Օրվա լրահոսը
Ոստիկանությունում ցուցարար տարեց մարդ էր վատացել, տեղափոխվեց հիվանդանոց (Տեսանյութ)
Արաբկիրի ոստիկանության բաժնից քիչ առաջ շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց մի տարեց մարդ: Մեզ հաջողվեց պարզել, որ նա Հիմնադիր խորհրդարանի համախոհ էր Ախալցխայից, Խաչիկ անունով: Շտապ օգնության բժիշկները հրաժարվեցին քաղաքացու մասին տեղեկություն հայտնել, ասացին դրա իրավունքը չունեն ու քաղաքացուն արագ նստեցնելով շտապ օգնության մեքենա՝ հեռացրին: Տարեց տղամարդը մեր հարցին՝ ինչպե՞ս եք, ի՞նչ վնասվածք ունեք, կարճ
«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ». «Առաջին լրատվական»
«ԵՏՄ-ում Վովա Գասպարյանը կճանաչվի լավագույն ոստիկանապետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից լուսադեմին նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված աննախադեպ բռնություններին: «Աննախադեպ բռնություններ լրագրողների և խաղաղ ցուցարարների, հրաշալի երիտասարդության նկատմամբ, ցույց են տալիս, որ երկիրը խորը ճգնաժամ են տանում։ Ակնհայտ է, որ ծեծուջարդով են փորձելու իշխանությունը պահել։
Ակտիվիստներին ոստիկանությունից Ավան են տարել՝ ստուգումների
Aravot.am-ին հաջողվեց իմանալ, որ այսօր վաղ առավոտյան Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին տարել են Ավան՝ պարզելու՝ արդյոք ալկոհոլի ազդեցության տակ են եղել երիտասարդները նստացույցի ժամանակ: Այս տեղեկությունը հայտնել է այս պահին Ավանում գտնվող ակտիվիստ Անի Նավասարդյանը: Ծնողները զարմացած են, թե ինչպես են ոստիկանությունից դուրս բերվել իրենց զավակները, որ չեն հասցրել տեսնել: Ի դեպ,
Ոստանիկ Մարուխյանը բնական է համարում, որ հեռանում է Թոքմաջյանի թիմը. «Հրապարակ»
Երեկ կեսօրին Պոլիտեխնիկի կուլիսներից լուրեր էին տարածվում, թե մի քանի դասախոսներ արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նորընտրիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պարզաբանեց, որ համալսարանում վհուկների որս չկա, որ ոչ մի դասախոս չի հեռացել, այլ դիմումներ են գրել նախկին ռեկտորի երկու խորհրդականները եւ աշխատակազմի ղեկավարը։ «Բնական է, որ նա իր հետ բերել էր երկու խորհրդականների։ Մեկը՝
«Որ բաժին գնում ենք, տեղեկություն չեն տալիս». Քաղաքացիները դժգոհում են ոստիկանության աշխատանքից
Արաբկիրի ոստիկանության բաժին քիչ առաջ ժամանեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Նրանք ոստիկանության դիմաց հավաքված քաղաքացիներից հարցրին իրենց հարազատների անուն ազգանունները, որ ներսում պարզեն, արդյոք Արաբկիրի բաժին բերման ենթարկվածների մեջ կա՞ն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ առավոտից այստեղ են հավաքվել «Ոչ թալանին» նախաձեռնության բերման ենթարկված ակտիվիստների հարազատները: Հավաքված քաղաքացիներին ոստիկանության այս բաժնից չեն հայտնում, արդյոք այստեղ
Անկախ ամեն ինչից՝ պայքարը պետք է շարունակվի. «Հրապարակ»
Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը վստահ է, որ նստացույցը եւ այն բողոքի ալիքը, որ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, արդյունք կտա, որովհետեւ «բոլորս ենք նրանց հետ այդ նստացույցում, նրանք մենակ չեն։ Իմ կարծիքով, օգուտ կտա, եթե բոլորը կարողանան միահամուռ կերպով իրենց բողոքը բարձրացնել։ Անկախ ամեն ինչից՝ պայքարը պետք է շարունակվի, հուսահատվել բացարձակապես պետք չի, հուսահատությունը պարտության
ԱՍԵԿՈՍԵ
Մեր փորձը մեզ չի խանգարում, որ կրկնենք մեր նախկին սխալները, բայց խանգարում է, որ դրանցից նախկին հաճույքը ստանանք: ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ
«Տանը մնացած» ռեֆորմներ
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ծավալուն հարցազրույց է տվել Financial Times թերթին: Ի թիվս այլ դիտարկումների՝ Իվանովն ակնարկել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկություն ունի զբաղվելու տնտեսական բարեփոխումներով՝ իր քաղաքացիների կյանքի որակով, էկոլոգիայով, տրանսպորտով, սակայն այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի շուրջը պատրաստվում է տեղադրել հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ հարեւան երկրներ բերել ծանր զրահատեխնիկա,
Արաբկիրի ոստիկանության բաժնում ակտիվի՞ստ է վատացել, լաց ու կոծ, ժամանեց շտապ օգնությունը
Այս պահին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի դիմաց հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձում են տեղեկություններ ստանալ, արդյոք այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված իրենց հարազատները կամ ընկերներն այս պահին ոստիկանության այս բաժնում են: Ոստիկանությունից տեղեկություններ չեն տրամադրում ու հորդորում են տեղեկությունը ստանալ 02 զանգահարելով: Այստեղ են նաեւ ոստիկանական բռնություններից տուժած ակտիվիստներ ու քաղաքացիներ:
