Օրվա լրահոսը

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար» ստացավ

«Անորա»-ն կատակերգադրամատիկ ֆիլմ է, որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։

«Ազատության» հրապարակում հացադուլավորները մերժել են ակցիան դադարեցնելու բժիշկների առաջարկը

Բժիշկները երկու անգամ այցելել են «Ազատության» հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին, Վարդան Ավագյանին եւ Վարազդատ Ալավերդյանին: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ առաջին այցը եղել է հացադուլավորների կանչով, քանի որ ցրտահարվելու վտանգ կար վրանի հետ կապված: Մեզ ասացին, որ ոստիկանները թույլ չէին տալիս վրանի կողքերը փակել, սակայն խնդիրն ի վերջո կարգավորվել է:

Իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումները ՄԱՍ 1 2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը (11,6%) և առևտուրը (9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողել արդյունաբերության (-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության (-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ

Թրամփի անզորությանը հակադարձեց Զելենսկու անզորությունը․ Վաշինգտոնի ձախողումը ստիպեց Եվրոպային ընդունել սեփական անզորությունը․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: «Թրամփի վարչակազմը, միամտաբար ակնկալելով հանդիպում անցկացնել Զելենսկու հետ պետական ​​ղեկավարների պաշտոնական հանդիպման ընդհանուր ընդունված ձևաչափով, Սպիտակ տանը տեսավ մի տեսակ հետմոդեռն Չե Գևարային՝ ռոմանտիկ հեղափոխական առաջնորդի, ով արհամարհում է ձևականությունները և ավանդույթները: Հանդիպումից առաջ Զելենսկուն խնդրել են պահպանել դրես-կոդը։ Հանդիպման նախապատրաստման մասին

Հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» մասին հարցին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը, ի պատասխան «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման, մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ, այսպես կոչված, «դատավարությունը»։ «Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի դատական ​​ֆարսի դեմ՝ ի պատասխան միջազգային

Ֆուտբոլի երկրպագուների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման տեսանյութում երևում է, թե ինչպես են տղայիս վրա հարձակվում չորսով և բարձրությունից շպրտում գետնին․

Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը Դիմում եմ ինձ կարդացող իրավապաշտպաններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Սա մարտի 1-ին ֆուտբոլի երկրպագուների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են տղայիս վրա հարձակվում չորսով (ընդամենը մեկը` համազգեստով) և բարձրությունից շպրտում գետնին։ Տեսողության խնդիրներ ունեցող, ակնոց կրող 20-ամյա` իրենցից յուրաքանչյուրի

Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում հետևել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին

«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են

Մարգարիտա Շահնազարյան․ Սարգիսին թելադրել են ինչ-որ տեքստ ու ասել են՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ իրեն էլ ենք փակում․ Forrighst.am

Արցախի հայաթափման օրերին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված և մինչև 2024 թվականի մարտի 29-ը Ստեփանակերտում բնակված Սամվել Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, որն այս ժամանակահատվածում եղել է ամուսնու հետ, Forrighst.am-ին բացառիկ հարցազրույց է տվել և խոսել Արցախում անցկացրած օրերի, Հայաստան գալու ու Սարգիս Գալստյանին առաջադրված մեղադրանքի մասին։ «2024 թվականի մարտի 29-ին Հակարիի կամուրջից անցանք մեր

Աբրահամ Գասպարյան. «Մանե Թանդիլյանի արած քայլը տեղավորվում է տրամաբանության մեջ, որ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր թնդանոթները լռել են ամբողջ աշխարհում»

Երկրորդ օրն է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում դատվող մյուս հայ ռազմագերիների, Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը: Այսօր նրանց այցելել էր քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, որը Aravot.am-ին ասաց. «Հացադուլը քաղաքական պայքարի ծայրահեղ ձեւն է: Երբ արդեն խոսքի, բարեկրթության, բանակցության, քաղաքակիրթ ճնշման բոլոր մեթոդները վերանում

18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է․ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից․ Կարեն Շաբոյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առնչությամբ ավելի ուշ պարզաբանում է տարածել. «Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից:

