Օրվա լրահոսը
Հաքերները վերջին դեպքերի հետ կապված՝ կոտրել են ՀՀ Ոստիկանության կայքը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ հաքերները կոտրել են ՀՀ Ոստիկանության կայքը: Մարտիրոսյանը գրել է, որ իր հետ կապվել է հաքերային թիմ և ասել, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ «Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է ։ Արձանագրեմ՝
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը Երևանում հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ
Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից: Սակայն մենք մտահոգված ենք
Երեխան ուտում է խորոված, աղցաններ, կրեմով տորթ, վրայից էլ` ցոգոլ (Տեսանյութ)
Միրգն ու բանջարեղենը ուտելուց առաջ պետք է լավ լվանալ
Բաքվում մեր պատվիրակության ղեկավարությունը Պատրիկ Հիկիին հորդորել է ուշադրություն դարձնել մրցավարության վրա
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում նախ՝ հանդիսականը, մեղմ ասած, այնքան էլ բարեհամբույր չէ Հայաստանի ներկայացուցիչների հանդեպ, ապա՝ մրցավարությունը ժամանակ առ ժամանակ անկողմնակալ չէ: Այս մասին խոսվել է նաեւ հայկական հեռուստաեթերում: Որ, ի տարբերություն Հայաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ անցկացված միջազգային մրցումների, որտեղ նրանց մարզիկները մեդալներ էլ են նվաճել, նույնիսկ չեմպիոն դարձել, նման բաներ կատարվելու էին հարեւան երկրում, մեզանից
Ձերբակալվել է հատուկ փրկարարական ծառայության ծառայողը՝ անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ անչափահաս քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ն: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացի Ն. Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքից բերման ենթարկվածներին նարկոլոգիական դիսպանսեր են տանում
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստներին տանում են նարկոլոգիական դիսպանսեր: Բերման ենթարկվածներն ունեն վկայի կարգավիճակ: Սկզբում երկու աղջիկների բաժանմունքի դիմաց հավաքվածները կարողացան համոզել, որպեսզի չնստեն մեքենան, որն, ի դեպ, ոստիկանության մեքենա չէ, սակայն, այնուհետեւ բերման ենթարկվածներին դուրս հանեցին ոստիկանության մյուս դռնից, իսկ հավաքվածների վրա փակեցին դարպասները, որպեսզի նրանք չկարողանան մոտենալ
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է խաղաղ բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այսօր լուսաբացին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցույց անցկացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը: Ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել, որի արդյունքում հավաքի 250-ից ավելի մասնակիցներ և լրագրողներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ: Պահանջում ենք, նախ, ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին,
Հայաստանի քաղաքական և հասարակական միավումներն ստեղծում են Քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե
Հայաստանի մի շարք քաղաքական և հասարակական միավորումներ, մտահոգված լինելով Հայաստանում մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների և ազատությունների իրացմանն ուղղված գործունեության պատճառով զանգվածաբար տեղի ունեցող հալածանքների և ազատազրկումների դեպքերը և, նպատակ ունենալով ջանքերի համադրման ու միասնական դիրքորոշումներ ձևավորելու ու արտահայտելու միջոցով մեծացնելու այդպիսի հալածանքի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ստեղծում են քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե,
472.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 472.7 դրամ: NASDAQ OMX Armenia
Դավիթ Շահնազարյան. «ՀՀ իշխանությունները պաշտպանեցին ռուսական կոռուպցիոն համակարգի շահերը»
Ըստ Շահնազարյանի` ռուսական պետական ընկերությունները քամում են Հայաստանը նաեւ ֆինանսապես
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի արձագանքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ
Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժիեւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել: Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար
Բերման ենթարկված բոլոր գյումրեցիներին ազատ են արձակել.նրանցից մեկն արդեն կասկածյալ է
Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնից ազատ են արձակել բերման ենթարկված բոլոր 12 ակտիվիստներին, որոնք երեկվանից Թատերական հրապարակում նստացույց էին անցկացնում: Հիշեցնենք, որ այս երիտասարդները, որոնց թվում են Գյումրիի տարբեր բուհերի հարգված դասախոսներ, մի քանի օր է` քայլերթով ու ավտոերթով պայքարում էին հոսանքի թանկացման դեմ: Այսօր առավոտյան Թատերական հրապարակից նրանց բռնի կերպով նստեցնելով ոստիկանական մեքենաները` տարել էին
Հիվանդանոցում են բերման ենթարկվածներից 3-4 հոգի (տեսանյութ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդների հոսքը նկատվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Միանգամից 6 հոգի է ընդունվել հիվանդանոց, մեկ ժամ անց գումարվել են եւս երկուսը. «8 հոգու հետազոտեցինք, տրավմատիկ լուրջ ախտահարումներ չենք հայտնաբերել: Առկա էին փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, երկու տղամարդու մոտ առկա էր
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հավաքի դադարեցման վերաբերյալ
Հունիսի 23, 2015թ. Երևան։ Ս.թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքը ՀՀ ոստիկանության կողմից վաղ առավոտյան դադարեցնելու արդյունքում ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերվել է 230-ից ավելի անձ: Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խատումներով: Ցուցարարների ազատությունը սահմանափակվել
Հովհաննես Իշխանյանին ստիպել են հեռախոսի մարտկոցը հանել, սպառնացել են ձերբակալել, եթե նարկոլոգիականում չհետազոտվի
Բողոքի ակցիայի մասնակցին սկզբում օրինական պահանջ չկատարելու հիմքով են տարել, բաժին, հետո սարքել են՝ խուլիգանության եւ թմրանյութի օգտագործման կասկածանքով
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
Երևանի կենտրոնում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկանական
բռնությունների մասին
Բերման ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել բերման ենթարկվածներից մեկը: Լրագրողներին նա իր անունը չհայտնեց, սակայն տեղեկացրեց, որ կոպերի վնասվածք ունի: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո
Բաժին տարվածների ցուցակ. սննդի կարիք ունեն
Ինչպես արդեն հայտնի է, վաղ առավոտյան Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից Ոստիկանության Երևանի, Աբովյանի, Աշտարակի և Մասիսի տարածքային ստորաբաժանումներ են բերվել թվով 237 քաղաքացիներ: «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» «թեժ գծի» միջոցով հնարավոր եղավ պարզել բաժին բերված քաղաքացիներից 127-ի անուն-ազգանունները, որոնցից շուրջ կեսի դեպքում հայտնի է նաև այն բաժինը, որտեղ գտնվում է քաղաքացին: Աբրահամ Աշուղյան
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը լռեցրեց ադրբեջանցի պատվիրակին
Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Ադրբեջանի պատվիրակության անդամներն առիթը բաց չեն թողնում «Հայաստանի կողմից օկուպացիայի», և այլ հակահայկական հայտարարություններ անելու համար: Հերթական հայտարարությունը վերաբերում էր ՄԻԵԴ-ի կայացրած վճռին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով: Երբ ելույթ ունեցավ Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը, նրան հարցեր հղելու ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա
Տիգրան Խզմալյան. «Այս գիշերը 1915 թվականի մռայլ արտացոլումն էր». Haqqin.az
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ադրբեջանական «Haqqin.az» կայքի հետ զրույցում մեկնաբանել է այս գիշեր «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստների նկատմամբ իրականացված բռնությունները: «Ընդունված է համարել, որ հայ ազգը սոցիալական խնդիրների համար չի ըմբոստանում եւ միայն մոբիլիզանում է ազգային անվտանգության սպառնացող վտանգների դեպքում»: Ըստ կինոռեժիսորի՝ հենց այս է պատճառը, որ երկար տարիներ Հայաստանում կա թալան եւ կոռուպցիա: Տնտեսությունը, տրանսպորտը,
