Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն տեղի ունեցավ եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ: Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը
«ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին պիտի արժանանան բազմակողմանի զարգացած մարդիկ». Հովիկ Մուսայելյան
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի,
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում
Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունեցան ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի քաղաքային հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը: Այնուհետև եկեղեցու սպասավորների կողմից
Ռուսական «Россия-1»-ի եւ «Первый канал»-ի՝ Հայաստանում հեռարձակման հարցը կհասնի ՀՌԱՀ-ին. media.am
Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ ներկայացնելով ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հաղորդումների այլատյացության եւ ազգամիջյան ատելության քարոզի փաստեր: Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմը, որը համախմբում է շուրջ 200 հասարակական կազմակերպություններ, հայտարարություն է տարածել, որով ՀՌԱՀ-ից պահանջում է կասեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում եւ
«ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու իրական պատճառները հավանաբար ուրիշ են». Խոսրով Հարությունյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Սա հաշվի առնելով՝ ընդդիմությունը կարո՞ղ է հայտարարել, որ հաջողվեց իշխանական բուրգից բեկոր պոկել եւ ՀՀԿ-ին թողնել քաղաքական մեկուսացման մեջ: Ի վերջո տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում, եւ համաձա՞յն եք նրանց այն գնահատականի հետ, որ ՀՀԿ-ն միանձնյա որոշումներ էր կայացնում: Aravot.am-ի այս հարցերին Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ` Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։ Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ մատուցվեց
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում
Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում
Ապրիլի 24-ին Լիտվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի անդամներ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայ համայնքների մեծ պատվիրակություններ էին ժամանել նաև Էստոնիայից և Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի Վալդորֆյան դպրոցի շուրջ
Անդրանիկ Քոչարյան. «Սեյրան Օհանյանն ուզում է Արմեն Սարգսյանի միջոցով կապ պահել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ»
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Դեռեւս 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Արարատի մարզում նա հայտարարել էր, որ սատարում է Սերժ Սարգսյանին, քանի որ «նա գործ է արել եւ այդ գործը կիսատ է մնացել»: Արմեն Սարգսյանի այդ հայտարարությունը բուռն քննադատությունների արժանացավ, որովհետեւ նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գործում
ԲՀԿ-ն նախապես գիտե՞ր Հովիկ Աբրահամյանի այսօրվա այցի մասին
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է մեղմել հասարակական դժգոհությունը: Այդ է պատճառը, որ վերջերս վարչապետը անսպասելի հայտնվում է տարբեր վայրերում, որտեղ նրան չէին սպասում: Անդրադառնալով այսօր քառյակի խորհրդակցությանը վարչապետի անակնկալ հայտնվելուն՝ պարոն Բարսեղյանն ասաց. «Երեւի փորձում են խնդիրները մասնակցության ճանապարհով լուծել, մյուս կողմից
Արթուր Բաղդասարյան. «Մենք մտանք կոալիցիա՝ ժողովրդի համար, դուրս ենք գալիս՝ ժողովրդի համար»
«Օրինաց երկիր» կուսակցությունը մտել է կոալիցիա՝ մեր ժողովրդի համար: Ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից այսօր հրաժարված Արթուր Բաղդասարյանը եւ պնդում, որ կոալիցիայից դուրս են եկել նորից նույն պատճառով՝ ժողովրդի համար: «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ովքեր իմ որոշումը ճիշտ չեն հասկացել: Ես լավ բան եմ արել: Որովհետեւ ես՝ որպես Անվտանգության խորհրդի
«Ֆեյքերի դեմ» անվանումն ստացած նախագիծը 1 տարով հետաձգվեց ԶԼՄ-ների մտահոգությունների պատճառով. Tert.am
Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը մեկ տարով հետաձգվում է լրագրողական կազմակերպությունների ու խմբագիրների կողմից բարձրացված մտահոգությունների պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց օրենքի համահեղինակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ տրամաբանական էր նախագիծը
Խորհրդային նախկին պետությունների պաշտոնյաները հորդորել են Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից. «Ամերիկայի ձայն»
Նախկին Խորհրդային Միության պետությունների պաշտոնյաները սատարել են մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք ազատ և անաչառ ընտրությունների անցկացումը և հորդորել Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Այս հայտարարությամբ հանդես են եկել Պրահայում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պաշտոնյաները: Բելառուսի ներկայացուցիչները չեն մասնակցել ուրբաթ օրն ավարտված երկօրյա գագաթաժողովը: Պրահայում Արևելյան
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք։ Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի երկու փոխքաղաքապետեր, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում
Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում
Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում: Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի
«Դասը վարում է ոստիկանը»
Ապրիլի 25-ը յուրահատուկ էր մեր կրթական համակարգի համար. Հանրապետության 1420 դպրոցներում, նույն ժամին դասարաններ մտան… ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, որոնք ոչ միայն ի պաշտոնե, այլև առաքելությամբ կոչված են լինել երեխաների կողքին, նրանց հետ, նրանց մեջ: Ոստիկանի այս մուտքը դպրոց կոչվում է «Դասը վարում է ոստիկանը», ավելին՝ օ՛րն է այդպես կոչվում,
