Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանը և Բաքվում մեր բոլոր ռազմագերիները, մեր անզորության և ամոթի արտահայտությունն են․ պատասխանատուն չարիքի իշխանությունն է»․ Բագրատ սրբազան

Ըստ Բագրատ սրբազանի՝ կարիք ունենք ակտիվ պայքարի, բայց դրա համար իր ճիշտ ժամանակը գոյություն ունի, որը շատ չի ուշանա։

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում նախարարը շեշտադրել է գործնական փուլին անցնելու կարևոր քայլը

Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը

Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի

Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ Վրաստանում գործող միջազգային կազմակերպություններին հանձնվել է նամակ և գրքեր

Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ, Վրաստանում հետևալ միջազգային կազմակերպություններին` Եվրոպայի Խորհրդի գրասենյակ- գրասենյակի ղեկավար-Նատալիա Վոուտովա Եվրամիության տարածաշրջանային գրասենյակ- Հատուկ ներկայացուցիչ- գրասենյակի ղեկավար/ քաղաքական խորհրդատու-Տոմ Տրիերշ Կարմիր Խաչի միջազգային կոմիտե-պատվիրակության ղեկավար- Աննե Միշելե Մոնտավոն Միավորված Ազգերի Կազմակերպություն. Համակարգողի գրասենյակ- ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող-Դիդիեր Տրեբուք ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի Առաքելություն. Վրաստան-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի

«Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ պատանդների մասին

«Սենտիմենտները՝ սենտիմենտ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով, և մենք փորձում ենք գործել բանաձևերով»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող պատանդների մասին

Նիկոլականության արժեզրկած կարեւոր արժեքները

Ղարաբաղի կործանման մեղքն այլոց վերագրելու եւ «Իրական Հայաստան» արհեստածին գաղափարախոսության առաջմղման համատեքստում իշխանությունները հաճախ են խոսում մի քանի կարեւոր արժեքների մասին։ Այն արժեքները, որոնց մասին բարձրագոչ ճառերով են խոսում վարչապետից մինչեւ ՔՊ-ական պատգամավոր եւ ՔՊ-աջակից, իսկապես բարձր արժեքներ են, բայց, ցավոք, նրանք չեն հասկանում, որ այդ բարձր արժեքների արժեզրկման պատճառը հենց նրանք են՝ նրանց գործելակերպն

Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 20 միլիոն 986 հազար դրամի վնասը վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև

Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն, և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ․ Թագուհի Թովմասյան

Այսօր մարտի 1-ն է. ոչ միայն գարնան առաջին օրը, այլև իմ հիշողության մեջ 2008 թվականից հետո այս օրը մնում է Երևանի կենտրոնում գրանցված 10 մարդկանց սպանությունների արյունալի օր: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց ու բացահայտման փոխարեն քաղաքապետարանի դիմաց այդ առիթով հուշաքար տեղադրվեց: Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն

«Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի գործի մասին հիմա և 2018-ին

Հարցին՝ Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է հասնել արդեն բուն հրաման տվողներին այս գործով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «թե չհավատամ, նման խնդիր չեմ դնի»։

Եվրոպան մնաց ինքն իր և իհարկե՝ այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին (Եվրոպային) նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այս մարտահրավերը»: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը: Նա նաև նշել է, որ «Ուկրաինան Եվրոպա է, և մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա կարողանա

Կոնվենցիան ստորագրելիս Հայաստանը վերապահում է ներկայացրել երեխայի սեռի ընտրությունն արգելող 14-րդ հոդվածի առնչությամբ

2025 թվականի մարտի 4-ին` ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանում կվերսկսվի «1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը: Հիշեցնեմ, որ անցյալ տարի հոկտեմբերի տասին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության

Նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 215 միլիոն դրամ․ Գլխավոր դատախազությունը պահանջում է

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ

Արհեստական բանականության կիրառմամբ չարագործները կարող են պատրաստել կեղծ տեսանյութեր և լուսանկարներ` դրանք դարձնելով շանտաժի առարկա

Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա

Բակո Սահակյանը դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն, ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և´ նախաքննության փուլում, և´ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ: Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ

Սպանություն, որի նախապատճառը ինստագրամյան էջի վիրավորական արտահայտություններն էին

Ռուստամ Ստեփանյանն ազատության մեջ է Փետրվարի 26-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին ազատ արձակեց եւ կիրառեց այլընտրանքային խափանման միջոց: «Գեղամ Հակոբյան եւ ընկերներ» փաստաբանական գրասենյակը տեղեկացրեց, որ Ռուստամ Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում: Հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերի 14-ից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

Հույս կապել, որ Թրամփը խաղաղարար է եւ նոր պատերազմ թույլ չի տա, առնվազն միամտություն է․ Տիգրան Պասկևիչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ դիտում էի ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի ասուլիսը եւ հանկարծ հիշեցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Ուժեղները՝ արդար, թույլերը՝ պաշտպանված» կարգախոսը, որով անվանի օլիգարխի հապճեպաստեղծ քաղաքական ուժը 2007 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավն էր անում։ Ժամանակին այս կարգախոսի մասին գրել եմ, հիմա էլ նույն կարծիքի եմ, որ սա

Զելենսկու վրա է բարդվում պատերազմի շարունակությունը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որին ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, նաեւ այլ պաշտոնյաներ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ըստ էության անցել է աննախադեպ կոպիտ: Հավանաբար շատերդ տեսել եք արդեն տեսանյութերը, ծանոթացել եք հաղորդագրություններին: Ընդ որում, հանդիպումը կարծես թե սկսում էր բավականին լավ: Թրամփը Զելենսկուն դիմավորեց մուտքի մոտ: Բայց հանդիպման ընթացքում հանկարծ

84-ամյա արձակագիր Բակուր Կարապետյանի գործը նոր դատավոր կունենա

Արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 84-ամյա Բակուր Կարապետյանը ներկայացել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Դատը տեղի չունեցավ: Դատավոր Է. Ամալյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ նրա գործը` Անգին Ղուկասյանն ընդդեմ Կարապետյանի` պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին, դեռեւս մակագրված չէր որեւէ դատավորի: Հիշեցնեմ, որ այս գործով նշանակվող

«Սա պատմություն է». Ինչպե՞ս են արձագանքել Եվրոպան և ԱՄՆ-ն Թրամփ-Զելենսկի բանակցությունների ձախողմանը

Գրեթե անմիջապես շատ եվրոպացի քաղաքական գործիչներ հանդես են եկել Ուկրաինային աջակցող հայտարարություններով։ Բանակցությունների ձախողմանը առաջիններից մեկը արձագանքեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նախագահ Զելենսկի, Ուկրաինա, դու մենակ չես»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ «Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»,- գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Այս պատերազմի ագրեսորը Ռուսաստանն է, և մենք այս ամբողջ ընթացքում ճիշտ

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Թրամփը հրամանագիր կստորագրի՝ անգլերենը Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ դարձնելով երկրի պաշտոնական լեզուն․ «Ամերիկայի ձայն»

Թրամփի ներկայիս հրամանը վերջ կդնի նախագահ Բիլ Քլինթոնի օրոք դաշնային պահանջին, ըստ որի գործակալությունները և դաշնային միջոցների այլ ստացողները լեզվական օգնություն են տրամադրում ոչ անգլախոսներին, նշում է The Wall Street Journal-ը:

Տնտեսագետ․ Եվրոպական ստանդարտներին ոչ միայն մեր տնտեսությունը չի ձգում, այլեւ դրանց մասին խոսելն է ավելորդ, եվրոպական շուկան էլ՝ երազանք. «Հրապարակ»

Վերջին տարիներին իշխանությունների կողմից արվե՞լ են արդյոք գործնական քայլեր՝ Հայաստանի տնտեսական  քաղաքականությունը հավասարակշռելու, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու, արեւմտյան շուկա մտնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․ մեր հարցին տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Ե՛վ արվում են քայլեր, ե՛ւ անհրաժեշտ ծավալով չեն արվում: Ընդհանուր տնտեսական քաղաքականության մոդելն է խոցելի։ Կառավարությունն այդպիսի երկարաժամկետ, նույնիսկ՝ միջնաժամկետ ծրագրեր կազմելու հնարավորությունից իրեն զրկել է, ինչո՞ւ,

Մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլուխը պետք է նայի Զելենսկուն և ինքն իրեն խղճա․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ երեկոյան ողջ աշխարհը ականատես եղավ այս անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանին, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, տառացիորեն ասում է «Լռիր, ինչ որ շատ ես խոսում այսօր», և կամ «Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»: Դիվանագիտության պատմության մեջ վաղուց այսպիսի սկանդալ չի

Նարինե Գրիգորյան. Եկել եմ, որ հասկանամ՝ պետությունն ի՞նչ է անում, որպես մարդ եմ անհանգստանում մարդ անձի համար. «Հրապարակ»

Բաքվում պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 11 օր է, ինչ շարունակում է հացադուլը՝ ի նշան «իր նկատմամբ իրականացվող ապօրինությունների»: Վերջին դատական նիստին Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված էր, դեմքին՝ կապտուկներ։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահում, թեպետ Հայաստանի պարտականությունն է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելը, նրանց կյանքի ու առողջության պաշտպանությունը։ «Գործի՛ր, արտգործնախարարություն», «Ո՛չ անտարբերությանը», «Ազատություն Բաքվում պահվող

Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է. Սեյրան Օհանյանի ստորագրությամբ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահին, փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառում ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների

Ավետ Ադոնց․ Ցանկացած բովանդակային քննարկում Ադրբեջանի հետ պետք է բացառվի այն պայմաններում, երբ Բաքվում դատում են մեզ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն է: – Պարոն Ադոնց, օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն պատասխանել է իշխանությունների առաջարկներին, որոնք 3.5 ամիս է՝ անպատասխան էին, թեեւ ՀՀ իշխանությունն ասում է, թե չհամաձայնեցված երկու կետի մասին է խոսքը՝ միջազգային ատյաններից դատական հայցերի հետկանչի ու սահմանից 3-րդ ուժերի դուրսբերման, բայց Բաքվից ստացվող ազդակներից հասկանում ենք, որ Ալիեւը,

Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալը․ «Փաստ»

Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։ Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։

Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս, Կապան, Գավառ և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի

Դավթաշենի կամրջով օրից օր երթևեկելը դառնալու է վտանգավոր․ քաղաքային իշխանություններին խնդրել են «հնարավորինս շտապ» փոխել գծանշումները․ «Փաստերի ստուգման հարթակ»

Դավթաշենի կամուրջը երթևեկության կազմակերպման փոփոխությունների համար իսկական փորձադաշտ է դարձել․ վերջին փոփոխությունը կատարվել է 2024 թվականի դեկտեմբերին, որի մասին, ի դեպ, պաշտոնական հայտարարություն բաց աղբյուրներում չկա։   Եթե 2023 թ․ դեկտեմբերի 7-ին որոշվել էր Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց (Դավթաշենից դեպի Արաբկիր) ուղղությամբ երթևեկությունը կազմակերպել 4 գոտիով, ապա 2024 թվականի տարեվերջին Դավիթաշենի կամրջով երթևեկության փոփոխությունը

Մենք «հիբրիդայի՞ն» ենք, թե՞ մաքուր ավտորիտար

Economist Intelligence Unit վերլուծական կառույցը, որը համապատասխան պարբերականի հետ միասին պատկանում է բրիտանական Economist Group ընկերությանը, ամեն տարի հրապարակում է, այսպես կոչված, «Ժողովրդավարության վարկանիշը»: 167 պետություններ գնահատվում են 60 զանազան ցուցիչներով, որոնք խմբավորված են 5 կատեգորիաներով՝ ընտրություններ եւ բազմազանություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքացիների քաղաքական մասնակցություն եւ քաղաքական մշակույթ: Ովքեր են գնահատում պետություններն այս չափանիշներով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031