Գյումրիում բերման են ենթարկել հոսանքի թանկացման դեմ նստացույց անող 13 երիտասարդների
Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել Թատերական հրապարակում երեկվանից հոսանքի թանկացման դեմ խաղաղ նստացույց անցկացնող 13 երիտասարդների: Նրանց բռնի կերպով նստեցրել են մեքենաներն ու առանց հիմնավոր պատճառաբանության` տեղափոխել: Այս պահին գյումրեցիները հավաքվել են «Կումայրի» բաժնի դիմաց, փաստաբաններին երկար ժամանակ չի հաջողվել ներս մտնել: Լուսանկարները՝ Վահան Թումասյանի: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ցուցարարներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել (Տեսանյութ)
Մալաթիայի ոստիկանության բաժնից Վահրամ Մուշեղյանը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Վահրամն անգամ չէր հիշում իր անունը, կողքից են հուշել: Ակտիվիստներից մեկը հայտնեց, որ Վահրամ Մուշեղյանը շատ վատ վիճակում է եղել, բայց շտապօգնություն կանչել են 3 ժամ հետո: Ոստիկանությունը խոչընդոտել է Aravot.am-ի լրագրողի գործունեությանը՝ նկարահանմանը: Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով
Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքված են մի խումբ ակտիվիստներ: Քիչ առաջ բաժնից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ 13 ակտիվիստ կա բաժնում, որոնցից տեսել է միայն 10-ին: Նրանց թվում է նաեւ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բերման ենթարկվածների հստակ թիվ իրեն չեն տրամադրում: Հնարավոր
ՀՀ ոստիկանության հայտարարությամբ բացատրում է, թե ինչու է ուժ կիրառել
Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
Փայլակ Ֆահրադյան. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր»
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ»: Լուսանկարը՝ Փայլակ Ֆահրադյանի Ֆեսյբուքյան էջից
Բերման ենթարկվածների ռեկորդ և բռնություններ
Այսօր վաղ լուսադեմին, ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ի հեճուկս «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի պահանջների, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառեցին խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, հավաքի մասնակիցների դեմ կիրառվեց ջրցան մեքենա և մահակներ: Անգամ հավաքը ցրվելուց հետո ոստիկանները (ովքեր, հիմնականում, քաղաքացական հագուստով էին) հետապնդեցին ցուցարարներին և ոստիկանության
Ոստիկաններն ուժով եւ ջրցան մեքենաներով Բաղրամյան պողոտայից հեռացրեցին ցուցարարներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ոստիկանությունն այսօր առավոտյան ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին հայտարարեց, որ նստացույցի մասնակիցների գործողություններն ապօրինի են: Հերթական նախազգուշացումից և ցուցարարներին 10 րոպե ժամանակ տրամադրելուց հետո՝ ոստիկաններն օգտագործեցին ջրցան մեքենաներ, մոտեցվեց հատուկ տեխնիկա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում
Ցուցարարները գիշերում են Բաղրամյան պողոտայում
Յոթ ժամից ավելի է, ինչ շարունակվում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Այս պահի դրությամբ ցուցարարներից շատերը Բաղրամյան պողոտայում արդեն պառկել են` գիշերելու, մյուս մասը նստած զրուցում է, քայլում: Ոստիկանության աշխատակիցները նույնպես հանգստանում են: Ոստիկանության կողմից որեւէ հատուկ գործողություն այս պահի դրությամբ չի իրականացվում, թեեւ մոտակայքում կան ջրցան մեքենաներ:
Օսիպյանն առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, եւ առաջարկեց վերանայել Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը, վերադառնալ Ազատության հրապարակ: «Օրենքով Ազատության հրապարակում իրավունք ունենք, այստեղ չունե՞նք»,- հարցրեց ցուցարարներից մեկը: «Դուք գլխավոր պողոտան եք պարալիզացրել»,- արձագանքեց փոխոստիկանապետը: «Այստեղ մնալով ոչ մի բան առաջ չեք տանի: Ոստիկանությունը ստիպված կլինի բոլորիդ կարգի հրավիրել,- նաեւ ասաց նա:- Խուլիգանության է վերածվում այս
Ջրցան մեքենաների լույսերը վառվեցին Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներին ոստիկանները պարբերաբար զգուշացնում էին չխախտել համակեցության կանոնները՝ պահպանել 23.00-ից հետո լռություն պահպանելու կարգը: Ցուցարարները շարունակում էին երգել, սակայն ոստիկանության հերթական զգուշացումից հետո՝ սկսեցին արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Ժամը մեկին Բաղրամյան պողոտայի վրայի լույսերը հանգեցին: Եվ այդ պահից ոստիկանության զորքերում շարժ նկատվեց, նաեւ վառվեցին ջրցան մեքենաների լույսերը: Այսուհանդերձ՝ Երեւանի փոխոստիկանապետ
Անհամաձայնություն ցուցարարների միջեւ
