցուցահանդեսին: Այն նվիրված է լինելու

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Արամ Մանուկյանին ապտակողի վերաքննիչ բողոքի պատասխանը՝ այսօր

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Դատական նիստին ներկա չէին մեղադրող դատախազը, տուժողն ու նրա ներկայացուցիչը: Նշենք, որ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Մանուկյանին

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Օգոստոսի 25-26-ին ժամանակ առ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930