Օրվա լրահոսը

Պաշտոնական կայք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծել է պաշտոնական կայք: Կայքի ստեղծման նպատակն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները առավել արդյունավետ լուսաբանելը, դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը՝ նկարներ, գրքեր, պատմական, իրավական, վավերագրական և այլ բնույթի նյութերը  համակարգված ներկայացնելը, նաև դրանք համալրելը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, տեսանյութեր, պատմություններ և այլ նյութեր կարելի է

ՀՀ-ում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:   Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը  նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան: Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար

Խոջալուի զոհերի հիշատակը Ստամբուլի ցուցահանդեսում. Zaman

«Իմ վշտի Խոջալու» անունով ցուցահանդեսը կսկսվի հինգշաբթի օրը Բեշիքթաշում տեղակայված Ամրոցի հավաքածուների թանգարանում եւ կշարունակվի մինչեւ շաբաթ օրը: Todayszaman.com-ի փոխանցմամբ՝ նկարիչներ Նիյազ Նաջաֆովի, Էմին Ասկերովի, Ռամալ Քազիմովի, Անար Հուսեինաձեի եւ Ռեզա Հազարի «Կոտորածը եւ դրա հետեւանքները» պատկերող նկարները տեղ են գտնելու ցուցահանդեսում: Նկարները մի վայրում է հավաքելու Յարաթը, որը Բաքվում հիմնադրված շահույթ չհետապնդող ժամանակակից արվեստի

480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ: NASDAQ OMX Armenia

Արթուր Չիլինգարովը Գյումրի է եկել ցավակցելու

Սամվել Բալասանյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին Այսօր՝ փետրվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝  բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը  ինչպես

«Չագուչն էլ է ձեր ձեռը, նալն էլ է ձեր ձեռը, փողն էլ վերցրել եք, ինչի՞ չեք բացահայտում». Փաշինյանը՝ ոստիկանությանը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնաբերել է մի ոլորտ, որտեղ ՀՀ կառավարությունը կարողացել է աճ գրանցել: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա հարց ուղղեց. «Ձեր կառավարությունը կարողացել է 18 տոկոսանոց աճ գրանցել՝ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների արձանագրած տուգանքների հետեւանքով քաղաքացիներից գանձված գումարներն են: 2013-ին 13 տոկոս էր աճը, հիմա՝ 18 տոկոս: Ճանապարհատրանսպորտային պատահարներից

Ընդդիմությունն իր վստահության քվեն տվեց Սերժ Սարգսյանին

Այս համոզմանն էր ՀՀԿ-ական պատգամավորը Ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ փոխադարձ վիրավորանքներով համեմված վեճի առիթ դարձած` «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը երեկ էլ խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում ընդդիմադիրների կրքերի բորբոքման առիթ տվեց: Հիշեցնենք. ՀԱԿ պատգամավոր Գագիկ

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վիկտոր Կատվալյան եւ Սերժ Սրապիոնյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի եւ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հետ: Թեման՝ հայոց լեզվի ներկա վիճակը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Փետրվարի 26-28-ին` առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին, 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում անձրև: Երևանի փետրվարի 26-ի բազմամյա

Բժիշկ. «Գրիպի դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ»

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպի տարածման իրավիճակը, հայտնեց, որ տարածաշրջանում՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, համաճարակային իրավիճակը հանգիստ է, եւ հիվանդության ինտենսիվությունը միջին մակարդակի վրա է: Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպով հիվանդությունների իրավիճակը լարված չէ, սակայն վերջին երկու

Ասպետական վարմունք

                                  (Անդրանիկի զինվորի պատմածը) Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի առթիվ Միր Արտուշի Ադամյանը ներկայացնում է հոր՝ Արտուշի , ավելի քան 60 տարվա վաղեմության հիշողություններից երկու պատառիկ, որոնք լավագույնս բնութագրում են Անդրանիկ Զորավարին:   24-ամյա վարսերցի Արտուշը գյուղից դուրս իր ապագայի փնտրտուքում