Օգնենք լրագրող Սամվել Ավագյանին
Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանի մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Ուռուցքը հայտնաբերվել է ուշացումով ու որոշ բարդություններով: Այն պահանջում է երկարատև բուժում՝ հնարավոր վիրահատությամբ, արտերկրում հետազոտվելու պահանջով: Արտերկրում հետազոտությունն ու բուժումը թանկ արժեն, հետևաբար Սամվել Ավագյանն օգնության կարիք ունի: Նրան օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝ «Արարատբանկ»՝ AMD` 1510023858220100, USD` 1510023858220101
«Բիթլզ»-ի տղաները չէին մտածում այնպիսի երաժշտություն գրել, որ «տափակ» լինի, ու բոլորը վազելով գան իրենց համերգներին». դիրիժոր
«Ես համոզված եմ, որ դեռ հարյուր տարի հետո էլ կհնչի «Բիթլզ»-ի երաժշտությունը: Ես չգիտեմ, թե խմբի հաջողությունը, հատկապես ինչում է, բայց գուցե նրանում է, որ շոու բիզնեսի հարցն այն ժամանակ դեռ դրված չէր, այսինքն՝ նրանք չէին մտածում, թե ինչ կամ ինչպես անեն, որ բոլորն իրենց սիրեն, այնպիսի երաժշտություն գրեն, որ «տափակ» լինի, բայց բոլորը հասկանան
Դատարանը 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի է դատապարտել զինծառայողին
Նա մեղադրվում է իր իսկ առողջությանը վնաս պատճառելու մեջ:
Դատական կարգադրիչները Լյուքս Ստեփանյանի հորը հեռացրին դատարանի դահլիճից
Նիստում հարցաքննվեցին դատական փորձագետները
«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոքներ՝ արդարացնելուց մինչև արարքի վերաորակման պահանջով. pastinfo.am
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով ամբաստանյալներ Արման Բաղդասարյանի, Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի ու Արթուր Բաբլոյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը ու Արմեն Խաչատրյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի դատավճռի: Բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և 100-ական դրամի տուգանքի: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միհրան Պողոսյանը, վերաքննիչ բողոքում ինքը
Հայրիկյանը իր ուղերձը հանձնեց նախագահական
Aravot.am-ի հարցին, թե մի քանի օրից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացվելու է Մաքսային միության անդամակցելու գլխավոր փաստաթուղթը, ի՞նչ երաշխիքներ կան, որ նախագահը հետ կկանգնի իր որոշումից, Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Մեր բողոքի ակցիայի հիմնական նպատակն այն է, որ ազատախոհ մարդիկ իմանան, որ իրենք միայնակ չեն»: Այս պահին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ նրա համակիրները նախագահի
Մաքսային միությունով Վրաստանից Հայաստան ավտոմեքենաների արտահանումը կդադարի. կանխատեսում. Messenger
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատճառով Վրաստանից վերաարտահանվող ավտոմեքենաների բիզնեսը կդադարի, մտահոգված են ոլորտում ներգրավված գործարարները: Ինչպես փոխանցում է «Մեսենջեր»-ը, միությանը միանալուց հետո ամերիկյան, եվրոպական, ճապոնական և կորեական մեքենաները Հայաստանում կթանկանան, իսկ ռուսական արտադրանքի փոխադրամիջոցներ ձեռք բերելն ավելի հեշտ կլինի, քանի որ մաքսային պարտավորություններ չեն լինի: Վրացի գործարարները, որոնք զբաղվում են մեքենաների վերաարտահանմամբ, կանխատեսում են, որ
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների օգտագործման անթույլատրելիության հարց է բարձրացվում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով գործում առկա ապացույցների հետազոտումը: Մեղադրանքը պաշտպանող դատախազ պարոն Հակոբյանը պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված, որը վերաբերում էր դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելուն, քանի որ զննությանը մասնակցած ընթերակա Զորավան գյուղի բնակիչ նշված Վազգեն Գարեգինի Կարապետյան տվյալներով անձ գոյություն չի
«Հովիկ Աբրահամյանի հայտնվելը քառյակի խորհրդակցությանը PR կրակոց էր». քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հայտնվելը մեկ Բաղրամյան 26-ում «Դեմ եմ»-ի երիտասարդների ակցիայի ժամանակ, մեկ այսօր՝ ԱԺ քառյակի հանդիպմանը, փորձ է ապացուցելու, որ իր աշխատաոճը տարբեր է նախկին վարչապետի աշխատաոճից: « PR քայլեր են, ուրիշ ոչ մի բան»,- վստահ է քաղաքագետը: Ըստ նրա, կառավարության նոր աշխատաոճ չի կարող լինել, որովհետեւ կառավարության կազմն
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Ապրիլի 25-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից: Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների
… Եվ որ մայրս չվախենար
Երբ իմ իշխանուհի մայրը պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, իսկ նա գիտեր, որ հեռանում է, մի օր վեց զավակների ավագիս, այսինքն՝ ինձ, հրավիրեց դուրս, որ երկուսով նստենք հայրական տան բակում: Հուլիս հրաշք ամիսն էր, աշխարհը ջահել էր ու ծաղկած, նույնիսկ փարթամորեն տերևակալվել էին սիբիրյան աքսորից հետո Անապայում ապրող մորս տարագիր հոր, իմ Արտաշես Սարյան պապի
Աշխատանքային խորհրդակցություն` Ազգային ժողովում
Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման
Ռուսական կողմի պարզաբանումը` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի գործադուլի շուրջ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու լոմոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն ու նրանց օգնականները իրենց օր օրի ցածրացող աշխատավարձերի պատճառով 2 ժամյա գործադուլ էին հայտարարել: Նրանք ղեկավարությունից պահանջում են նորմալ հաշվել իրենց աշխատավարձը, ոչ թե աչքի չափով վճարել ու Հայաստանում հայի հետ ստրուկի պես վարվել: Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Նիկոլայ Լավրենչուկը լրագրողների հետ զրույցում այս գործադուլը որակեց անհիմն`


















