Շարունակենք ցույց տալ աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը միացել են հացադուլին՝ որպես խնդրանք Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այցելելով մեզ, իրենց աջակցությունն են հայտնում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Հազարավորները սոցիալական ցանցերում իրենց բողոքն են արտահայտում՝ ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների։ Շատերը վաղը, ժամը 13:00-ին կմասնակցեն Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի դիմաց

Քաղաքացիները իրենց անհաշտությունն են հայտնում․ Ես հայ եմ, և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի ֆեյսբուքյան գրառումը Տաթև համայնքի բնակավայրերից, Գորիս և Տեղ համայնքներից «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում գտնվող քաղաքացիները իրենց անհաշտությունն են հայտնում՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, ինչպես նաև, կո՜չ անում ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվի

Արհեստական բանականությունը մեր կյանքում. օգնակա՞ն, թե՝ սպառնալիք

Արհեստական բանականությունն աննկատ չի անցել նաև լրագրության ոլորտի կողքով։ Ստեղծվել են մի շարք  հարթակներ, որոնք ավելի են հեշտացնում լրագրողների, հաղորդավարների աշխատանքը՝ ձայնագրությունները տեքստի վերածող ծրագրեր, պատկերներ, նկարներ գեներացնող հարթակներ։

Մենք պետք է միասնաբար ձերբազատվենք «Քաղաքացիական պայմանագրի» կառավարումից ու Գյումրիի համար զարգացման դուռ բացենք․ Կարեն Սիմոնյան

Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ թիմակիցներ Գյումրին փոփոխությունների շեմին է։ Մենք պետք է միասնաբար ձերբազատվենք «Քաղաքացիական պայմանագրի» կառավարումից ու Գյումրիի համար զարգացման դուռ բացենք։ Ամիսներ առաջ ես նախաձեռնել էի Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ քննարկումներ, որոնց արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Գյումրիի երկարաժամկետ զարգացման համար պետք է կյանքի կոչել Ազատ տնտեսական գոտու ներդրման և մեր քաղաքում հարկային

Լավրովը բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի «ողջախոհ» դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ, «ողջախոհ» դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Միաժամանակ նա մեղադրել Է եվրոպական տերություններին, որոնք համախմբվել են Կիևի շուրջ՝ «հակամարտությունը երկարաձգելու ձգտմամբ: Լավրովն ասել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես ցանկանում է լինել աշխարհի ամենահզոր երկիրը, և որ Վաշինգտոնն ու Մոսկվան երբեք համաձայնության չեն

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում,

Մոտ 25 մայրացու ոչխարներ հոշոտվել են թափառող շների կողմից․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու մնացել զարմացած։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, շփումներ ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից: Նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր: Նախագահը ողջունել

«Կարո՞ղ եմ ենթադրել, որ «Նիկոլին Սերժ Սարգսյանն է բերել», անբովանդակ թեզը գեներացվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում». Աննա Մկրտչյան

«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Նիկոլին իշխանության բերածներին է փնտրում. բայց ինչո՞ւ եք այդքան տանջվում, ընդամենը 2018 թվականի հրապարակի նկարները նայեք»

Ձյունիկ Աղաջանյան. «Ի դեմս իր իշխանության, պետությունը պարտվել է, ու այդ պարտությունը արձանագրվել է դիվանագիտական դաշտում եւ բանակի միջոցով՝ պատերազմի դաշտում»

«Հայոց Արցախ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները խոսեցին Արցախի հարցը նորից համահայկական առաջնային օրակարգ դարձնելու մասին՝ որպես հայության գոյապահպանության եւ արդարության հաստատման անհրաժեշտություն: Հնչեցված հարցերից մեկն այն էր, որ վերջին պատերազմներում պարտվել է ոչ թե Հայոց բանակը, այլ Հայաստանի դիվանագիտությունը: Aravot.am-ը Աշխարհաժողովին մասնակցող արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին խնդրեց մեկնաբանել այդ տեսակետը: «Բանակը եւ դիվանագիտությունը աշխատում

