Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյանն այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է

Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված նիստը

Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։ Իր խոսքում Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող խորհրդի դերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և

Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը

Պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ Պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն Բարեկենդան: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, ինչը հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը պատկերված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքի պատմությամբ:

Փորձել գնահատել այն, ինչ կատարվում է աշխարհում անցյալ «սառը պատերազմի» աշխարհի արժեքների եւ սկզբունքների պրիզմայով՝ նշանակում է ընկղմվել անցյալի պատրանքների մեջ․ «Հայացք Երևանից»

ԱՄՆ-ի իրական վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ նույնքան ակնհայտորեն երեւում էր 1945-47 թվականներին ուժերի հավասարակշռության հետպատերազմյան կառուցման ժամանակ։ Եվրոպան բաժանված էր ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ, եւ նրա արեւմտյան մասի երկրները ներգրավված էին ՆԱՏՕ-ում, որը ստեղծվել էր իբրեւ «հավաքական պաշտպանության» դաշինք։ Բնականաբար, նման դաշինքի անհրաժեշտության գաղափարական հիմքը ԽՍՀՄ-ից եկող սպառնալիքն էր։ Իրականում այս դաշինքը Եվրոպային ստրկացնելու եւ նոր

Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արկադի Ղուկասյանն, անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ: Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված

Թող միշտ պանծա․․․

Այո, հենց ՆԱ՝ եւ ուրիշ ոչինչ։ Էլ ոչ մի ողբ, ոչ մի արդարացում կամ ինքնամեծարում, ոչ մի կեղծ երդում ու աղմկոտ տոնահանդես։ Մեզ պետք չեն այս օրվա՝ մարտի 2-ի հուշն ու խորհուրդը, ուղերձն ու ոգին, եթե 33 տարի անց դարձել ենք ՆՐԱՆ անարժան։ Այդպես էլ կանք՝ կորստի շեմին եւ մատնության մագիլներում։ Մաղթանքից անդին՝ հայրենակիցներ վերջին,

Պաքուն սրած է ատամները եւ ճարպիկութիւն խաղալով, պահը հասած կը նկատէ նոյնինքն հայորդին ներգրաւելու իր թակարդին մէջ․ «Հայրենիք»

Եթէ պահ մը մեր աչքերը սեւեռենք Հայաստանի անմիջական շրջապատէն անդին, հոն ալ կան իրարանցումներ եւ կացութիւններ վերիվայր շրջող փոթորիկներ: Միջազգային գետնի վրայ, քաղաքական իրավիճակը տարօրինակ նորութիւններով կը հարստանայ ամէն օր: Այդ բոլորը առիթներ կը ստեղծեն Ալիեւի համար, որպէսզի աւելի եւս ամրապնդէ իր «փառաւոր յաղթանակ»-ը: Այլ խօսքով, անիրաւ ոճրագործը կ’աշխատի օգուտ քաղել այդ վերիվայրումներէն, իսկ իրաւատէրը

Մինչեւ որ Հայաստանում տեղի չունենա օրինական իշխանափոխություն, մենք ապագա չենք ունենա․ «Հայացք Երևանից»

Թե ովքեր եւ ինչու են տարածում ու առաջարկում փողոցային ընդվզումների դրույթը՝ որպես իշխանափոխության գործիքակազմ, քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն բուն խոսույթի հիմնական պատճառներից մեկը ընտրությունների միջոցով իշխանության գալու անհնարինության խնդիրն է: Ուղղակի ողջ հետանկախական շրջանում գրեթե չի եղել ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ: Վերջին օրինակը 2021-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ վարչական ռեսուրսների գործադրմամբ

Ավտոճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային

«Արդեն 12-րդ օրն է, ինչ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել: Ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ կարող են մահացու լինել հետեւանքները». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ու եւս երկու հոգի՝ Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը, «Ազատության» հրապարակում այսօրվանից հացադուլ են հայտարարել: «Խնդրանք է Ռուբեն Վարդանյանին մեր ու նաեւ իմ կողմից, որ դադարեցնի տեւական հացադուլը: Այսօր 12-րդ օրն է: Ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ կարող են մահացու լինել հետեւանքները: Հետեւաբար, մենք մեր մարդկային