Արագած Ախոյանը Գագիկ Ծառուկյանին դեռ չի հանդիպել

ԲՀԿ-ն լքած 6 պատգամավորներից` Արագած Ախոյան, Գրիգորի Մարգարյան, Հարություն Ղարագյոզյան, Մելիք Մանուկյան, Դավիթ Քոչարյան եւ Կարո Կարապետյան, երեկ խորհրդարան էր եկել միայն Արագած Ախոյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտում է քառօրյայի աշխատանքները` մինչեւ առաջիկայում հստակեցնի իր ասելիքներն ու անելիքները, Արագած Ախոյանը մնաց դահլիճում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ախոյանն ասաց, որ կատարվածից

801,2 միլիոն դրամ` զինծառայությունից խուսափած անձանցից

Առաջարկվում է 27 տարին լրացած ու բանակից խուսափած երիտասարդներից համապատասխան գումարի գանձումը կիրառել նաեւ 2014 թվականի համար 

Դավիթ Հարությունյանը`հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին

«Ես կարծում եմ, որ միայն աշխատանքի արդյունքը ցույց կտա` կգործի՞, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը`պատասխանելով հարցին`ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կարծիք են հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը չի կարող արդար գործել. որպես այդ հանձնաժողովի անդամ՝ կիսո՞ւմ եք այդ տեսակետը: Դիտարկմանը, որ հասարակական-քաղաքական շրջանակներում

ՀՖՖ գործկոմի որոշմամբ «Կապան Գանձասարը» դարձավ «Գանձասարի» իրավահաջորդ

Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Նիստի ավարտից հետո ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտարարեց, որ առաջինը քննարկվել է «Գանձասար» ՖԱ մարզիչների եւ ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների եւ ակումբի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված խնդիրը: «Մենք այսօր հրատապ հավաքվել էինք գործկոմի նիստի` «Գանձասար» ակումբի

4 միլիոն 800.000 դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Վահե Մ.-ն, 1986 թ. ծնված Համլետ Ս.-ն

«Պարտքերի պատճառով բացառվում է, որ  նա անհետանար». Մարմաշենի գյուղապետը՝ անհետացած զինծառայողի մասին 

Ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային  զինծառայող 26-ամյա  Արթուր Աֆյանին դեռ չի հաջողվել հայտնաբերել, չնայած որ  նրա մոտ կա բջջային հեռախոս: Aravot.am-ի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը լավ է ճանաչում Արթուրին, քանի  որ վերջինս աշխատում է  իր որդու հետ, ասաց.«Որ ասում են՝ նա պարտքեր ունի  ու այդ պատճառով է անհետացել, ես նրան որպես լավ ճանաչող

Կարինեն ուզում է հենակներից ազատվել եւ մյուս երեխաների նման բակում խաղալ

Հայաստանի սահմանները պաշտպանելու դուրս եկած Մխիթար Ալումյանը գիշեր-ցերեկ մի մտածմունք ունի. ինչպես անի, որ երեխային բուժի: Նրա դուստրը՝ 13-ամյա Կարինեն, մանկուց հաշմանդամություն ունի: Երկար ժամանակ նրա հիվանդությունից հայաստանյան բժիշկները գլուխ չէին հանում եւ միայն վերջերս կարողացան պարզել Կարինեի բուն հիվանդությունը: Ախտորոշել են հոդերի հիվանդություն՝ արտրիտ, գենետիկ հետազոտությունից հետո էլ երեխայի մոտ պարբերական (երեւանյան) հիվանդությունն է

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը Հայաստանի կառավարության համար կորցրած վստահությունը վերականգնելու հնարավորություն »

Հայաստանում տեղի ունենալիք «Եվրանեսթ» չորրորդ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի   «Եթե գնահատենք Եվրամիություն եւ Հայաստան հետագա համագործակցության հեռանկարները, ապա դրանք շատ լավն են, սակայն դրանք երշախավորված չեն»,-այսօր «ԵՄ-Հայաստան Համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրով համաժողովի ժամանակ այս հայտարարարությունն արեց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի՝ այս համագործակցությունը Հայաստանի կառավարության համար

Խնդրել են Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված վերաբաշխումներ չանել