Առաջին անգամ տեսա հեռվից Նիկոլ Փաշինյանին․․․ 2008 թվականի մարտի 1-ին ես որոշեցի, որ կա՛մ պետք է արտագաղթեմ Հայաստանից, կա՛մ փորձեմ բան փոխել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը մարտի մեկին 17 տարի առաջ այս օրը՝ առավոտյան շուտ, ինձ զանգեց Գևորգ Ալթունյանը և ասաց, որ հանրահավաքը ցրել են: Քոչարյանը որոշել էր ուժով հարցը լուծել: Արագ հագնվեցի ու իջա դեպի կենտրոն: Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ կանգնած էինք (ժամանակին այդտեղ Օպերայի տոմսարկղն էր, հիմա խանութ է): Առավոտ էր, քաղաքն անսովոր

Ադրբեջանը Բաքվում դատում է միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի ներքո է կայացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Լարիսա Ալավերդյան

Մեզ զավթել են ներսից: Արցախը կայացել է երբևէ միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Եթե սա չպնդենք, ապա մեզ կարող են գցել Ադրբեջանի կազմում ինքնորոշման ծուղակը: Ադրբեջանը Բաքվում դատում է միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի ներքո է կայացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե Բաքվի «դատարանը» Արցախի ռազմաքաղաքական վերնախավին տեռորիստներ ճանաչի, ապա Ադրբեջանը կարող է դատական

Ակցիայի մասնակիցները ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը մերժվել է․ «Առաջին հայկական ճակատ»

Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։ Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար

Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակչում

Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 22-ամյա Էլինա Ավանեսյանը Մեքսիկայում ընթացող WTA Merida Open Akron մրցաշարի կիսաեզրափակչում 1 ժամ 13 րոպեում 3:6, 3:6 հաշվով պարտվել է ամերիկուհի Էմմա Նավարրոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ Գանձապետարանը չի աջակցել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին․ հայտարարություն

Դատապարտելով Հայաստանի կառավարության հերթական անհեռատես, տնտեսապես տգետ և ժողովրդի կամքին ու դատական վճռին հակառակվող որոշումը՝ կապված Լիդիան ընկերությանը 150 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք տալու հետ, Նկատելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ կենտրոնական տարբեր գերատեսչությունների, չի դադարում հանքարդյունաբերական կապիտալի շահերը տարբեր եղանակներով պաշտպանելուց, այդ թվում՝ գործադրելով քաղաքական լծակներ, Հայտարարում ենք, որ․ ԱՄՆ

«Իշխանությունները Ռուբեն Վարդանյանից եւ Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից ավելի շատ են վախենում, քան Ալիեւից». Վարդան Ավագյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ հացադուլ հայտարարած Վարդան Ավագյանը Araavot.am-ի միջոցով ցանկացավ փոխանցել, որ իրենց այս ակցիան կուսակցականության հետ ոչ մի կապ չունի: «Մենք միացել ենք հայորդի Ռուբեն Վարդանյանին եւ խնդրում ենք, որ դուրս գա հացադուլից՝ պայքարը շարունակելու նպատակով: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Մենք կողմ ենք իր բոլոր պահանջներին: Բայց առաջին հերթին,

Ինչպես է պարում պատերազմի ընթացքում ոտքերը կորցրած Արշակ Հովհաննիսյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ Զինվորի տան Արշակը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է պատերազմի ընթացքում ոտքերը կորցրած և պրոթեզավորված Արշակ Հովհաննիսյանը ակտիվ զուգապար պարում։

«Սա այս պահին ամենակարեւոր հարցն է, որի շուրջ մենք պարտավոր ենք համախմբվել». Արտավազդ Ալավերդյան՝ հացադուլավոր

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը միացել է Մանե Թանդիլյանի սկսած հացադուլին: «Մենք հստակ ձեւակերպել ենք մեր խնդրանքը Ռուբեն Վարդանյանին: Գիտենք մեր ակնկալիքները: Ինչ-որ բան կփոխվի՞, ամենը կախված է նրանից, թե վաղը, մյուս օրը կամ ինչ-որ ժամանակ կլինե՞ն նորություններ, արձագանքներ, զարգացումներ, որը կենթադրի փոփոխություն: Բայց սա կա եւ լինելու է շարունակական: Եվ ոչ միայն այս

Կյանքից հեռացել է Դերենիկ Ոսկանյանը` հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 2-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031