Ռազմագերու կին․ Նրա առողջական վիճակը վատ է, ինքը հոգեպես տառապում է այն պահից, որ կմնա գերության մեջ, բաց չեն թողնի․ «Ազատություն»

2023 -ին Արցախում գերեվարված ռազմագերու կինն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ամուսնու առողջական վիճակը վատ է, սրտից է բողոքում, տեսողությունն է վատացել: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Ռազմագերու կին – Մեզ հայտնի է այն մասին, որ առողջական վիճակը վատ է, ընդհանուր առողջական վատ վիճակը սկսվել է դատավարությունը սկսելուց: «Ազատություն» – Կոնկրետ ի՞նչ խնդիր ունի: Ռազմագերու կին – Սրտից

Երբեք չէի պատկերացրել, որ մի օր ստիպված կլինենք պաշտպանել Ուկրաինան ԱՄՆ-ից․ Գերմանիայի նախագահը քննադատել է Դոնալդ Թրամփին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոշտ արտահայտություններով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երեկ Օվալաձև աշխատասենյակում նրա պահվածքի համար։ «Երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած տեսարանից շնչահեղձ էի լինում․ երբեք չէի պատկերացրել, որ մի օր ստիպված կլինենք պաշտպանել Ուկրաինան ԱՄՆ-ից»,- ասել է Շտայնմայերը DPA լրատվական գործակալությանը։ «Դիվանագիտությունը ձախողվում է, երբ բանակցող գործընկերներին

Վասիլիս Մարագոս. Եվրոպական միությունը հետևում է Ռուբեն Վարդանյանի հետ կապված զարգացումներին. News.am

News.am – Եվրոպական միությունը հետևում է փետրվարի 19-ից Բաքվում հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապված զարգացումներին։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողներին ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Ես տեղյակ եմ, թե ինչպիսի զգայնություն կա մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը առնչվող բոլոր դեպքերով թե΄ Հայաստանում, թե΄ միջազգայնորեն։ Այս կոնկրետ դեպքով ես վստահեցնում

Եթե դեմ էիք Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, ինչո՞ւ մինչ այդ հանրային սատարում չդրսևորվեց․ Արմեն Աշոտյան

Ներընդդիմադիր զարգացումներին վերաբերող վերջին հոդվածիցս հետո ուրախ եմ փաստել, որ մեր գործընկերները նույնպես վերադարձրեցին քննարկումները բովանդակային և փաստարկային դաշտ, առնվազն ֆլագման մեդիայի, ֆլագման հաղորդմանը, A մակարդակի հյուրի ձևաչափով։ Նրանք ճիշտ են հասկացել նաև այն հանգամանքը, որ բովանդակային քննարկումների իմաստով հարկ չկա կաշկանդվելու իմ՝ կալանավորված լինելու հանգամանքով, քանզի տվյալ պարագայում ես «զենք» եմ դիտարկում արգումենտացված պնդումները,

Լիարժեք սատարում ենք ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջին․ Հայաստանի ֆուտբոլային պարտություններին պետք է վերջ տրվի․ «Շիրակ» ՖԱ

Լիարժեք սատարում ենք Հայաստանի ազգային ընտրանու և հայկական բոլոր ֆան-շարժումների կողմից նախաձեռնած ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջին, ինչպես նաև աջակցում այդ ուղղությամբ շարունակվող բողոքի գործողություններին։ Հայաստանի ուժային կառույցներին այս գործընթացին ՀՖՖ կողմից ներգրավելը դատապարտելի և վերջին հույսի գործողություն է։ Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել հասարակական կազմակերպության՝ նախագահի հրաժարականի խաղաղ ակցիաներին։ Հայաստանի ֆուտբոլային պարտություններին պետք է

«Գետինը մտնիք, հլը նայեք՝ ներքին գործերի նախարարները որտե՞ղ են՝ մեռած, սպանված․․․»․ Վարդան Ղուկասյանը՝ իրավապահներին