Արամ Մանուկյան. «Ոստիկանության բաժանմունքում 14 տարեկան անչափահաս կա». (տեսանյութ)
«Ես ունեմ մեկ խնդիր. բոլորին ազատ արձակել»,- լրագրողների հետ զրույցում ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս գալուց հետո ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներից ոչ մեկը հանցագործություն չի կատարել եւ որեւէ մեկի նկատմամբ իրավունք չունեն քրեական գործ հարուցել. «Մեր պահանջը հետեւյալն է՝ մենք չենք մտնում իրավաբանական ձեւակերպումների մեջ: Որքան
«Պաշտոնյաների զոքանչներն ու երեխաները կդառնան թեկնածու ու դոկտոր». Աշոտյանի օրենքը չընդունվեց
Գիտական աստիճանը օժիտ դարձրած պաշտոնյաների, թաքնված լոմոնոսովների մասին ընդդիմադիրների կռիվը՝ ԱԺ-ում
Արթուր Սաքունց. «Սա հոգեբանական ճնշման նշանակություն ունի»
Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ իրենք ահազանգեր են ստացել մի շարք ոստիկանական բաժանմունքների հետ կապված, ուստի իրենց իրավապաշտպանները`Անահիտ Չիլինգարյանն ու Արթուր Հարությունյանը, մեկնում են ահազանգերի հետքերով: Պարոն Սաքունցը փոխանցեց, թե այն, ինչ տեղի ունեցավ այսօր լուսադեմին` Բաղրամյան փողոցում, երբ ոստիկանությունը ցրեց «Ոչ թալանին» նախաձեռնության խաղաղ ցույցը, սպասելի էր. «Պարզ
Ծեծ և վնասվածքներ
Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Էդգար Ա.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված
Լյուդմիլա Սարգսյան. «Մեկ-երկու ժամվա ընթացքում բոլորին դուրս կթողնեն»
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս եկան ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բռնություն չի կիրառվել բերման ենթարկվածների նկատմամբ. «Բոլորը շատ հանգիստ վիճակում էին եւ պետն էլ կարծես թե տրամադրված է եւ փաստեց, որ մեկ-երկու ժամվա ընթացքում բոլորին դուրս կթողնեն: Մի խոսքով՝ կարծում եմ,
014 մասնագիտական խորհրդում պաշտպանածները չեն դիմել ՄԻՊ-ին
Aravot.am կայքում հունիսի 22-ին տեղադրվել է մի հոդված, որտեղ հոդվածագիրը նշում է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից «խոտանված» երկու դոկտորական ատենախոսությունների հեղինակները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Դրան անմիջապես հաջորդում է կեղծ տեղեկատվություն առ այն, որ «այդ ատենախոսություններից մեկը հեղինակը պաշտպանել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում»: Այս առումով, հարկ ենք համարում նշել,
«Հետքի» լրագրող. «Հայհոյում էին ամենավերջին հայհոյանքներով եւ ամենավերջին դաժանությամբ ծեծում»
«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում էր, որտեղից քաղաքացիական հագուստով մարմնեղ տղաներ էին իջնում ներքեւ: «Ես լուսանկարեցի, թե ինչպես աջ կողմում ինչ-որ մեկին հրեցին, ծեծելով, տարան մեքենա….Իսկական ծեծկռտուք էր Ազատության հրապարակում, թե քաղաքացիական, թե ոստիկանական հագուստով անձինք հայհոյում էին ամենավերջին հայհոյանքներով եւ ամենավերջին դաժանությամբ ծեծում էին ժողովրդին:
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց անունները և ցույցի մասնակիցների անունները, որոնց գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ
Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի ստացված տեղեկությունների համաձայն հայտնի են դարձել 2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան ժամը 05:00-ի էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացիների մի մասին անունները: Քաղաքացիների մի մասը բերման է ենթարկվել ՀՀ տարբեր ոստիկանական բաժանմունքներ իսկ մյուսների մասին դեռևս տեղեկություններ չկան: Գտնվելու վայրը հայտնի չէ Կարեն Չիլինգարյան Հովսեփ Հովսեփյան Գոռ Հովհաննիսյան Անի


















































