Օրվա լրահոսը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները
Հիշեցում ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից: 2015թ. հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտյան Ոստիկանւթյան անօրինական գործողությունների արդյունքում ոստիկանության բաժիններում հայտնված անձանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, մասնավորապես անձինք հարցաքննվում են անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ, սակայն
Ինչո՞ւ քաղաքական ուժերը Բաղրամյան պողոտայում չէին (Տեսանյութ)
«Այն, ինչ ժամեր առաջ տեղի ունեցավ Բաղրամյան փողոցում՝ բոլորիս է հայտնի, հիմա կարելի է խելոք դեմք ընդունել և ասել, թե ճիշտ կլիներ, որ բանակցեին, ճիշտ կլիներ, որ վերադառնային, Ազատության հրապարակ, բայց դրանք հարցի մի կողմ են: Կարևորը այն էր, որ հավաքված էին մեր երիտասարդությունը, գիտակից երիտասարդությունը, նրանք առավելագույնս կազմակերպված էին, խաղաղ էին, օրինապահ էին և
Ժառանգություն. իշխանությունը կեղծ է, եւ ուրիշ ոչինչ
Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում: Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման: Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան Գյումրի-Երեւան 23 հունիսի 2015
Ազատ արձակվեց անչափահաս Էրիկ Իսրայելյանը. (Տեսանյութ)
Էրիկ Իսրայելյանի պնդմամբ՝ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել
Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 28-ին հյուսիսային շրջաններում, 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին էապես չի փոխվի,
Շարմազանով. «Այնպես չի, որ դուբինկեքով ծեծել են, բերեք մրջյունից փիղ չսարքենք» (Տեսանյութ)
Ըստ Շարմազանովի, եթե քաղաքացիները իրենց միջից 3-4 առաջնորդ գտնեին ու ուղարկեին ՀՀ նախագահի մոտ, պայքարն այլ ընթացք կստանար:
ԵՀՄՖ Նախագահությունը խստիվ դատապարտում է խաղաղ ցույցի ցրումը ոստիկանության կողմից
ԵՀՄՖ Նախագահությունը խստիվ դատապարտում է Երևանում խաղաղ բնակչության կողմից Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ամենաժողովրդավարական ձևով արտահայտված խաղաղ ցույցի ցրումը ոստիկանության կողմից: ԵՀՄՖ ղեկավարությունը դեռ 2015 թվականի փետրվար ամսին զգուշացրել էր ՀՀ վարչակազմին Հայաստանում ձևավորված ներքին քաղաքական լարված մթնոլորտի շուրջ և դիմել էր նամակով ՀՀ նախագահին, պատճեն ուղղելով Վեհափառ հայրապետին, ԱԺ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի
Կալանավորվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել: Արթուր Ս.-ն մեղադրվում է այն բանի համար,
«Մեզ վերաբերում էին ինչպես կենդանիների». ակտիվիստը պատմում է՝ ինչպես իրեն բերման ենթարկեցին
Արաբկիրի ոստիկանության բաժնից վաղ առավոտյան բերման ենթարկված ակտիվիստներից քիչ առաջ ազատ արձակվեց Անի Նավասարդյանը: Նա պատմեց, որ իրեն որպես վկա են ոստիկանություն տարել, բայց իր տեղեկություններով, բաժնում գտնվող տասնյակ ակտիվիստներին մեղադրանք են առաջադրում քրեական օրենսգրքով: Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Արաբկիրի բաժին բոլոր բերման ենթարկվածներին Ավան էի տարել՝ ստուգելու, թե արդյոք ալկոհոլ օգտագործած անձինք կան: Անի
Նաիրա Զոհրաբյան. միմյանց չմեղադրելու քաղաքականություն ենք իրականացնում. «Իրատես de facto»
Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ կուսակցության նախագահ) – Եռյակի փլուզումը խնդիր առաջացրե՞ց ընդդիմադիր դաշտում։ – Ո՛չ, որովհետև եռյակի հետ ի սկզբանե մենք ունեցել ենք հստակ պայմանավորվածություն, թե որ ուղղություններով ենք համագործակցելու։ Այսինքն՝ այն հարցերում, որոնց շուրջ մենք ունենք կոնսենսուս։ Այսօր էլ նման հարցերի շուրջ մենք համագործակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ և ակցիաներ կազմակերպում։ Կարծում եմ, սա
Առաքել Մովսիսյան. «Ես չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան ըտենց բան կարա անի» (Տեսանյութ)
«Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գնահատականն է լուսադեմին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին: Հիշեցնենք, ոստիկանները ջրցան մեքենաներով եւ ուժ կիրառելով, լուսադեմին ցրել են Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին: Տուժել են նաեւ լրագրողներ: ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ, թե ի՞նչ է տեղի ունեցել Բաղրամյան
Գալուստ Սահակյանը՝ Փոստանջյանին. «Խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս աշխարհ, նստեք ձեր տեղը»
ՀՀԿ պատգամավորները ամոթանք էին տալիս Փոստանջյանին՝ իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու եւ ԱԺ ամբիոնի մոտ կոշտ հայտարարություններ անելու համար
Գյումրիի նստացուցարների դեմ քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության Կումայրի բաժնից բերման ենթարկված գյումրեցի 12 ակտիվիստներին դեռ ազատ չեն արձակել, սակայն ոստիկանության շենքի մոտ հավաքված գյումրեցիները վայրկյան առ վայրկյան սպասում են, որ նրանց բաց կթողնեն: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ: Հիշեցնենք, որ երեկվանից գյումրեցիները նստացույց էին անում Թատերական հրապարակում, առավոտյան ոստիկանները բռնի ուժով նրանց մտցնելով մեքենաները՝ բերման էին ենթարկել ոստիկանության
Էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ժողովուրդը Սերժ Սարգսյանից պահանջելու բան չունի. «Չորրորդ իշխանություն»
Հասարակության տարբեր շերտերում զայրույթը խլթխլթում է, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն էլ եռօրյա նստացույց է անում՝ պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, ու հետո երթով շարժվում դեպի Բաղրամյան՝ «Որոշողը մենք ենք» ի սկզբանե տարօրինակ կարգախոսով։ Իսկ ինչու ի սկզբանե տարօրինակ՝ որովհետեւ իրականում որոշողը մենք չենք։ Եթե Հայաստանը նորմալ պետություն է՝ որոշողը ոչ թե մենք ենք, այլ Հանրային
Արմեն Աշոտյան. «Ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում» (Տեսանյութ)
Ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում լուսադեմին տեղի ունեցած դեպքերին: Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարները, որոնք գիշերն անցկացրել էին Բաղրամյան պողոտայում, առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է: Ընդհարումներում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, կան տեսանյութեր ցուցարարների
«Ալյանս». Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները: Իշխանության կողմից՝ չափազանց արդար պահանջներով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ու ապoրինի գործողությունների դրսևորման ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններ
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հայտարարությունը
«Արմենիա» հիվանդանոց տեղափոխված Վահրամ Մուշեղյանը չի հիշում՝ իրեն որտեղից են բերել
Բաղրամյան պողոտայում ոստիկաններից տուժած քաղաքացիներից ոմանք հիվանդանոցներից դուրս են գրվում
Լարված մթնոլորտ ԱԺ-ում. Փոստանջյանը բղավում է՝ թմրամոլների ու խաղամոլների ակումբում չենք
Գալուստ Սահակյանն անջատում է պատգամավորների խոսափողը, որոնք հայտարարություն են անում Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերի մասին
Էդուարդ Շարմազանովը`լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասին (Տեսանյութ)
«Ոստիկանությունը հայտարարություն արել է եւ իրավապահ մարմինների իրավաչափության մասով իր կարծիքն ասել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով լուսադեմին, Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրադարձություններին: Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների նստացույցը, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, լուսադեմին ոստիկանությունը ցրել է`ջրցան մեքենաներով եւ բիրտ ուժ կիրառելով: Անդրադառնալով բռնությունների ենթարկված
«Մայդանը» Հայաստանում. միջազգային մամուլի անդրադարձն այսօրվա բախումներին
Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունն այսօր առավոտյան ուժով ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում: Այս բախումներին լայնորեն անդրադարձել են միջազգային մի շարք լրատվամիջոցներ: Օրինակ՝ «Politrussia.com» կայքը բռնություններին մասին տեղեկատվությունն ուղեկցել է հետեւյալ վերնագրով. ««Մայդանը» Հայաստանում. Երեւանի ոստիկանությունը ձերբակալել է մոտավորապես 240 ցուցարարների»: Իսկ «Российская газета»-ն այսպես է վերնագրել
Զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ
Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
Նստացույցից բերման ենթարկված երկու աղջկա չեն գտնում. (Տեսանյութ)
Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներից մեկը քիչ առաջ ձեռքին թղթերով դուրս եկավ առավոտ կանուխ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստների ծնողների հետ հանդիպման: Նա հարցուփորձ էր անում նրանց հարազատների անուն-ազգանունները ու հայտնում, արդյոք նրանք Արաբկիրի բաժնում են, թե ոչ: Մեր հարցին՝ թվով քանի քաղաքացի կա բերման ենթարկված Արաբկիրի ոստիկանության բաժին, նա պատասխանեց՝ չի կարող այդ տվյալները հայտնել,
Ո՞ւմ էր պետք Թեւոսիկի բեմադրությամբ կազմակերպված շոուն. «Ժողովուրդ»
Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում։ Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել, հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել։ Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ
News.am-ի լրագրող. «Քաղաքացիական հագուստով մեկը խլեց տեսախցիկս»
Հոսանքի թանկացման դեմ ակցիան լուսաբանող բազմաթիվ լրագրողներ են տուժել, նրանց հանդեպ բիրտ ուժ է կիրառվել եւ խոչընդոտվել է մասնագիտական գործունեության իրականացումը: Aravot.am-ի հետ զրույցում News.am-ի լրագրող Աիդա Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են բռնի ուժով խլել իր տեսախցիկը ու արգելել տեսանկարահանել եւ լուսանկարել. « Ազատության հրապարակում նկարահանումներ էի անում, երբ միայն ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով մարդիկ
Կհանդիպի՞ արդյոք Վլադիմիր Գասպարյանր Շանթ Հարությունյանի հետ. «Հայկական ժամանակ»
2013 թվականի նոյեմբերի 5-ի բախումների գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը եւ 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը դեռեւս հացադուլի մեջ են։ Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից հացադուլ է սկսել, իսկ Վարդան Վարդանյանը նրան միացել է հունիսի 12-ից։ Երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ Շանթի
Ոստիկանը՝ լրագրողին. «Ես էլ քեզ կնկարեմ» (Տեսանյութ)
Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժնից բերման ենթարկված ցուցարարներից 4 հոգու տարան խմածության թեստով ստուգելու: Նրանցից են Ստեփան Ջանոյանը, Հրանտ Գալստյանը, մյուս երկուսի անունը ճշտել չկարողացանք: Ոստիկանությունը խոչընդոտում է Aravot.am-ի աշխատանքներին, մասնավորապես՝ նկարահանումներին, պատճառաբանելով, որ համապատասխան բեյջ չունեմ: Քաղաքացիական հագուստով մի ոստիկան, որը թույլ չտվեց նկարահանումներ անել, ասաց. «Ես էլ քեզ կնկարեմ» ու հեռախոսը հանելով նկարեց
Իլհամ Ալիեւ. «Հայաստանը ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը». News.az
«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը սպառնում է տարածաշրջանին»,- այս մասին, ըստ «News.az»-ի, Ադրբեջանում մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 1 միլիոնից ավել ադրբեջանցիներ դարձել են փախստականներ եւ հարկադիր տեղահանվածներ. «Խոջալուի ցեղասպանությունն իրականացվել է մեր ազգի դեմ: Օկուպացված տարածքների բոլոր
Կորյուն Դավթյանին ազատ արձակեցին
Կորյուն Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ իր նկատմամբ ոստիկանության բաժանմունքում իրեն նորմալ են վերաբերվել:
Էթիկայի հանձնաժողովը որեւէ դիմում ոստիկանությունից չի ստացել պատգամավորի վարքի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
Երեկ, երբ ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք պատրաստվում են դատի տալ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին, մեզ պատասխանեցին. «Դատարան չենք կարող դիմել, քանի որ տեղի ունեցածը հրապարակային բնույթ չի կրել։ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների


















