«Ծառուկյանն արագությունը գերազանցել էր, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները բռնեցին ու տուգանեցին նրան, ասացին` աջ կընդունես, դանդաղ կքշես քեզ համար, թե չէ լավ չի լինելու: Մարդ բերեցին դրսից, որ այդ հարցերը կարգավորի»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի քաղաքական ճակատագիրն, այսպես պատասխանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ըստ նրա` «դրսից մարդ էին

ԵՏՄ շրջանակում` նոր ընթացակարգեր Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը

Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացը  ԵՏՄ անդամակցության շրջանակում Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունն իր հայտարարարատուներին ներկայանում է առավել պարզեցված ընթացակարգերով և մի շարք նորամուծություններով: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի խոսքով` բավականին դյուրացվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված` ցամաքային ճանապարհով

Ավետիսյանների դուստր. «Ես ամեն օր պառկելուց մտածում եմ, որ ինձ կզանգեն, ինչ-որ բան կասեն, բայց ոչ ոք չի զանգում» (Տեսանյութ) 

Ավետիսյանների իրավահաջորդները իրավապահ մարմիններից պահանջում են ավելի արագ քննություն իրականացնել: Ավետիսյանների իրավահաջորդները Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար քննչական մարմիններից պահանջում են առավել արդյունավետ եւ ավելի արագ քննություն իրականացնել: Այս մասին այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների իրավապաշտպան Երեմ Սարգսյանը. «Իրավահաջորդները ցանկանում են իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն

Ծաղկեպսակ և ծաղիկներ՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կազմակերպված միջոցառումներից մեկն էլ տեղի է ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից Զորավարի արձանի մոտ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել  Զորավարի արձանին: Տոնական հանդիսությունն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարի համույթների, ինչպես նաև Կենտրոն

«Գայկեքը ձգելու տեղ ունեք». Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Նազարյանին

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, լսելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի զեկույցը, ասաց. «Փաստորեն, մենք, երբ վաճառել ենք սկզբից ՀԷՑ-ը «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգին»՝ 12 մլն դոլարով,  3 տարի հետո վերավաճառել եք ռուսական պետական կազմակերպությանը՝ 80 մլն դոլար: Սա կարող եք ընդունել հաղորդում՝ հանցագործության մասին: Եթե հնարավոր

Քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և Երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերը: Նախարարը նշել է, որ պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Եվրոպացի գործընկերների խնդրանքով նախարարը մանրամասնել է պրոբացիայի ծառայությանն

«Երիտասարդական անցումը» կբացվի ամռան սկզբին

«Երիտասարդական» մետրոյի անցումում հունիսից կգործի առեւտրի եւ ժամանցային նորակառույց համալիր: Շինարարական աշխատանքները կավարտվեն մայիսին: «Երիտասարդականի անցումն» արդեն նորովի` բազմաթիվ բրենդային եւ «միջին խավի համար նախատեսված» բուտիկներով, սննդի կետերով, շատրվանով եւ պոդիումով համալրված կներկայանա քաղաքացիներին արդեն ամռան առաջին օրերին: Այստեղ կհանգրվանի նաեւ «Տաշիր» պիցցան: «Առավոտը» զրուցեց «Երիտասարդական անցումի» շինարարական աշխատանքների ղեկավար Հովիկ Հայրապետյանի հետ: Նա տեղեկացրեց.

Ծառուկյանին քաղաքականությունից հանելով՝  Քոչարյանին հեռացրին. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներքին կյանքում տապալվեց Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան «տանդեմը»: «Հայաստանի ներքին կյանքը, որը կառավարվում էր  Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան տանդեմով, այսինքն  աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական տանդեմ էր ստեղծվել, եւ երկու մարդ բաժանել էին իրար մեջ աշխարհաքաղաքական ուղղությունները, որոնց պետք է սպասարկեին: Որ ուժը հաղթեր, այն ուժն էլ կմնար իշխանության:

Տոնական ծրագիր՝  Զորավար Անդրանիկի 150-ամյակի կապակցությամբ

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաև պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել և Զորավարի արձանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ

Փաստաբանները կարող են փորձաքննություն պատվիրել արտադատական կարգով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր փետրվարի 25-ին Փաստաբանների պալատի և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը:

Քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված միջոցառումները. պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 մլրդ դրամի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930