Արդեն հինգ ժամ է, ինչ Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիան` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանն առաջարկեց ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ, քանի որ քիչ անց «լույսերը կանջատեն ու ամեն բան անկառավարելի կդառնա»: Ներկաները չեն համաձայնում ու վանկարկում են՝ «տե-ղում, տե-ղում»: Տարակարծությունը տեւական ժամանակ շարունակվում էր: Մի մասը ցանկանում են վերադառնալ
Լ.Զուրաբյանը ԵԽԽՎ-ում. Դուք պետք է որոշեք՝ արդյո՞ք Հայաստանն արժանի է նման վիրավորանքի. iLur.am
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախատեսված են նաեւ ՄԻԵԴ դատավորների ընտրությունները: Հիշեցնենք, որ Հայաստանը եւս ներկայացրել է դատավորների թեկնածուների իր ցուցակները, որոնց թվում է նախկին Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին: «Ես խոսք եմ խնդրել՝ Մարդու իրավունքների
«Եթե քննությունը ճիշտ ուղղությամբ չգնա, այդ մարդիկ խառնվելու են այս գործին». լսեցնում են Սուրիկ Խաչատրյանին
Հունիսի 24-ին Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած ու աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին Մոսկվայում կրկին կվիրահատեն: Նրա հետ Մոսկվայում գտնվող հայրը Aravot.am-ին ասաց, որ բժիշկները տեսողության վերականգնման հույս չեն տալիս, բայց աչքը հեռացնելու վտանգ այլեւս չկա. «Աչքը կպահպանվի: Ընթացքը ցույց կտա»: Մեր հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, Սուրիկ Խաչատրյանի ազգականներն
23.00-ին պարզ կլինի Բաղրամյան պողոտայում նստացուցարարների ճակատագիրը
Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցն` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Դեռեւս հստակ չէ` ցուցարարները պատրաստվում են գիշերն էլ մնալ, թե` ոչ: Նրանք, հիշեցնենք, հրաժարվեցին ընդունել նախագահի առաջարկը` 4-5 հոգանոց պատվիրակություն ուղարկել նախագահի հետ հանդիպման: Կազմակերպիչները պնդում են, որ նման հանդիպումները բնորոշ են որոշ քաղաքական ուժերի ղեկավարների: Նման հանդիպում, վերջին նախագահական ընտրություններից
Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին Գորիկ Հակոբյանի պատասխանը կտա
«Դեռևս 2013թ դեկտեմբերից Շանթը բազմաթիվ անգամ դիմումներ է ներկայացրել Գորիկ Հակոբյանին և Արզուման Հարությունյանին՝ ասելով, որ պատրաստ է նաև ցուցմունք տալ։ Մինչ դատարանում արված հայտարարությանը՝ նա այդ թեմայով որևէ հրապարակային հայտարարություն չի արել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանն անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի արձագանքին՝ ի պատասխան Շանթ Հարությունյանի հայտարարության: Ռուզան Բադալյանի
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է. ուղիղ միացում
«Ոստիկան, նստի» վանկարկումներից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կքանստեց ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների կողքին: Այս քայլը նստացուցարարները ընդունեցին ծափահարություններով: Թեեւ Օսիպյանը շարունակում էր պնդել, որ ազատեն Բաղրամյան պողոտան եւ ընդունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը: Ի դեպ, նշենք, որ եւ այսօր, եւ ավելի վաղ Վալերի Օսիպյանը հարցազրույցներում հայտնել է, որ ոստիկանությունը եւս դժգոհ
Բրոնզի երեք հնարավորություն եւ երեք ձախողում
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր պայքարն ավարտեցին սամբիստները: Հայաստանը Բաքվում ներկայացնում էին 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 90 կգ՝ Աշոտ Դանիելյանը եւ 52 կգ՝ Սոսե Բալասանյանը: Առավոտյան մրցահերթից հետո մեր երեք մարզիկներն էլ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էին նվաճել, սակայն նրանցից ոչ ոք այդ հնարավորությունից օգտվել չկարողացավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տավուշում շաքարախտից ավելի շատ են մահանում, Լոռիում էլ՝ չարորակ գոյացություններից
Հայաստանում մահվան ամենատարածված պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններ են՝ բոլոր մահերի 47,7%-ը
Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում սկսեց երգել հոսանքի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում դարձյալ հավաքվել էին հոսանքի թանկացման դեմ պայքարող երիտասարդները: Նրանցից մի քանիսը ուղեւորվեցին Երեւան՝ միանալու այնտեղ բողոքի ակցիա անցկացնողներին, մյուսներն էլ, նստելով թատրոնի աստիճանների վրա, սկսեցին կիթառով նվագել ու հայրենասիրական երգեր երգել: Գյումրի ժամանեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ԱՄՆ-ից եկած բարեկամների հետ: Post Նա միացավ երիտասարդներին ու միասին սկսեցին հայրենասիրական երգեր


















