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ընտրությունների նախաշեմին ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալելուց ու ազատ արձակելուց մեկ օր անց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը սկսել էր նոր բացահայտումներ անել  նախկին քաղաքապետի՝ 2001 թվականի գործունեությունից։ Մասնավորապես փաստական տվյալներ էր ձեռք բերել, որ 2001 թվականի օգոստոսին առանց ավագանու որոշման, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նախկին

«Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում ծխում եք»․ սկանդալային նոր ձայնագրություն վարորդներից

Համացանցում նոր ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների զրույցներից։ «Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում ծխում եք»,-ձայնագրության մեջ ասել է նրանցից մեկը։ «Եթե մի հոգի էլ անտարբեր անցնի, շատ խիստ է դրված էս հարցը, նրա հետ մի վայրկյան էլ չկա աշխատելու»,-նշել է նա։ Վարորդները նաև խոսել են այն մասին, որ ճանապարհերը սառած

«Ելանք Նիկոլ ընտրեցինք, որ մեզ ունեզրկե՞ք, գլխներիս սարքեք, թե գյուղի սաղ անասունները հիվա՞նդ են»․ Կրասարի բնակիչները ոտքի են կանգնել

Բողոքի ցույցի դուրս եկած Կրասար գյուղի բնակիչ Մանուկ Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իր 9 անասուններից 5 հատին բրուցելոզով վարակված են հանել։ Ըստ նրա, սա Կրասար գյուղի անասնապահությամբ զբաղվող բնակիչների գլխին սարքած պատմություն է, ժողովրդին կոտորելու նոր ձև է։ «Էսպես բան ո՞վ էր տեսել, կապած անասունները միանգամից վարակվեցին ու հիվանդացան, արոտավայր տանելու սեզոն էլ

Հրդեհ է բռնկվել կահույքի խանութի 2-րդ հարկում

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և

Մարտի 2-ին կաշխատեն ՄՔԾ Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները

Հարգելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00 կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում Կուսակցության նախընտրական ցուցակները։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր արդեն 12-րդ օրն է` Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից

Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000

«Առավոտից իրիկուն ճչում են՝ «Ապագա կա»․ ֆերմերին ուզում եք կոֆե խմող սարքել, սա է ապագա՞ն»․ Կրասարցի ֆերմեր

Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղի ֆերմեր Համազասպ Սահակյանը, որը անասնաֆերմա է ստեղծել, աշխատակիցներ ունի, զայրացած է, որ բրուցելոզով վարակված են հանել բոլոր գյուղացիների անասուններին։ Նա Կրասարի մյուս բնակիչների նման չի հավատում, որ անասունները վարակված են, քանի որ դեկտեմբերի 20-ին արյուն են վերցրել կենդանիներից ու իր 50 անասուններից ոչ մեկը վարակված չի եղել, իսկ փետրվարի 10-ին

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը։ Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ․ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի գրառումն X-ում Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին նրա անսասան առաջնորդության համար՝ առաջ մղելու ամերիկյան ժողովրդի և աշխարհի շահերը: Ձեր ասածը բացարձակապես ճիշտ է։ Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ/Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։

Նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել․ ՀՖՖ

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները

Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին. Անահիտ Մանասյանն այցելել է «Ճախրուկ» մշակութային կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում  գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։ Երաժշտախմբի հիմնադիր

Երևանը՝ «Խելացի քաղաք»․ չիրականացված ծրագրերի պատմությունը

2024 թվականի հունիսի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Երևանի զարգացման հեռանկարների մասին ու հայտարարել, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «Խելացի քաղաք»՝ թվայնացված ու արդիականացված։ «Խելացի քաղաք»-ի կառուցման մասին խոստումներ հնչել են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք։ Մենք փորձել ենք հասկանալ, թե

Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը աշխարհի առաջնությունում առաջատարների տասնյակում են

Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող  շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության չորրորդ տուրից հետո տղաների պայքարի մասնակից գրոսմայստեր Էմին Օհանյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել են 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 8-րդ տեղերը: Աղջիկները մրցաշարում Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը 2,5-ական միավորով չորրորդ տասնյակում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031